Վալերի Մելաձե (Վալերի Շոտակաևիչ Մելաձե, վրաց.՝ ვალერიან შოთას ძე მელაძე, հունիսի 23, 1965(1965-06-23)[1][2][3], Բաթում, Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ռուս փոփ երգիչ, Ռուսաստանի Դաշնության փոփ արվեստի վաստակավոր երգիչ (2006)[5], Չեչնիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (2008)[6]։

Վալերի Շոտակաևիչ Մելաձե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունვალერიან შოთას ძე მელაძე
Ի ծնե անունվրաց.՝ ვალერი მელაძე
Ծնվել էհունիսի 23, 1965(1965-06-23)[1][2][3] (58 տարեկան)
Բաթում, Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան[4]
Ժանրերփոփ, փոփ-ռոկ, արթ-ռոկ
Մասնագիտություներգիչ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Լեյբլ«Velvet Music»
ԿրթությունAdmiral Makarov National University of Shipbuilding?
ԱմուսինԱլբինա Դջանաբաևա
Պարգևներ
Կայքwww.meladze.ru
 Valery Meladze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վալերի Մելաձեն ծնվել է 1965 թվականի հունիսի 23-ին Բաթումում։ Ծնողները երաժշտության հետ կապ չեն ունեցել։ Տատիկը, պապիկը, հայրը և մայրը աշխատել են որպես ինժեներ։ Այստեղ նա սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում[7]։ 1989 թվականին ավարտել է Մակարովի անվան նավաշինության ինստիտուտը, մասնագիտությունը՝ ինժեներ-մեխանիկ։ 1989 թվականին եղբոր Կոնստանտին Մելաձեի հետ համատեղ բացեցին «Դիալոգ» խումբը։ 1992 թվականին առաջին անգամ հանդես է եկել մենահամերգով (երգ «Մի խանգարի իմ հոգին, ջութակ …»), որը ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Մինչ այսօր էլ հեղինակ է բազմաթիվ երգերի, երաժշտությունների, ինչպես նաև եղբայրը՝ Կոնստանտին Մելաձեն։ 1993 թվականին հանդես է եկել Կիևում։ 1993 թվականին դեկտեմբերին Ալլա Պուգաչովայի հրավերով մասնակցել է համերգին, իր «Սուրբ Ծննդյան » երգով։ 1995 թվականին նա թողարկել է իր առաջին սոլո ալբոմը, որը նրան բերեց ճանաչում։ 1996 թվականին երգիչը թողարկեց իր երկրորդ սոլո ալբոմը։ 1987 թվականին վեց ամիս հետո թողարկեց իր երրորդ սոլո ալբոմը։ 1997 թվականին Վալերի Մելաձեն գրեց «Պրիմադոննա» երգը, որը պետք է ներկայացվեր «Եվրատեսիլ»-ի ժամանակ, սակայն որոշ խնդիրների պատճառով նրա փոխարեն հանդես է գալիս Ալլա Պուգաչովան։ Նա զբաղեցնում է 15-րդ տեղը։ 1998 թվականին նա թողարկում է իր երրորդ անհատական ալբոմը։ 1999 թվականին նա թողարկում է իր չորրորդ սոլո ալբոմը, նվիրված եղբայրների․

  20-րդ դար, մենք դրա համար ենք ծնվել, մեծացել, ձևավորվել, և չնայած ամեն ինչի, մենք միշտ կմնանք 20-րդ դարի սերունդը  

2003 թվականին թողարկում է իր հինգերորդ սոլո ալբոմը, որի աշխատանքներն տևել է երեք տարի։ 2007 թվականին, դարձավ երաժշտական պրոդյուսեր «Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)» հաղորդաշարի եղբոր հետ միասին։ 2008 թվականի վերջին հեռարձակում է ալբոմը։ 2013 թվականին, նա հրավիրվել է երաժշտական մրցույթ։ Ամեն տարի Վալերի Մելաձեն ժյուրիի անդամ է «Նոր ալիք» միջազգային մրցույթում։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին կինը – Իրինա Մելաձե (Մալուխինա)։ Վալերին և Իրինան ամուսնացել են 1989 թվականին[7].[8]։ Մոսկվայի գրանցման համար նրանք պետք է կեղծ ամուսնալուծվեին, կեղծ ամուսնալուծվել են 1998 թվականին (համատեղ կյանք 10 տարի)։ 2012 թվականին վերջնական ամուսինների հարաբերությունները դադարեցվել էին։ 2014 թվականի հունվարի 21–ին նրանք ամուսնալուծվեցին։

  • աղջիկները- Ինգա (1991 թ., փետրվարի 7), Սոֆյա (1999 թ., մայիսի 18), Արինա (2002 թ. դեկտեմբերի 7)
  • շփում – Ալբինա Ջանաբեաևա (1979 թ., ապրիլ 9), ռուս դերասանուհի, երգչուհի։ Նախկին մենակատար «ՎԻԱ Գրա» նախագծում։

Ճանաչում խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

  • 2006-ՌԴ պատվավոր կոչում
  • 2008-Չեչենական Հանրապետության ժողովրդական արտիստ

Վիդեոպատմություն խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1994 «Не тревожь мне душу, скрипка» Լինա Արիֆլինա «Сэра»
1995 «Сэра» Պյոտր Խազիսկով
«Посредине лета» Անաստասիա Ռախլինա
«Ночь накануне Рождества» Ալեքսանդր Ֆայֆման
1996 «Как ты красива сегодня» Արմեն Պետրոսյան «Последний романтик»
«Девушки из высшего общества» Վիկտոր Կոնիսևիչ
1997 «Самба белого мотылька» Օլեգ Գուսև «Самба белого мотылька»
1998 «Красиво» «Всё так и было»
«Королева автострады»
«Старый год» Վադիմ Վերնիկ «Самба белого мотылька»
1999 «Мечта» Ջանիկ Ֆայզիև «Всё так и было»
«Рассветная»
2000 «Текила-любовь» Ֆյոդր Բոնդարչուկ «Нега»
2001 «Комедиант»
2002 «Спрячем слёзы от посторонних»
«Я не могу без тебя» Սիմոն Գարով
2003 «Океан и три реки» (feat. ՎԻԱ Գրա)
«Се ля ви» Ֆյոդր Բոնդարչուկ
2004 «Притяженья больше нет» (feat. ՎԻԱ Գրա) Սեմյոն Գորով
«Осколки лета»
2005 «Салют, Вера» «Вопреки»
«Иностранец»
2006 «Без суеты»
«Верни мою любовь» (feat. Անի Լորակ)
2007 «Сахара не надо» Ալան Բադոև
«Параллельные»
2008 «Безответно» (feat. Անաստասիա Պրիխոդկո)
«Вопреки»
2010 «Обернитесь» (feat. Գրիգորի Լեպս) Վլադ Օպելյանց TBA
«Небеса» Ալան Բադոև
2011 «Побудь со мной»
2012 «Потерян и не найден»
«Свет уходящего солнца» (feat. Վախթանգ (ռեփեր)
2013 «Не теряй меня» (feat. Վալերիա (երգչուհի))
2014 «Свободный полёт»
2015 «Белые птицы» Սերգեյ Տկանչեկո

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել