Վալետան, կամ Լա Վալետան (մալթ.՝ Belt Valletta, անգլ.՝ Valletta) Մալթայի Հանրապետության մայրաքաղաքն է, երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը[1]։ Անվանումը ստացել է մագիստրոս Ժան Պարիզո դե լա Վալետի անունից, որը հիմնադրել և պաշտպանել է քաղաքը օսմանցիներից։

Քաղաք
Վալետա
Belt Valletta
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Հիմնադրված էXVI դար թ.
Մակերես0.8 կմ²
ԲԾՄ56±1 մետր
Պաշտոնական լեզուՄալթերեն
Բնակչություն9.000 մարդ (2011)
Խտություն7,491 մարդ/կմ²
Ազգային կազմՄալթացիներ
Կրոնական կազմՔրիստոնեություն
Տեղաբնականունվալետացի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ356
Փոստային դասիչVLT
Վալետան
Պաշտոնական կայքlocalgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Valletta/Pages/default.aspx(անգլ.)(մալթ․)
Վալետա (Մալթա)##
Վալետա (Մալթա)

Զարգացման պատմություն խմբագրել

Մալթա կղզու ափերը ներկայացնում են ոլորուն գիծ՝ կտրատված հարմարավետ շատ խորշերով։ Աշխարհագրական այս առանձնահատկությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ այժմյան Վալետայի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա.9-րդ դարից, երբ կղզին գաղութացրել են փյունիկեցիները։ Դարերի ընթացքում Մալթան ձեռքից ձեռք է անցել. մ.թ.ա.7-րդ դարում այն պատկանում էր հույներին, մ.թ.ա 6-րդ դարից՝ Կարթագենին, մ.թ. 218 թվականից՝ Հռոմին։ Այնուհետև այն գրավեցին վանդալները, որոնց փոխարինեցին բյուզանդացիները, իսկ 869 թվականին՝ արաբները։ Նորմանները, ովքեր 11-րդ դարում Մալթան միացրին Սիցիլիային, դարձան կղզու վերջին տերերը՝ 16-րդ դարի սկզբին այն նվիրելով Մալթայի օրդենին։

Վալետայի պատմությունն սկսվում է այն պահից, երբ մալթացի ասպետների բազում ջոկատներ Ժան դե Լա Վալետի գլխավորությամբ հետ մղեցին Սուլեյման Iի ղեկավարությամբ կղզեխումբը նվաճելու եկած թուրքական զորքերին։ Մալթայի բնակիչների համար հաղթանակը բավական ծանր եղավ, որն էլ հանգեցրեց այն գաղափարին, որ քաղաքը պետք է ամրացնել թշնամու հետագա հարձակումներից պաշտպանվելու համար։

Մալթայի օրդենի մագիստրը 1566 թվականի մարտի 28-ին անձամբ առաջին քարը դրեց նոր քաղաքի հիմքում։ Քրիստոնեական ողջ աշխարհի առատ նվիրաբերումների շնորհիվ՝ շինարարական աշխատանքները մեծ արագությամբ զարգացան։ Շինարարությունը ղեկավարում էր իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Լապարելին, որը ողջ Եվրոպայի քաղաքաշինության մեջ առաջին անգամ հնարավորություն ստացավ ամեն ինչ անել ճարտարապետական նորմերի և օրենքների համաձայն։ Մշակվեց կեղտաջրերի հեռացման և աղբահանության հատուկ համակարգ, ինչը թույլ տվեց աշխատանքներն իրականացնել առանց շինարարական աղբի կուտակման։ Փողոցները նախագծվել էին այնպիսի եղանակով, որ ծովից փչող բրիզը, ամենուր թափանցելով, մաքրում էր օդը՝ ստեղծելով օդորակիչի էֆեկտ։

Անմիջապես ստեղծվեց քաղաքի նախագծման բաժին, որը գործում է մինչ օրս։ Բաշինը որոշել էր քաղաքի տները կառուցել մեկ գծով, դրանց անկյունները զարդարել քանդակներով, իսկ բակում ջրհոր կառուցել՝ անձրևաջրերը հավաքելու համար։ Արգելված էր այգիներ հիմնել տների առաջ։

Տների և հասարակական շինությունների ստեղծմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի շուրջը ստեղծվեցին պաշտպանական կառույցներ։ Հինգ տարվա ընթացքում այդ աշխատանքներն ավարտվեցին։ Փորվեցին նաև խոր խրամներ՝ առանձնացնելով Վալետան կղզու հիմնական մասից։ Խրամների երկարությունը կազմում էր 1000, խորությունը՝ 18, իսկ լայնությունը՝ 20 մետր։

1570 թվականից քաղաքի շինարարությունը շարունակեց Լապարելիի աշակերտ Ջերոլամո Կասարը։ Նրա ղեկավարությամբ քաղաքում կառուցվեցին պալատներ և եկեղեցիներ։ Վալետայում զարգանոմ էին առևտուրը, արհեստներն ու արվեստը։ Վալետայի զարգացմանը նպաստեց և այն հանգամանքը, որ օրդենի ասպետները, ազատվելով թուրքական նվաճումների սպառնալիքներից, սկսեցին հոգալ սեփական հարմարավետ կյանքի մասին և կառուցեցին շքեղ առանձնատներ ու պալատներ։

1798 թվականին ասպետները, կորցնելով մարտական ոգին և կարգուկանոնը, չկարողացան, ավելի շուտ չուզեցին պայքարել Նապոլեոնի զորքերի դեմ։ Ընդհակառակը, նրանցից շատերը, ֆրանսիական արմատներ ունենալով, ոգևորությամբ ընդունեցին կայսրին։ Ասպետների այսպիսի դիրքորոշումը հնարավորություն տվեց քաղաքին խուսափելու ավերումից։ 1800 թվականին Վալետան ամբողջ կղզու հետ անցավ անգլիացիների ձեռքը և մնաց նրանց տիրապետության տակ մինչև 1974 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը լուրջ վնասներ կրեց գերմանացիների ռմբակոծության հետևանքով։ 1974 թվականի Վալետան դարձավ անկախացած Մալթայի Հանրապետության պաշտոնական մայրաքաղաքը։

Կլիմա խմբագրել

 
Վալետայի ափամերձ թաղամասի տեսարան

Վալետան գտնվում է Մալթա կղզու հյուսիսարևմտյան մասի՝ ժեռուտ թերակղզու վրա՝ Միջերկրական ծովի բնական երկու նավահանգիստների միջև՝ Մարսամշետ և Գրանդ Հարբոր։ Քաղաքի փողոցների մի մասը ձգվում է Սկիբերաս լեռան լանջերով։ Քաղաքում իշխում է միջերկրածովյան կլիման, որն աչքի է ըմկնում շոգ, չոր ամառներով (հուլիսին ջերմաստիճանը հասնում է +36°-ի) և մեղմ, անձրևոտ ձմեռներով (ջերմաստիճանը չի իջնում +4°-ից)։ Տեղումների տարեկան քանակը 550 մմ է։ Քաղաքում, ինչպես և երկրում, գետ չկա։ Ստորգետնյա ջրերը մասամբ աղի են. այդ պատճառով բնակչությունը ստիպված է հավաքել անձրևաջուրը գյուղատնտեսական նպատակներով։ Բուսականությունն աղքատ է, հիմնականում՝ թփուտային։ Բույսերի որոշ տեսակներ օգտագործվում են դեղորայքի և օծանելիքի արտադրության մեջ։

Վալետա, Մալթա 1960-1990ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.2
(72)
26.7
(80.1)
33.5
(92.3)
30.7
(87.3)
35.3
(95.5)
40.1
(104.2)
42.7
(108.9)
43.8
(110.8)
37.4
(99.3)
34.5
(94.1)
28.2
(82.8)
24.3
(75.7)
43.8
(110.8)
Միջին բարձր °C (°F) 15.2
(59.4)
15.5
(59.9)
16.7
(62.1)
19.1
(66.4)
23.3
(73.9)
27.5
(81.5)
30.7
(87.3)
30.7
(87.3)
28.0
(82.4)
24.2
(75.6)
20.1
(68.2)
16.7
(62.1)
22.31
(72.18)
Միջին օրական °C (°F) 12.2
(54)
12.4
(54.3)
13.4
(56.1)
15.5
(59.9)
19.1
(66.4)
23.0
(73.4)
25.9
(78.6)
26.3
(79.3)
24.1
(75.4)
20.7
(69.3)
17.0
(62.6)
13.8
(56.8)
18.62
(65.51)
Միջին ցածր °C (°F) 9.2
(48.6)
9.3
(48.7)
10.1
(50.2)
11.9
(53.4)
14.9
(58.8)
18.4
(65.1)
21.0
(69.8)
21.8
(71.2)
20.1
(68.2)
17.1
(62.8)
13.9
(57)
11.0
(51.8)
14.89
(58.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.4
(34.5)
1.7
(35.1)
2.2
(36)
4.4
(39.9)
8.0
(46.4)
12.6
(54.7)
15.5
(59.9)
15.9
(60.6)
13.2
(55.8)
8.0
(46.4)
5.0
(41)
3.6
(38.5)
1.4
(34.5)
Տեղումներ մմ (դյույմ) 89.0
(3.504)
61.0
(2.402)
41.0
(1.614)
23.0
(0.906)
7.0
(0.276)
3.0
(0.118)
0.0
(0)
7.0
(0.276)
40.0
(1.575)
90.0
(3.543)
80.0
(3.15)
112.0
(4.409)
553
(21.773)
Միջին ամսական արևային ժամ 169.0 178.0 227.0 253.0 309.0 336.0 376.0 352.0 270.0 223.0 195.0 161.0 3049
Աղբյուր #1: ClimateData.EU[2]
Աղբյուր #2: NSO Malta[3]

Բնակչություն, լեզու, կրոն խմբագրել

Վալետան ունի մոտ 9.000 բնակիչ, որոնք հիմնականում մալթացիներ են՝ հետնորդները փյունիկեցիների, ովքեր հնում գաղութացրել էին Մալթան։

Քաղաքի բնակիչները խոսում են երկու լեզվով՝ անգլերեն և մալթայերեն։ Մալթայերենը արաբերենի մի բարբառ է, որն իր վրա է կրել իտալերենի, մասնավորապես՝ սիցիլական բարբառի ազդեցությունը։

Բնակչության մեծ մասը դավանում է կաթոլիկություն։

Տարի Բնակչություն
2012 5719 մարդ [4]
2014 6444 մարդ [5]


Մշակութային նշանակություն խմբագրել

 
Մ. Դիմեխի հուշարձանը

Վալետայի գլխավոր փողոցը՝ Հանրապետության փողոցը, որն իր անունը ստացել է 1974 թվականին, անցնում է կենտրոնով, քաղաքը կիսում երկու մասի և ավարտվում Սուրբ Էլմոյի ամրոցի մոտ, որը Վալետան պաշտպանող գլխավոր ամրոցներից է եղել։ Մեր օրերում ամրոցում տեղակայված է ռազմական թանգարանը։ Հանրապետության փողոցի շինությունները հարավեվրոպական ոճի վառ օրինակներ են։

Քաղաքի դարպասները բերում են Ազատության հրապարակ, որտեղ աջից գտնվում է Սենտ Ջեյմս Կավալյերի աշտարակը. անմիջապես նրա մոտ գտնվում է Օբերժ դե Կաստիլ (ֆր.՝  Auberge de Castille, բառացի՝ կաստիլական պանդոկ) ասպետական ապարանքը, որը Մալթայի վարչապետի նստավայրն է։ Ազատության հրապարակի դիմաց Պալացո Ֆերերին է՝ իտալական դասական ոճով կառուցված ամենագեղեցիկ պալատներից մեկը։ Փոքր-ինչ հեռվում արքայական օպերայի շենքն է։ Օբերժ դե Պրովանսի շենքը, որը կառուցվել է 1574 թվականին անգլիական կառավարման ժամանակ, Մալթայի հասարակական կյանքի կենտրոնն էր և կոչվում էր Յունիոն ակումբ։ Այժմ այդտեղ գտնվում է հնագիտության ազգային թանգարանը։

 
Քաղաքի կենտրոնական՝ Հանրապետության փողոցը

Հանրապետության փողոցը հատում է մի քանի հրապարակներ։ Դրանցից մեկում՝ Պալատների հրապարակում է գտնվում Մեծ մագիստրի ապարանքը, որը կառուցվել է 1570-ից 1580 թվականներին։ Այժմ այդ շենքում են գտնվում նախագահի նստավայրը և Մալթայի Հանրապետության խորհրդարանը։ Պալատի սրահների մի մասը բաց է զբոսաշրջիկների համար։

Վալետայում է գտնվում ամբողջ հանրապետության միակ համալսարանը, որը հիմնադրվել է 1769 թվականին և համաշխարհային ճանաչում ունի բժշկական գիտությունների դասավանդման ասպարեզում։ Քաղաքում է գտնվում նաև կղզու անգլիկան առաջին եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։

Քաղաքի տեսարժան վայրերից են Կասա-Ռոսա-Պիկոլան՝ Մալթայում վերջինը կառուցված պալատներից մեկը, և քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկը՝ ճիզվիտների եկեղեցին։

Վալետան հռչակվել է 2018 թվականի՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
  2. «Climate Valletta - Malta». climatedata.eu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  3. Galdies, Charles (2011). «The Climate of Malta: statistics, trends and analysis 1951-2010». Valletta: National Statistics Office. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. http://nso.gov.mt/en/publicatons/Publications_by_Unit/Documents/C3_Population_and_Tourism_Statistics/Demographic_Review_2005_2012.pdf
  5. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  6. «Valletta - European Capital of Culture 2018».

Արտաքին հղումներ խմբագրել