Վալտեր Զեև Լակեր (անգլ.՝ Walter Ze'ev Laqueur, մայիսի 26, 1921(1921-05-26)[1][2][3], Վրոցլավ, Վայմարյան Հանրապետություն[4] - սեպտեմբերի 30, 2018(2018-09-30)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան և քաղաքագետ։

Վալտեր Լակեր
անգլ.՝ Walter Ze'ev Laqueur
Ծնվել էմայիսի 26, 1921(1921-05-26)[1][2][3]
ԾննդավայրՎրոցլավ, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էսեպտեմբերի 30, 2018(2018-09-30)[1][2][3] (97 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանՀար Հայմենխոտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս, քաղաքագետ, լրագրող և political analyst
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան, Բրանդեյսի համալսարան, Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան, Ջորջթաունի համալսարան և Թել Ավիվի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1921 թվականի մայիսի 26-ին Գերմանիայի Բրեսլաու քաղաքում (այժմ՝ Վրոցլավ, Լեհաստան) հրեական ընտանիքում։ 1938 թվականին Գերմանիայից փախել Է Պաղեստին։ Նրա ծնողները չեն կարողացել հեռանալ և Հոլոքոստի զոհ են դարձել։ Երուսաղեմում հրեական համալսարանի առաջին կուրսի ավարտից հետո նա 1939-1944 թվականներին աշխատել է Կիբուցում[5]։ 1944 թվականին նա տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ մինչև 1953 թվականը աշխատել է որպես լրագրող[5]։ 1955 թվականից ապրել է Լոնդոնում։

Կարիերա խմբագրել

1965-1994 թվականներին զբաղեցրել է Լոնդոնի Վիների ժամանակակից պատմության և գրադարանի ինստիտուտի տնօրենի պաշտոնը[6]։ Նա Ջորջ Մոսսի հետ համատեղ հիմնել է ժամանակակից պատմության և հետազոտությունների ամսագիր։ Դարձել Է The Washington Papers-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ 1969 թվականից եղել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների (անգլ.՝ International Research Council) կենտրոնին կից միջազգային հետազոտությունների խորհրդի անդամ, ապա՝ նախագահ (անգլ.՝ Center for Strategic and International Studies, CSIS)[6][7]։ Բրանդեյի համալսարանում (1968-1972) և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր (1976-1988)։ Նրան հրավիրել են դասախոսություններ կարդալ Հարվարդի, Չիկագոյի, Թել Ավիվի համալսարաններում և Ջոնս Հոփքինսի համալսարանում։

Գիտական գործունեություն խմբագրել

Համաշխարհային ճանաչում Լակերը ձեռք է բերել իր գրքերի շնորհիվ[8]։ Նրա հիմնական աշխատանքները կապված են 19-րդ և 20-րդ դարի Եվրոպայի (Ռուսաստանի, Գերմանիայի պատմություն) և Մերձավոր Արևելքի, գերմանական երիտասարդական շարժման, սիոնիզմի, Իսրայելի պատմության, կոմունիզմի, Հոլոքոստի, ֆաշիզմի և սառը պատերազմի պատմության հետ։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վալտեր Լակերը համարվում է քաղաքական բռնության, պարտիզանական պատերազմի և ահաբեկչության ուսումնասիրության հիմնադիրներից մեկը[9]։ Միջազգային գործերի վերաբերյալ Նրա մեկնաբանությունները հայտնվել են ամերիկյան և եվրոպական շատ թերթերում և ամսագրերում։

Գրքեր խմբագրել

Օտար լեզուներով․
  • Laqueur W. Putinismus. Wohin treibt Russland? — Berlin, Propyläen Verlag, 2015. — 336 S. — ISBN 978-3-549-07461-9 (գերմ.)
  • Laqueur W. Putinism: Russia and Its Future With the West. — N. Y.: Thomas Dunne Books, 2015. — 288 p. — ISBN 978-1250064752(անգլ.)[10][11] ՝ գիրքը թարգմանվել է ռուսերեն (Վալտեր Լակեր, Պուտինիզմ. «Ռուսաստանը և նրա ապագան Արևմուտքի հետ») և  հրապարակվել է ինտերնետում։
  • Russia and Germany, A Century of Conflict by Walter Laqueur London, Weidenfeld and Nicolson, 1965
Թարգմանություններ ռուսերեն լեզվով․
  • Лакер У. Долгий путь к свободе. Россия и гласность = The Long Road to Freedom: Russia and Glasnost. — М.: Прогресс, 1990. — 332 с. — Рассылается по специальному списку
  • Лакер У. Чёрная сотня. Происхождение русского фашизма = Black Hundreds: The Rise of the Extreme Right in Russia. — М.: Текст, 1994. — 432 с. — ISBN 5-7516-0001-0
  • Лакер В. История сионизма = A history of zionism. — М.: Крон-Пресс, 2000. — 848 с. — ISBN 5-232-01104-9
  • Лакер У. Путинизм. Россия и ее будущее с Западом. электронная публикация в сети Интернет

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119133555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 «Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  6. 6,0 6,1 Russia and Germany: About author.
  7. «Уолтер Лакер». Полит.ру. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  8. Уолтеру Лакеру 90 лет Грани.ру, 29.04.2011
  9. «Wie Walter Laqueur den Terrorismus erforschte» (գերմաներեն). Die Welt. 2009 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. Review: Walter Laqueur’s ‘Putinism’ Dissects a Canny Russian Leader(անգլ.) // New York Times. — 2015. — 20 July.
  11. Волков C., Генис А. (2015 թ․ օգոստոսի 3). «Зеркало: западная медиа о России». Радио «Свобода». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել