Վալենտին Իոսիֆովիչ Գաֆտ (ռուս.՝ Валентин Иосифович Гафт, սեպտեմբերի 2, 1935(1935-09-02), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[1], Ժավոռոնկի, Odintsovsky Urban Okrug, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), խորհրդային և ռուսական թատոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, բանաստեղծ և գրող։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Վալենտին Գաֆտ
Ծնվել էսեպտեմբերի 2, 1935(1935-09-02)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԺավոռոնկի, Odintsovsky Urban Okrug, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն[3]
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1957)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, երգիչ և հիշատակագիր
Ամուսին(ներ)Օլգա Օստրոումովա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վալենտին Գաֆտը ծնվել է 1935 թվականի սեպտեբերի 2-ին Մոսկվայում՝ Պրիլուկիից տեղափոխված հրեական ընտանիքում։ Հայրը՝ Իոսիֆ Ռուվիմովիչ Գաֆտը (1907-1969), եղել է երրորդ կարգի զինվորական իրավաբան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1941 թվականից մինչև 1944 թվականի մարտ կռվել է Արևմտյան ռազմաճակատում, պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով[4][5]), պատերազմից հետո աշխատել է որպես փաստաբան Իրավաբանական խորհրդատվությունում (Լենինգրադյան խճուղի), մայրը՝ Գիտա Դավիդովնա Գաֆտը (1908-1993), եղել է տնային տնտեսուհի[6]։

Դպրոցում սովորելու տարիներին Վալենտին Գաֆտն սկսել է մասնակցել ինքնավարությանը, խաղացել է դպրոցական ներկայացումներում։ Որոշել է գաղտնի ընդունվել թատերական ուսումնարան և փաստաթղթերը ներկայացրել է միանգամից երկու ուսումնական հաստատություն՝ Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա։ Քննություններից երկու օր առաջ փողոցում պատահաբար հանդիպել է հայտնի դերասան Սերգեյ Ստոլյարովին և խնդրել է «լսել» իրեն։ Ստոլյարովը զարմացել է, բայց չի մերժել և նույնիսկ օգնել է իր խորհուրդներով։ Շչուկինյան ուսումնարանում Վալենտին Գաֆտն անցել է քննությունների առաջին փուլը, բայց չի հաղթահարել երկրորդը։ Սակայն ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա ընդունվել է առաջին փորձից՝ քննությունը հանձնելով գերազանց։

1957 թվականին ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան (Վասիլի Տոպորկովի արվեստանոց), կատարել նորամուտը Մոսսովետի անվան թատրոնում (Դմիտրի Ժուրավլյովի երաշխավորթւայմբ)։ Որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Մոսկվայի դրամատիկական թատոն (ներկայում՝ Թատրոն Մալայա Բրոննայայում)։ Ավելի լուրջ աշխատանքներ ստացել է Անատոլի Էֆրոսից Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (ներկայում՝ «Լենկոմ»)։ 1969 թվականին դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան։

Կինոյում նորամուտը կատարել է 1956 թվականին «Սպանություն Դանթե փողոցում» ֆիլմում (կատարելով էպիզոդիկ դերերից մեկը՝ մարմնավորելով մարդասպանին)։ Ժողովրդականության է արժանացել «կինոչարագործների» դերերի շնորհիվ՝ ունենալով վառ արտահայտված բացասական խարիզմա։ Հայտնի են նրա դերերն Էլդար Ռյազանովի՝ սուր սոցիալական թեմաների անդրադարձող «Ավտոտնակ», «Небеса обетованные», «Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք․․․» (ռուս.՝ «О бедном гусаре замолвите слово․․․»

2017 թվականի դեկտեմբերի 14-ին Վալենտին Գաֆտը տեղափոխվել է հիվանդանոց ընկելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով[7], ինչի պատճառով «Սովրեմեննիկ» թատրոնը 2017 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված «Քանի դեռ գոյություն ունի տարածությունը» (ռուս.՝ «Пока существует пространство») ներկայացումը տեղափոխել է 2018 թվականի փետրվարի 5։ Դեկտեմբերի 15-ին դերասանը վիրահատվել է, ինչի մասին զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է «Սովրեմեննիկ» թատրոնում դերասանի գործընկեր Սաիդ Բագովը[8]։

2019 թվականի օգոստոսի 6-ին Վալենտին Գաֆտը տեղափոխվել է հիվանդանոց գլխուղեղի ձախ կիսագնդի կաթվածով[9]։ Ավելի ուշ տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, սկսել է աստիճանաբար ապաքինվել[10]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Ելենա Դմիտրիևնա Իզերգինա, մանեքենուհի[11],
  • Երկրորդ կինը՝ Իննա Սերգեևնա Ելիսեևա, բալետի պարուհի[12], ամուսնալուծվել են 1980-ական թվականների սկզբին,
    • Դուստրը՝ Օլգա Վալենտինովնա Ելիսեևա (1973-2002), ինքնասպանություն է գործել 2002 թվականի օգոստոսի 24-ին[12][13],
  • Երրորդ կինը՝ Օլգա Միխայլովնա Օստրոումովա, ամուսնացել են 1996 թվականին, նրա ազդեցությամբ Վալենտին Գաֆտը մկրտվել է որպես ուղղափառ[14],
  • Արտամուսնական որդի՝ Վադիմ Նիկիտին, ծնվել է 1971 թվականին[15]։

Հայացքներ խմբագրել

 
Վալենտին Գաֆտը Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների շնորհման արարողության ժամանակ, 10 մարտի, 2016 թվական

Վալենտին Գաֆտը բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն կենդանիների՝ դաժան վերաբերմունքի դեմ օրենքի ընդունման[16], կենդանիների իրավունքների գծով լիազորի պաշտոնի ստեղծման[17][18][19], անզգայացման օգտագործման համար անասնաբույժների հետապնդումների դադարեցման օգտին[20][21][22]։ 2000 թվականին եղել է այն գործիչների թվում, որոնք քննադատել են Ալեքսանդր Ալեքսանդրովի երաժշտությամբ խորհրդային հիմնին վերադառնալը[23][24]։

2014 թվականի մարտին Վալենտին Գաֆտն ստորագրել է Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումի տակ, որն ուղղված էր Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության դեմ[25]։ 2015 թվականին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Վալենտին Գաֆտի անունն ընդգրկել է այն արտիստների այսպես կոչված «սպիտակ ցուցակում», որոնք «սատարում են երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»[26][27][28]։ Դերասանը դա կապել է համացանցում իր անունից հրապարակված բանաստեղծության հետ, որում քննադատության են ենթարկվել ռուսական իշխանությունները․ նա ասել է, որ դրա հեղինակն ինքը չէ[29][30]։ Նույն թվականին Վալենտին Գաֆտը իրեն կոչել է «պուտինական»[31][32]։ Նա հայտարարել է, որ վստահում է ռուսական հեռուստատեսությանը և պետությանը, Ղրիմն Ուկրաինային հանձնելը համարում է անարդար և Դոնբասի պատերազմի պատասխանատու համարում է Կիևին[33][34]։ Դրանից հետո դերասանի անունն ընդգրկվել է Ուկրաինայի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող անձանց ցանկում[35][36]։ Վալենտին Գաֆտի կարծիքով՝ դա արվել է իր երկրի ու նախագահի նկատմամբ սիրո պատճառով, որովհետև ինքն ուկրաինացիներին թշնամի չի համարում[37][38]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

 
Պարգևատրում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով, 10 մարտի, 2016 թվական
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2 սեպտեմբերի, 2010) – հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[39][40]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (2 սեպտեմբերի, 2005) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[41]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (15 փետրվարի, 2016) – հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[42]
  • Բարեկամության շքանշան (11 օգոստոսի, 1995) – պետությանը մատուցած ծառայությունների և աշխատանքում ձեռք բերած հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[43]
 
Վալենտին Գաֆտը «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակի հանձնման ժամանակ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (2 փետրվարի, 1978)[44]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (22 հունիսի, 1984)[45]
  • 1995 – Ցարսկոե Սելոյի գեղարվեստական մրցանակի դափնեկիր
  • 1995 – Ինոկենտի Սմոկտունովսկու անվան թատերական մրցանակի դափնեկիր (մրցանակի առաջին դափնեկիր)
  • 2007 – Կոնստանտին Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր «Ռուսաստանի դերասանական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար»[46]
  • 2009 – «Звезда Театрала» մրցանակի դափնեկիր «Լավագույն սոլո» անվանակարգում[47]
  • 2011 – Ռուսաստանի Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» ազգային դերասանական մրցանակի դափնեկիր[48]
  • 2012 – «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիր «Հայրենական կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար» անվանակարգում
  • 2012 – «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակի դափնեկիր «Թատրոնին բազմամյա և անձնվեր ծառայության համար»
  • 2015 – Սերգեյ Միխալկովի անվան ոսկե հուշամեդալ (Ռուսաստանի մշակույթի ֆոնդ)[49]

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Մոսսովետի անվան թատրոն (1957-1958) խմբագրել

  • 1957 – Երկրորդ խուզարկու (ներածություն) — «Լիզի Մաք Քեյ», Ժան Պոլ Սարտր (բնօրինակ անվանումը՝ «Առաքինի մարմնավաճառը»), ռեժիսոր՝ Իրինա Անիսիմովա-Վուլֆ
  • 1958 – Արքա Լիր, Շեքսպիր, ռեժիսոր՝ Իրինա Անիսիմովա-Վուլֆ
  • 1958 – Որդի – «Կոռնելիա», Մարչելո Չորչոլինի, ռեժիսորներ՝ Յուրի Զավադսկի և Բորիս Դոկուտովիչ
  • 1958 – Նապաստակ – «Շահավետ փեսացու», Տուր եղբայրներ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Շապս

Սատիրայի թատրոն խմբագրել

  • 1958 – Գիտնական – «Ստվեր», Եվգենի Շվարց, ռեժիսորներ՝ Էրաստ Գարին, Խեսյա Լոկշինա

Մոսկվայի դրամատիկական թատրոն խմբագրել

  • «Սիրո անպտուղ ջանքներ», ռեժիսոր՝ Վլադիմիր Խրամով
  • 1961 – «Երրորդ գլուխ», Էմե Մարսել, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով
  • 1961 – Թոմ – «Барба», Յա. Մասևիչ, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով (գոյություն ունի ներկայացման ռադիոձայնագրությունը)
  • 1962 – Գոգա – «Արգոնավորդներ», Յուլիու Էդլիս, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով (գոյություն ունի ներկայացման ռադիոձայնագրությունը)
  • 1964 – Գերմանացի սպա – «Կենդանի է մարդը» (ռուս.՝ «Жив человек»), Վլադիմիր Մաքսիմով, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով
  • 1965 – Յոթերորդ, ութերորդ, իններորդ ամուսին – «Տիկնոջ այցը», Ֆրիդրիխ Դյուրենմաթ, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով

Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն խմբագրել

  • 1965 – Եվդոկիմով (ներածություն) — «104 էջ սիրո մասին», Էդվարդ Ռաձինսկի, ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս
  • 1966 – Մարքիզ դ’Օրսինի – «Մոլիեր», Միխայիլ Բուլգակով, ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս

Թատրոն Մալայա Բրոննայայում խմբագրել

Սատիրայի թատրոն խմբագրել

  • 1969 – Կոմս Ալմավիվա – «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», Պիեռ Բոմարշե, ռեժիսոր՝ Վալենտին Պլուչեկ

Սովրեմեննիկ խմբագրել

  • 1970 – Ադուև ավագ (ռուս.՝ Адуев-старший) — «Սովորական պատմություն» (ռուս.՝ «Обыкновенная история»), բեմադրությունը՝ Վիկտոր Ռոզովի Ի․ Գոնչարովի համանուն վեպի հիման վրա, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1970 – Ստեկլով-Նախամկես — «Բոլշևիկներ», Միխայիլ Շատրով, ռեժիսորներ՝ Օլեգ Եֆրեմով, Գալինա Վոլչեկ
  • 1971 – Մարտին – «Свой остров», Ռայմոնդ Կուրգանով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1971 – Գուսև – «Վալենտին և Վալենտինա», Միխայիլ Ռոշչին, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին
  • 1973 – Գլումով – «Балалайкин и К°», Սերգեյ Միխալկով, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Ժամանակակից հովվերգություն» վեպի հիման, ռեժիսոր՝ Գեորգի Տովստոնոգով
  • 1973 – Ժգենտի – «Վաղվա եղանակը» (ռուս.՝ «Погода на завтра»), Մ․ Շատրով, ռեժիսորներ՝ Գալինա Վոլչեկ, Իոսիֆ Ռայխելգաուզ, Վալերի Ֆոկին
  • 1974 – Լոպատին – «Լոպատինի գրառումներից» (ռուս.՝ «Из записок Лопатина»), Կոնստանտին Սիմոնով, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ (գոյություն ունի ներկայացման հեռուստատեսային տարբերակը)
  • 1976 – Ֆիրս – «Բալի այգին», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1977 – Կուխարենկո – «Հետադարձ կապ» (ռուս.՝ «Обратная связь»), Ալեքսանդր Գելման, ռեժիսորներ՝ Գալինա Վոլչեկ, Միխայիլ Ալի-Հուսեյն
  • 1978 – Հենրիխ IV – «Հենրիխ IV», Լուիջի Պիրանդելլո, ռեժիսոր՝ Լիլիա Տոլմաչյովա
  • 1980 – Գորելով – «Շտապեք կատարել բարին» (ռուս.՝ «Спешите делать добро»), Մ. Ռոշչին, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1981 – Լյուդովիկոս XIV – «Кабала святош», Միխայիլ Բուլգակով, ռեժիսոր՝ Իգոր Կվաշա
  • 1982 – Վերշինին – «Երեք քույր, Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1983 – Քաղաքապետ – «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին
  • 1984 – Ջորջ – «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Էդուարդ Օլբի, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին (գոյություն ունի ներկայացման հեռուստատարբերակը՝ ստեղծված 1982 թվականին)
  • 1986 — «Дилетанты» — թատրոնի արտիստների հեղինակային երեկո
  • 1988 – Բոստոն – «Կառափնարան», Չինգիզ Այթմատով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1989 – Ռախլին – «Кот домашний средней пушистости», Վլադիմիր Վոյնովիչ և Գրիգորի Գորին, ռեժիսոր՝ Իգոր Կվաշա
  • 1992 – Լեյզեր – «Դժվար մարդիկ», Յոսեֆ Բեր-Յոսեֆ, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1992 – Միրանդա – «Մահն ու աղջիկը», Արիել Դորֆման, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1994 – Հիգինս – «Պիգմալիոն», Բեռնարդ Շոու, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 1998 – Կուկին – «Аккомпаниатор», Ալեքսանդր Գալին, ռեժիսոր՝ Ալեքսանդր Գալին
  • 2000 – Վալենտին – «Уйди-уйди», Նիկոլայ Կոլյադա, ռեժիսոր՝ Նիկոլայ Կոլյադա
  • 2001 – Գլումով – «Балалайкин и К°» Սերգեյ Միխալկով, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Ժամանակակից հովվերգություն» վեպի հիման (2-րդ խմբագրություն), ռեժիսորներ՝ Վալենտին Գաֆտ, Իգոր Կվաշա, Ալեքսանդր Նազարով
  • 2007 – Նա – «Заяц love story», Ն, Կոլյադա, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ
  • 2009 – Ստալին – «Գաֆտի երազը, որ վերապատմել է Վիկտյուկը» (ռուս.՝ «Сон Гафта, пересказанный Виктюком»), Վալենտին Գաֆտ, ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ
  • 2013 – Վելլեր Մարտին – «Игра в джин», Դոնալդ Լ. Քոբուրն, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ

Մոսսովետի անվան թատրոն խմբագրել

  • 2002 – Տրուսոցկի – «Ամուսինը, կինը և սիրեկանը», Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների հիման վրա, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին

Անտրեպրիզա խմբագրել

  • 1998 – Իգոր – «Старая дева», Նադեժդա Պտուշկինա, ռեժիսոր՝ Բորիս Միլգրեմ
  • 2000 – Ջեյմս – «Փինթերի հավաքածու», Հարոլդ Փինթեր, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև

Երմոլովայի անվան թատրոն խմբագրել

  • 2012 – Ամենամեծ փոքրիկ դրաման (ռուս.՝ Самая большая маленькая драма), ռեժիսոր՝ Ռոդիոն Օվչիննիկով

Ռեժիսոր խմբագրել

  • 2001 թվականին «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում տեղի է ունեցել Վալենտին Գաֆտի ռեժիսորական նորամուտը․ Իգոր Կվաշայի և Ալեքսանդր Նազարովի հետ միասին նա նորովի է բեմադրել «Балалайкин и Ко» ներկայացումը Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի վեպի հիման վրա, որտեղ նորից (ինչես քառորդ դար առաջ) կատարել է Գլումովի դերը։ 2017 թվականին նույնպես «Սովրեմեննիկում» Վալենտին Գաֆտը բեմադրել է դրամատուրգ Թանի Կոտլյարևսկայի «Ո՞վ է Էզրա Փաունդը» պիեսը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1956 – Սպանություն Դանթե փողոցում (ռուս.՝ Убийство на улице Данте) – Ռուժե
  • 1958 – Օլեկո Դունդիչ (ռուս.՝ Олеко Дундич) – սերբ զինվոր
  • 1960 – Ռուսական հուշանվեր (ռուս.՝ Русский сувенир) – Կլոդ Ժերար, Ֆրանսիացի կոմպոզիտոր
  • 1961 – Սուզանավ (ռուս.՝ Подводная лодка, կարճամետրաժ) — Ջիմ Թեմփլ
  • 1965 – Մենք՝ ռուս ժողովուրդը (ռուս.՝ Мы, русский народ) – Բոեր
  • 1966 – Երկու տարի անդունդի եզրին (ռուս.՝ Два года над пропастью) – սպա ռեստորանում
  • 1967 – Առաջին ցրիչը (ռուս.՝ Первый курье) – ժանդարմերիայի սպա
  • 1968 – Զավթախուժում (ռուս.՝ Интервенция) – Բարձրահասակ, ֆրանսիացի զինվոր
  • 1968 – Նորեկ (ռուս.՝ Новенькая) – Կոնստանտին Ֆեոդորովիչ, հավաքականի մարզիչ
  • 1968 – Խալիֆ արագիլ (ռուս.՝ Калиф-аист) – Կաշնուր, կախարդ
  • 1969 – Սպասիր ինձ, Աննա (ռուս.՝ Жди меня, Анна) – ծաղրածու
  • 1969 – Ընտանեկան երջանկություն (ռուս.՝ Семейное счастье, կինոալմանախ, նովել «Վրիժառու») — գործակատար զենքի խանութում
  • 1970 – Զարմանալի տղա (ռուս.՝ Удивительный мальчик) – բժիշկ Կապա
  • 1970 – Ճանապարհ մինչև Ռյուբեցալ (ռուս.՝ Дорога на Рюбецаль) – Ապանասենկո
  • 1970 – Սիրո մասին (ռուս.՝ О любви) – Նիկոլայ Նիկոլաևիչ, Վերայի ամուսինը
  • 1971 – Գիշերը 14-րդ զուգահեռականի վրա (ռուս.՝ Ночь на 14-й параллели) – Էդ Ստյուրատ, ամերիկացի օդաչու
  • 1971 – Թույլատրեք թռիչքը (ռուս.՝ Разрешите взлёт!) – Ազանչեև
  • 1971 – Մարդը մյուս կողմից (ռուս.՝ Человек с другой стороны) – Անդրեյ Իզվոլսկի
  • 1971 – Դավադրություն (ռուս.՝ Заговор) – Քեյսի
  • 1973 – Գարնան տասնյոթ ակնթարթ (ռուս.՝ Семнадцать мгновений весны) – Գևերնից, Դալլսի աշխատակից
  • 1973 – Ցեմենտ (ռուս.՝ Цемент) – Դմիտրի Իվագին
  • 1974 – Տանյա (ռուս.՝ Таня) – Գերման Նիկոլաևիչ Բալաշով
  • 1974 – Վիճակ (ռուս.՝ Жребий) – Ինոկենտի Ժիլցով
  • 1974 – Իվան դա Մարյա (ռուս.՝ Иван да Марья) – գանձապահ
  • 1974 – Մոսկվա, սեր իմ (ռուս.՝ Москва, любовь моя) – բալետմայստեր
  • 1975 – Օլգա Սերգեևնա (ռուս.՝ Ольга Сергеевна) – Տրոյանկին
  • 1975 – Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ (ռուս.՝ Здравствуйте, я ваша тётя!) – Բրասետ, ծառայապետ
  • 1975 – Հետագա ողջ կյանքում (ռուս.՝ На всю оставшуюся жизнь) – Կրամին, կաթվածահար կրտսեր լեյտենանտ
  • 1976 – Կատաղած ոսկի (ռուս.՝ Бешеное золото) – Հորացիոս Լոգան
  • 1976 – Ցերեկային գնացք (ռուս.՝ Дневной поезд) – Իգոր
  • 1976 – Պատմություն անհայտ դերասանի մասին (ռուս.՝ Повесть о неизвестном актёре) – Ռոման Սեմյոնովիչ Զնամենսկի, ռեժիսոր
  • 1977 – Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում (ռուս.՝ Девочка, хочешь сниматься в кино?) – Պավել, ռեժիսոր
  • 1977 – Գրեթե ծիծաղելի պատմություն (ռուս.՝ Почти смешная история) – ուղեկից գնացքում, մատակարար
  • 1977 – Գոտեմարտ բքի ժամանակ (ռուս.՝ Схватка в пурге) – կողոպտիչ Չուժակ
  • 1978 – Կենտավրոսներ (ռուս.՝ Кентавры) – Անդրես, դավադիր
  • 1978 – Թագավորներն ու կաղամբը (ռուս.՝ Короли и капуста) – Ֆրենկ Գուդվին, «Փոքրիկ»
  • 1979 – Ավտոտնակ (ռուս.՝ Гараж) – Վալենտին Միխայլովիչ Սիդորին, ավտոտնակային կոոպերատիվի վարչության նախագահ, անասնաբույժ
  • 1979 – Տղամարդիկ և կանայք (ռուս.՝ Мужчины и женщины, կարճամետրաժ) — Գեորգի
  • 1979 – Այսօր և վաղը (ռուս.՝ Сегодня и завтра) – Ռասոլով
  • 1979 – Առավոտյան շրջայց (ռուս.՝ Утренний обход) – Ալիկ
  • 1979 – Կրկեսի փոքրիկ դերասան (ռուս.՝ Циркачонок) – Ժորժ
  • 1980 – Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք (ռուս.՝ О бедном гусаре замолвите слово) – գնդապետ Իվան Պոկրովսկի, հեծյալ գնդի հրամանատար
  • 1980 – Սև հավ, կամ Ընդհատակյա բնակիչներ (ռուս.՝ Чёрная курица, или Подземные жители) – Դեֆորժ, ֆրանսերենի ուսուցիչ / Թագավոր
  • 1980 – Երեք տարի (ռուս.՝ Три года) – Յարցև
  • 1982 – Եթե թշնամին չի հանձնվում․․․ (ռուս.՝ Если враг не сдаётся…) – Շտիմերման, գերմանացի գեներալ
  • 1982 – Շաբաթ և կիրակի (ռուս.՝ Суббота и воскресенье, կարճամետրաժ) — հոգեբան
  • 1982 – Մաքսակետ (ռուս.՝ Таможня) – Վլադիմիր Նիկոլաևիչ Նիկիտին, զննության խմբի պետ
  • 1982 – Կախարդները (ռուս.՝ Чародеи) – Ապոլոն Միտրոֆանովիչ Սատանաև
  • 1983 – Ուղղահայաց մրցարշավներ (ռուս.՝ Гонки по вертикали) – Լյոխա Դեդուշկին
  • 1984 – Հույսի ութ օր (ռուս.՝ Восемь дней надежды) – Իգոր Բելոկոն, հանքի տնօրեն
  • 1985 – Դարի պայմանագիրը (ռուս.՝ Контракт века) – Սմիթ, ԿՀՎ գործակալ
  • 1985 – Կատվի մասին․․․ (ռուս.՝ Про кота…) – Մարդակեր
  • 1986 – Հորթի տարի (ռուս.՝ Год телёнка) – Վալերիան Սերգեևիչ
  • 1986 – Իմ քնքշորեն սիրելի դետեկտիվ (ռուս.՝ Мой нежно любимый детектив) – Լեստեր, տեսուչ
  • 1986 – Գլխավոր փողոցով՝ նվագախմբի հետ (ռուս.՝ По главной улице с оркестром) – Կոնստանտին Միխայլովիչ Վինոգրադով, երաժշտական գործիքավորող
  • 1986 – Ֆուետե (ռուս.՝ Фуэте) – բանաստեղծ
  • 1986 – Մսյո Պերոշինի ճանապարհորդությունը (ռուս.՝ Путешествие мсье Перришона) – մայոր Մատիե
  • 1987 – Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար (ռուս.՝ Забытая мелодия для флейты) – Օդինոկով
  • 1987 – Այդ Մինոտավրոսին (ռուս.՝ Визит к Минотавру) – Պավել Պետրովիչ Իկոննիկով
  • 1987 – Թռչելու ժամանակն է (ռուս.՝ Время летать) – Վիկտոր
  • 1987 – Կլիմ Սամգինի կյանքը (ռուս.՝ Жизнь Клима Самгина) – Վալերի Նիկոլաևիչ Տրիֆոնով, հարբեցող սպա
  • 1988 – Օրենքով գողերը (ռուս.՝ Воры в законе) – «հեղինակություն» Արթուր
  • 1988 – Աելիտա, մի հետապնդիր տղամարդկանց (ռուս.՝ Аэлита, не приставай к мужчинам) – Վասիլի Իվանովիչ Սկամեյկին
  • 1988 – Թանկ հաճույք (ռուս.՝ Дорогое удовольствие) – Վիլյամ Տեր-Իվանով
  • 1989 – Վալտասարի խրախճանքները, կամ Գիշեր Ստալինի հետ (ռուս.՝ Пиры Валтасара, или Ночь со Сталиным) – Լավրենտի Բերիա
  • 1989 – Ծեր կնոջ այցը (ռուս.՝ Визит дамы) – Ալֆրեդ Իլլ, սնանկ կրպակատեր
  • 1990 – Ինքնասպանը (ռուս.՝ Самоубийца) – կոնֆերանսիե
  • 1990 – Ֆուտբոլիստ (ռուս.՝ Футболист) – Նորով
  • 1991 – Небеса обетованные – Դմիտրի Լոգինով, աղքատ անապաստանների պարագլուխ «Նախագահ» մականունով
  • 1991 – Սիբիրում կորածը (ռուս.՝ Затерянный в Сибири) – Լավրենտի Բերիա
  • 1991 – Գիշերային զվարճանքներ (ռուս.՝ Ночные забавы) – Միխայիլ Ֆեոդորովիչ Եզեպով, Սննայի սիրեկանը, Սիլինի պետը
  • 1991 – Ահաբեկչուհին (ռուս.՝ Террористка) – Վիկտոր
  • 1992 – Անկոր, էլի անկոր (ռուս.՝ Анкор, ещё анкор!) – Ֆեոդոր Վասիլևիչ Վինոգրադով, գնդապետ
  • 1993 – Ուզում եմ գնալ Ամերիկա (ռուս.՝ Хочу в Америку) – Էպշտեյն
  • 1994 – Վարպետը և Մարգարիտան (ռուս.՝ Мастер и Маргарита) – Վոլանդ
  • 1994 – Ես ազատ եմ, ես ոչ ոքինը չեմ (ռուս.՝ Я свободен, я ничей) – Չեսնոկով
  • 1996 – Արթուրո Ուիի կարիերան։ Նոր տարբերակ (ռուս.՝ Карьера Артуро Уи. Новая версия) – դերասան
  • 1997 – Կազանյան որբը (ռուս.՝ Сирота казанская) – Պավել Օտտովիչ Բրումել, թոշակի անցած աճպարար
  • 1999 – Երկինքը ադամանդների մեջ (ռուս.՝ Небо в алмазах) – նախարարի տեղակալ
  • 2000 – Պառավ յաբուներ (ռուս.՝ Старые клячи) – Դուբովիցկի, գեներալ
  • 2000 – Տուն հարուստների համար (ռուս.՝ Дом для богатых) – Ռոման Պետրովիչ
  • 2000 – Քնքուշ տարիք (ռուս.՝ Нежный возраст) – Սալեդոն ավագ
  • 2001 – Ժամացույց առանց սլաքների (ռուս.՝ Часы без стрелок) – ֆոտոլրագրող
  • 2002 – Գայլերի այն կողմում (ռուս.՝ По ту сторону волков) – Իգոր Ալեքսեևիչ Գոլոշչյոկով, բժիշկ
  • 2003 – Հրեշտակի օրեր (ռուս.՝ Дни ангела) – Վիկտոր Զուև
  • 2003 – Երալաշ (թողարկում № 165) (ռուս.՝ Ералаш, выпуск № 165, сюжет «Тёмная магия») — էքստրասենս
  • 2003 – Ամեն ոք կբարձրանա Գողգոթա (ռուս.՝ Каждый взойдёт на Голгофу) – քեռի Սաշա
  • 2004 – Ձյունե սեր, կամ Ձմռան գիշերվա երազ (ռուս.՝ Снежная любовь, или Сон в зимнюю ночь) – Օլեգ Կոնստանտինովիչ, կոմպոզիտոր
  • 2004 – Ամեն ինչ սկսվում է սիրուց (ռուս.՝ Всё начинается с любви)
  • 2005 – Ինը անհայտ (ռուս.՝ Девять неизвестных) – Վիկտոր Սևիդով, միլիարդատեր
  • 2005 – Կարապների դրախտ (ռուս.՝ Лебединый рай) – Գրիշին
  • 2005 – Վարպետը և Մարգարիտան (ռուս.՝ Мастер и Маргарита) – քահանայապետ Խաիաֆա, ֆրենչով մարդ
  • 2007 – Պարահանդեսային գիշեր, կամ 50 տարի անց (ռուս.՝ Карнавальная ночь 2, или 50 лет спустя) – Բոլիս Գլեբովիչ Պեռլովսկի
  • 2007 – 124-րդ երդվյալ
  • 2007 – Լենինգրադ (ռուս.՝ Ленинград) – թատրոնի ռեժիսոր
  • 2008 – Գործողություն «ՉեԳևարա» (ռուս.՝ Операция «ЧеГевара»)
  • 2009 – Աշնանային ծաղիկներ (ռուս.՝ Осенние цветы) – Ալֆրեդ
  • 2009 – Ձգողականություն (ռուս.՝ Притяжение) – Ալեքսանդր Նիկոլաևիչ
  • 2009 – Վարպետների գիրքը (ռուս.՝ Книга мастеров) – կախարդական հայելի
  • 2010 – Արևից կիզվածները 2։ Հակամարտություն (ռուս.՝ Утомлённые солнцем 2: Предстояние) – հրեա
  • 2010 – Ընտանեկան տուն (ռուս.՝ Семейный дом) – Վասիլի Պետրովիչ Շվեց, Սոկոլովների հարևանը
  • 2011 – Ծովային հետևակներ (ռուս.՝ Морпехи) – Լազար Սեմյոնովիչ Գոլդման, բժիշկ-գինեկոլոգ
  • 2011 – Միշկա Յապոնչիկի կյանքն ու արկածները (ռուս.՝ Жизнь и приключения Мишки Япончика) – Մենդել Գերշ
  • 2013 – Ստուդիա 17 (ռուս.՝ Студия 17) – Անդրեյ Իվանովիչ Դորոխով, խորհրդային ռեժիսոր
  • 2013 – Տոնածառեր 3 (ռուս.՝ Ёлки 3) – Նիկոլայ Պետրովիչ, միայնակ թոշակառու
  • 2014 – Մի պառավի պատմություն (ռուս.՝ История одной старушки) – Գավրիիլ Մոիսեևիչ Ֆիշման
  • 2014 – Ճեղքելով փակ շրջանը (ռուս.՝ Разрывая замкнутый круг) – Արկադի Իոսիֆովիչ Պրեոբրաժենսկի, Կարագանդայի համալսարանի պրոֆեսոր
  • 2016 – Ծիր Կաթին (ռուս.՝ Млечный путь) – շաման

Հեռուստաներկայացումներ խմբագրել

  • 1967 – Միտյա (ռուս.՝ Митя, ֆիլմ-ներկայացում) — Միտյա, նույն ինքը Դմիտրի Իվանովիչ Մարտինով, ինժեներ-շինարար
  • 1972 – Պիկվիկյան ակումբի նոթերը (ռուս.՝ Записки Пиквикского клуба, հեռուստաներկայացում) – Սեմ Ուելլեր, միստր Պիկվկի ծառան
  • 1973 – Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի մասին (ռուս.՝ Всего несколько слов в честь господина де Мольера) – մարքիզ դ’Օրսինի
  • 1974 – Անօժիտը (ռուս.՝ Бесприданница) — Պարատով
  • 1974 – Դոմբի և որդի (ռուս.՝ Домби и сын) — միստր Դոմբի
  • 1975 – Լոպատինի գրառումներից (ռուս.՝ Из записок Лопатина) – Լոպատին
  • 1978 – Խաղացողները (ռուս.՝ Игроки) – Ստեպան Իվանովիչ Ուտեշիտելնի
  • 1980 – Էդվին Դրուդի գաղտնիքը (ռուս.՝ Тайна Эдвина Друда) – Ջոն Ջասպեր
  • 1981 – Եզոպոս (ռուս.՝ Эзоп) – Ագնոստոս
  • 1982 – Շտապեք կատարել բարին (ռուս.՝ Спешите делать добро) – Վիկտոր Գորելով
  • 1983 – Մսյո Լենուարը, որը․․․ (ռուս.՝ Месье Ленуар, который…) – իշխան Բորեսկու
  • 1989 – Ստեպանչիկովո գյուղն ու նրա բնակիչները (ռուս.՝ Село Степанчиково и его обитатели) – Կորովկին

Կրկնօրինակում և հնչյունավորում խմբագրել

Դերեր մուլտֆիլմերում խմբագրել

  • 1973 – Ինչպես շունն ու կատուն (ռուս.՝ Как кошка с собакой…) — Հաղորդավար
  • 1977 – Անհնազանդության տոն (մուլտֆիլմ) (ռուս.՝ Праздник непослушания)
  • 1978 – Почтарская сказка
  • 1981 – Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапогах) – Ազնվացեղ
  • 1982 – Հերակլեսի ծնունդը (ռուս.՝ Рождение Геракла) — կարդում է տեքստը
  • 1987 – Կախարդական զանգակներ (ռուս.՝ Волшебные колокольчики) – Թագավոր
  • 1987 — Սպիտակ ձկնկուլ (ռուս.՝ Белая цапля ) — Թագավոր
  • 2008 – Новые приключения Бабки Ёжки — Ագռավ
  • 2012 – От винта 3D – Փորձառու, Իլ-2 գրոհային

Գրական ստեղծագործություններ խմբագրել

  • Բանաստեղծություն և էպիգրամ (ռուս.՝ Стих и эпиграмма, 1989)
  • Վալենտին Գաֆտ (ռուս․՝ Валентин Гафт, 1996, նկարիչ Նիկաս Սաֆրոնովի հետ միասին)
  • Ես աստիճանաար ճանաչում եմ (ռուս․՝ Я постепенно познаю, 1997)
  • Կյանքը թատրոն է (ռուս․՝ Жизнь — театр, 1998, Լեոնիդ Ֆիլատովի հետ համահեղինակությամբ)
  • Մոռացված հիշողությունների դատ (ռուս․՝ Сад забытых воспоминаний, 1999) ISBN 5-89517-065-3, ISBN 5-89535-016-1
  • Բանաստեղծություներ, հուշեր, էպիգրամներ (ռուս․՝ Стихотворения, воспоминания, эпиграммы, 2000)
  • Ստվերներ ջրի մեջ (ռուս․՝ Тени на воде, 2001) ISBN 5-224-02275-4
  • Բանաստեղծություններ։ Էպիգրամներ (ռուս․՝ Стихотворения. Эпиграммы, 2003, ЭКСМО) ISBN 5-699-02875-7
  • Կարմիր լապտերներ (ռուս․՝ Красные фонари, 2008, АСТ) ISBN 978-5-17-048559-8, ISBN 978-5-94663-524-0, ISBN 978-985-16-3741-2
    • Համացանցում պատճառ է դարձել «Այսպես ասել է Գաֆտը» (ռուս․՝ «Так говорил Гафт») համացանցային մեմի ստեղծման համար, երբ Գաֆտին վերագրվում են նրան չպատկանող քաղվածքներ։
  • Վալենտին Գաֆտի «Ես և դու» (ռուս․՝ «Я и ты») քնարական բանաստեղծության հիման վրա գրվել է երգ (երաժշտությունը՝ Բրենդոն Սթոունի, կատարող՝ Սատի Կազանովա)[52]։
  • «Ես դաշտ եմ՝ ծածկված ականներով» («Я поле, минами обложенное…») բանաստեղծության հիման վրա Ալեքսանդր Ռոզենբաումը գրել է երգ 2014 թվականին։

