«Վալս Բաշիրի հետ» (եբրայերեն՝ ואלס עם באשיר‎ — Вальс им Баши́р)  2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ, պրոդյուսեր և սցենարիստ Արի Ֆոլման։ Ֆիլմի հիմքում ընկած է 1982 թվականի լիբանանյան պատերազմի վետերանի պատմությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ հանդիսանում է առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Վալս Բաշիրի հետ
եբրայերեն՝ ואלס עם באשיר
Երկիր Իսրայել
 Ֆրանսիա
 Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թեմա1982 թվականի Լիբանանյան պատերազմ, Sabra and Shatila massacre? և ամնեզիա
Թվական2008 և նոյեմբերի 6, 2008[1]
Լեզուեբրայերեն
ՌեժիսորԱրի Ֆոլման[2]
ՊրոդյուսերԱրի Ֆոլման
Սցենարի հեղինակԱրի Ֆոլման
ՕպերատորԴեքլան Քուին
ԵրաժշտությունՄաքս Ռիխտեր
ՄոնտաժՆիլի Ֆելլեր
Պատմվածքի վայրԲեյրութ
ԿինոընկերությունBridgit Folman Film Gang?[3], Les Films d'ici?[3], Razor Film?[3], Arte France Cinéma[3] և ITVS?[3]
Տևողություն87 րոպե
Բյուջե2 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Գլխավոր հերոսը Ֆոլմանն է, նա կորցրել է հիշողությունը և փորձում է վերականգնել Սաբրա և Շատիլ փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածի պատկերները։

Նախապատմություն խմբագրել

Փաստավավերագրական ժանրի այս ժապավենը նվիրված է 1980-ական թվականների սկզբներին տեղի ունեցած իրական իրադարձություններին՝ իսրայելական բանակի ռազմական գործողություններին Լիբանանում, Սաբրա և Շատիլ պաղեստինցի փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածներին, ինչն իրականացրել էին լիբանանյան աջակողմյան շարժման ջոկատները՝ ֆալանգիստները։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա։

2006 թվականին Արի Ֆոլմանը, որը 1982 թվականին Իսրայելի բանակում հետևակի զինվոր է եղել, հանդիպում է իր բանակային ըներոջը։ Ընկերը նրան պատմում է իր մղձավանջային երազների մասին՝ կապված 1982 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ իր ծառայության ընթացքի հետ։ Ֆոլմանը զարմանում է, որ ինքն այդ ժամանակահատվածի մասին ոչինչ չի հիշում։ Նրա հիշողություններում այդ պատերազմից միայն մի դրվագ է պատկերվում․ ինքն իր ընկերների հետ Բեյրութում զենքերով գիշերով լողում են ծովում, իսկ գիշերը բոցավառվում է լույսերով։ Ֆոլմանը հանդիպում է երկրորդ ընկերոջ հետ, վերջինս նրան խորհուրդ է տալիս զրուցել մարդկանց հետ, ովքեր այդ ժամանակ Բեյրութում են եղել, որպեսզի հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Դրանից հետո Ֆոլմանը հանդիպում է ծանոթների, հոգեբանի, ինչպես նաև լրահաղորդ Ռոն Բեն Իշայի հետ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել