Վալերի Սերգեյի Զոլոտուխին (ռուս.՝ Валерий Сергеевич Золотухин, հունիսի 21, 1941(1941-06-21), Բիստրիյ Իստոկ (գյուղ, Բիստրիյ Իստոկի շրջան), Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2013(2013-03-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական դերասան (19872011 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի մարտը եղել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը[1][2]։

Վալերի Զոլոտուխին
ռուս.՝ Валерий Сергеевич Золотухин
Ծնվել էհունիսի 21, 1941(1941-06-21)
ԾննդավայրԲիստրիյ Իստոկ (գյուղ, Բիստրիյ Իստոկի շրջան), Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2013(2013-03-30) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1963)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, գրող, քաղաքական գործիչ, երգիչ և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Զոլոտուխինը ծնվել է Ալթայի երկրամասի Բիստրի Իստոկ գյուղում, կոլխոզի նախագահ Սերգեյ Իլարիոնովիչ և Մատրյոնա Ֆեդոսեևնա Զոլոտուխինների ընտանիքում։ Մանկության տարիներից երազել է դառնալ դերասան և 1958 թվականին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի երաժշտական կոմեդիայի բաժին։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1963 թվականին, հրավիրվել է Մոսսովետի անվան թատրոն, որտեղ աշխատել է մեկ տարի[3]։

1964 թվականից Զոլոտուխինը եղել է Տագանկայի թատրոնի դերասան. այդ թատրոնի բեմում նրա առաջին աշխատանքը եղել է ջրկիր Վանգի դերը «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ։ Նրա խաղացած դերերի թվում են Գրոշնիցկին «Մեր ժամանակի հերոսը», Ֆեոդոր Կուզկինը «Ողջը», Ալցեստը «Միզանտրոպ», Մեֆիստոֆելն ու Ֆաուստը «Խնջույք ժանտախտի ժամանակ» ներկայացումներում։ Նա մասնակցել է նաև «Ընկածներն ու ողջերը» (ռուս.՝ «Павшие и живые»), «Լսե՛ք», «Ընկեր, հավատա՛...», «Վլադիմիր Վիսոցկի» բանաստեղծական ներկայացումներին[3]։

Կինոյում Վալերի Զոլոտուխինի նորամուտը կայացել է 1965 թվականին, երբ նա կատարել է Պետյա Տրոֆիմովի գլխավոր դերը Վլադիմիր Նազարովի «Փաթեթ» ֆիլմում, որ նկարահանվել է Լ. Պանտելեևի վիպակի հիման վրա[3]։

1960-ական թվականների վերջից դերասանը շատ է նկարահանվել կինոյում. նրան ճանաչում է բերել հատկապես տեղամասային ոստիկան Սերյոժկինի դերը «Տայգայի տերը» (ռուս.՝ «Хозяин тайги», 1969), «Վկայի անհետացումը» (ռուս.՝ «Пропажа свидетеля», 1971) և «Նախնական քննություն» (ռուս.՝ «Предварительное расследование», 1978) ֆիլմերում, ինչպես նաև գլխավոր դերը «Բումբարաշ» (ռուս.՝ «Бумбараш», 1971) ֆիլմում։

1994 թվականին Վալերի Զոլոտուխինն իրավապաշտպան Գալինա Վոլինայի հետ ատեղծել է Արվեստի աջակցման բարեգործական հասարակական հիմնադրամը (դերասանի մահից հետո հիմնադրամը կրում է նրա անունը)[4]։

2003 թվականից Զոլոտուխինե եղել է Ալթայի պետական երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

 
Վալերի Զոլոտուխինն ու Վլադիմիր Պուտինը, 21 նոյեմբերի, 2011 թվական

2007 թվականի դեկտեմբերի 2-ին Վալերի Զոլոտուխինն ընտրվել է ՌԴ 5-րդ գումարման պետական դումայի պատգամավոր «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից, սակայն նախքան պարտականություններն ստանձնելը՝ դեկտեմբերի 14-ին իր մանդատը փոխանցել է Կոնստանտին Բեսչետնովին[5]։

2011 թվականի հուլիսի 18-ին՝ Յուրի Լյուբիմովի՝ Տագանկայի թատրոնից հեռանալուց հետո, Վալերի Զոլոտուխինը նշանակվել է թատրոնի տնօրեն մինչև հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամկետը նշանակվել էր Զոլոտուխինի կողմից։ Միաժամանակ նա կատարել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները[6]։ 2011 թվականի հոկտեմբերին պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով՝ մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը[7][8]։

Վալերի Զոլոտուխինը հեղինակել է հուշերի մի քանի գրքեր, այդ թվում նաև Վլադիմիր Վիսոցկու մասին։

2013 թվականի մարտին Զոլոտուխինը հեռացել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից առողջական խնդիրների պատճառով[1][9]։ Նրա պաշտոնավարման ընթացքում թատրոնում բեմադրվել է վեց նոր ներկայացում[10][11][12]։

Հիվանդություն և մահ խմբագրել

Ըստ РБК տեղեկատվական գործակալության տվյալների՝ Վալերի Զոլոտուխինը 2012 թվականի դեկտեմբերից չի աշխատել և դրանից հետո մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց. հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է գլիօբլաստոմա։ 2013 թվականի մարտի 5-ին դերասանը տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք[9]։ Մարտի 14-ին հայտնի է դարձել, որ բժիշկները նրա մոտ առաջացրել են արհեստական կոմա[13]։

2013 թվականի մարտի 30-ի առավոտյան Վալերի Զոլոտուխինը մահացել է[14] գլխի քաղցկեղից առաջացած բարդություններից[15][16]։

Մատենագրություն խմբագրել

  • Золотухин, В. С. На Исток-речушку, к детству моему. — М.: Молодая гвардия, 1978. — 176 с.
  • Золотухин, В. С. Печаль и смех моих крылечек. — М.: Современник, 1989. — 304 с. — (Новинки «Современника»). — ISBN 5-270-00768-1
  • Золотухин, В. С. Дребезги. — М.: Центр творческих встреч В/О «Союзтеатр», 1991. — 384 с.
  • Золотухин, В. С. На плахе «Таганки». — М.: Эксмо, 2003. — 640 с. — ISBN 5-699-01858-1
  • Золотухин, В. С. Таганский тупик. — М.: Зебра Е, 2005. — ISBN 5-94663-211-6Кн. 1. — 704 с., Кн. 2. — 800 с.
  • Золотухин, В. С. Знаю только я. — М.: Вагриус, 2007. — 552 с. — (Мой 20 век). — ISBN 978-5-9697-0336-0
  • Золотухин, В. С. Секрет Высоцкого. Мы часто пели «Баньку» вместе. — М.: Алгоритм, 2013. — 352 с. — (Жизнь в искусстве). — ISBN 978-5-4438-0386-9
  • Золотухин, В. С. Таганский домовой. — М.: Зебра Е, 2013. — 720 с. — ISBN 978-5-906339-26-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Валерий Золотухин попал в реанимацию». Голос России. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  2. «Валерий Золотухин покидает пост директора Театра на Таганке». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Валерий Золотухин». Труппа. Театр на Таганке (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  4. «Благотворительный общественный фонд поддержки творчества». Официальный сайт фонда. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Валерий Золотухин отказался от мандата депутата Госдумы(չաշխատող հղում)
  6. «Пресс-релиз Департамента культуры города Москвы». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Информация о кадровых изменениях». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  8. Золотухин назначен директором Театра на Таганке
  9. 9,0 9,1 «Валерий Золотухин попал в реанимацию :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  10. «Золотухину все роли были по плечу, считает Николай Губенко | РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Губенко: Золотухин был из незаменимых — Новости культуры и искусства России и мира — МК». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  12. «Валерий Золотухин: Обеим своим женщинам времени уделяю одинаково - Звёзды - Статья - kievskaya.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Врачи ввели Валерия Золотухина в искусственную кому». Вести-Москва. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  14. Ушел из жизни выдающийся актёр Валерий Золотухин, член ИППО Արխիվացված 2014-07-27 Wayback Machine. Публикация на официальном портале ИППО
  15. «Скончался известный актёр Валерий Золотухин». Эхо Москвы. 2013 թ․ մարտի 30. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  16. Умер Валерий Золотухин

Գրականություն խմբագրել

  • Кагарлицкий, Б. Ю. Валерий Золотухин. — М.: ВБПК, 1987.
  • Фомин, В. И. Валерий Золотухин // Актёры советского кино / ред-сост. А. М. Сандлер. — М.: Искусство, 1973. — С. 106—119.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Զոլոտուխին» հոդվածին։