Երգեր խմբագրել

Վալենտին Գաֆտը կատարել է մի շարք երգեր․

  • Գնդապետի ռոմանսը «Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք․․․» (ռուս․՝ «О бедном гусаре замолвите слово», 1980) ֆիլմում,
  • Բյուրոկրատի հրաժեշտի երգը «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» (ռուս․՝ «Забытая мелодия для флейты», 1987) ֆիլմում (երաժշտությունը՝ Ա․ Պետրովի, տեսքտի հեղինակ՝ Յու․ Ռյաշենցև),
  • Եզրափակիչ երգը «Ինքնսպանը» (ռուս․՝ «Самоубийца», 1990) ֆիլմում,
  • Ռոմանս «Ձյունե սեր, կամ Ձմռան գիշերվա երազ» (ռուս․՝ «Снежная любовь, или Сон в зимнюю ночь», 2003) ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://tass.ru/kultura/10240093
  2. 2,0 2,1 2,2 https://www.5-tv.ru/news/323637/valentin-gaft-umer-useba-doma-vpodmoskove/
  3. Валентина Гафта похоронят 15 декабря на Троекуровском кладбище
  4. «Память народа :: Документ о награде :: Гафт Иосиф Рувимович, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  5. «Память народа :: Документ о награде :: Гафт Иосиф Рувимович, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  6. ««Чужую жизнь играю, как свою, И, стало быть, свою играю, как чужую»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  7. «В Москве экстренно госпитализирован Валентин Гафт». tsargrad.tv. 2017 թ․ դեկտեմբերի 14.
  8. «Гафта прооперировали». Lenta.ru. 2017 թ․ դեկտեմբերի 15.
  9. «Актера Валентина Гафта госпитализировали с инсультом» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «ОЛЬГА ОСТРОУМОВА РАССКАЗАЛА О САМОЧУВСТВИИ ВАЛЕНТИНА ГАФТА: «ОН ВСЕ СЛЫШИТ И ПОНИМАЕТ»». womanhit.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  11. Елена Изергина-Орлова: «В мире моды кумиров себе не искала…» — КН
  12. 12,0 12,1 Предсмертная записка дочери Гафта
  13. Дочь Гафта подтолкнул к самоубийству больной зуб? — МК
  14. «Валентин Гафт: «Креститься меня уговорила жена»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «Внебрачные дети российских звёзд: признанные отцами» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  16. Новаторова, Дарья (2008 թ․ հուլիսի 24). «Нужен закон о милосердии». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  17. «Известные российские артисты призывают объединиться против убийц, которые уничтожают собак». Первый канал. 2010 թ․ հունվարի 20.
  18. Балашова, Юлия (2010 թ․ հունվարի 22). «А кто у нас по правам животных?». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին.
  19. «Известные артисты предлагают ввести должность уполномоченного по правам животных». Вести.ру. 2010 թ․ հունվարի 19.
  20. «Открытое письмо от деятелей культуры». Вита. 2012 թ․ ապրիլի 11.
  21. «Знаменитости вступились за ветеринара Шпака перед Путиным». Известия. 2012 թ․ հունիսի 7.
  22. «Ветеринару Шпаку смягчили приговор». Интерфакс. 2013 թ․ հունիսի 26.
  23. «Российские деятели искусства в письме президенту выступили против советского гимна». NEWSru.com. 2000 թ․ դեկտեմբերի 5.
  24. «Элита: кто за и кто против возврата гимна СССР». Тема дня. 2000 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  25. «Российские артисты составили альтернативный список в поддержку Украины». korrespondent.net. 2014 թ․ մարտի 13.
  26. «Украина включила Ахеджакову, Макаревича и Земфиру в «белый список» деятелей культуры». Новая газета. 2015 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  27. «Макаревич возглавил «Белый список» минкульта Украины». Русская служба Би-би-си. 2015 թ․ հուլիսի 30.
  28. «Лето, Шварцнегер, Акунин и Шендерович вошли в «Белый список» Минкульта Украины». Гордон. 2015 թ․ հուլիսի 30.
  29. Плешакова, Анастасия (2015 թ․ օգոստոսի 10). «Валентин Гафт: Интересней оказаться в «чёрном списке» украинских властей». Комсомольская правда.
  30. «СМИ: Гафт заявил, что стихи с критикой российского руководства – мерзость, которую ему приписывают». Гордон. 2015 թ․ օգոստոսի 11.
  31. «Российские артисты дали жёсткий ответ на чёрный список Порошенко». НТВ. 2015 թ․ սեպտեմբերի 12.
  32. «Гафт: Я – путинец, я уважаю Путина». Гордон. 2015 թ․ սեպտեմբերի 14.
  33. «Валентин Гафт: Кому нужна Украина? Крым был отдан вам несправедливо, это российская территория». Эхо Москвы. 2015 թ․ սեպտեմբերի 16.
  34. Двали, Наталия (2015 թ․ սեպտեմբերի 14). «Гафт: Кому нужна Украина? Крым был отдан вам несправедливо, это российская территория». Гордон.
  35. «Мінкультури публікує Перелік осіб, які створюють загрозу нацбезпеці». Официальный сайт Министерства культуры Украины. 2015 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին.
  36. «Минкульт расширил круг лиц, создающих угрозу нацбезопасности Украины». Украинская правда. 2015 թ․ դեկտեմբերի 24.
  37. «Валентин Гафт прокомментировал попадание в украинский «черный список»». Российская газета. 2015 թ․ դեկտեմբերի 24.
  38. «Валентин Гафт вспомнил, как сильно любит Украину». РБК-Styler. 2015 թ․ դեկտեմբերի 26.
  39. Поздравление народному артисту России Валентину Гафту // Сайт kremlin.ru, 2 сентября 2010 года
  40. Указ Президента Российской Федерации от 2 сентября 2010 г. № 1092
  41. Указ Президента Российской Федерации от 2 сентября 2005 г. № 1031
  42. Указ Президента Российской Федерации от 15 февраля 2016 № 59
  43. «Указ Президента Российской Федерации № 845 от 11 августа 1995 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  44. Указ Президиума Верховного Совета РСФСР от 2 февраля 1978
  45. Указ Президиума Верховного Совета РСФСР от 22 июня 1984
  46. «Международный фонд К. С. Станиславского». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  47. Ежегодная театральная премия зрительских симпатий «Звезда театрала»
  48. Премия «Фигаро» и День Рождения Андрея Миронова — новости театров Санкт-Петербурга
  49. «Сергей Лавров и Валентин Гафт получат золотую медаль Сергея Михалкова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  50. «Гафт Валентин Иосифович — Книга: «Красные фонари» — Страница 47». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  51. «Валентин Гафт: «Чужую жизнь играю, как свою, и, стало быть, свою играю, как чужую»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  52. Брендон Стоун (Brandon Stone), Сати Казанова - Я и ты (слова Валентина Гафта)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Գաֆտ» հոդվածին։