Վազէկտոմիա, վիրահատական միջամտություն, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սերմնահեղուկը չկարողանա անցնել սերմնատար ծորաններ (սերմնաժայթքում) և կանխվի բեղմնավորումը։ Վազէկտոմիան սովորաբար կատարվում է ամբուլատոր պայմաններում, բուժհաստատություններում։

Վազէկտոմիա
Վազէկտոմիա
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըԱմլացում
Մարդկությանը հայտնի է1899 (փորձարկվել է՝ 1785-ից)[1]
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում0.10%[2]
Տիպական կիրառման դեպքում0.15%[2]
"Vas-Clip" գրեթե 1%[2]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)Հնարավոր է, սակայն ծախսատար
ՀուշումՀարկավոր է սպերմայի երկու հաջորդական բացասական նմուշներ՝ ազոոսպերմիան հաստատելու համար
Կլինիկական նշաններԲոլոր
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ԱռավելություններԸնդհանուր անզգայացման կարիք չկա։ Ավելի քիչ գումար և միջամտություն է պահանջում, քան արգանդափողերի կապումը
ՌիսկերԱմորձիների ժամանակավոր տեղային բորբոքում կան այտուց։ Երկարաժամկետ ցավ սեռական օրգանի հատվածում՝ վազէկտոմիայի հետվիրահատական ցավի համախտանիշ:Ամլացում կատարելու ափսոսանք

Կան մի քանի մեթոդներ, որոնցով վիրաբույժը կարող է իրականացնել վազեկտոմիա, որոնք բոլոր դեպքերում ենթադրում են սերմնածորաններից յուրաքանչյուրի առնվազն մեկ ծայրի խցանում (փակում)։ Որպես ոչ բարդ վիրահատություն՝ այն սովորաբար տևում է մինչև 30 րոպե։ Միջամտությունների սենյակում կարճատև (սովորաբար մեկ ժամից պակաս) վերականգնումից հետո վիրահատված տղամարդուն ուղարկում են տուն՝ հանգստանալու։ Քանի որ վիրահատությունն ընթանում է նվազագույն միջամտությամբ, վազէկտոմիայի ենթարկված շատ տղամարդիկ վերադառնում են իրենց բնականոն սեռական վարքագծին մեկ շաբաթվա ընթացքում՝ չնչին անհարմարություններով կամ դրանց բացակայությամբ։

Քանի որ այդ միջամտությունը բեղմնականխման մշտական մեթոդ է և դժվար դարձելի, տղամարդկանց խորհուրդ է տրվում խորհել այն խնդրի շուրջ, թե վազեկտոմիայի երկարատև արդյունքն, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական առումով։ Վիրահատությունը հաճախ խորհուրդ չի տրվում ամուրի երիտասարդ տղամարդկանց, քանի որ այս միջամտության արդյունքում նրանց կենսաբանական ծնող դառնալու հնարավորությունները այս կամ այն կերպ մշտապես նվազում են՝ գրեթե զրոյանալով։

Բուժական կիրառությունները խմբագրել

Այս միջամտությունը համարվում է բեղմնականխման մշտական մեթոդ այն պատճառով, որ վազէկտոմիայի դարձելիությունը ծախսատար է և տղամարդու սերմնաբջիջների քանակը և/կամ դրաց շարժունակությունը հաճախ չեն վերադառնում մինչվիրահատական մակարդակին։ Վազէկտոմիայի ենթարկված տղամարդիկ ունեն չնչին (գրեթե զրոյի հասնող) հնարավորություն՝ հաջողությամբ բեղմնավորելու կնոջը, սակայն, վազէկտոմիան որևէ կերպ չի ազդում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ցուցանիշների վրա։

Վազէկտոմիայի ավարտից հետո առնանդամի միջով սերմնահեղուկը չի կարող դուրս գալ օրգանիզմից։ Ամորձիներում դեռ շարունակվում են արտադրվել սերմնաբջիջներ, սակայն դրանք կարճ ժամանակում քայքայվում և ներծծվում են մարմնի մեջ։

Արդյունավետությունը խմբագրել

Վազէկտոմիայի հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում ձախողումներն, այսինքն՝ հղիության դեպքերը, սովորաբար, չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունք են, որոնք վիրահատական միջամտությունից չափազանց կարճ ժամանակ անց, երբ սպերմայի որոշ քանակություն դեռ շարունակում է անցնել սերմնատար ծորաններով։

Միջամտությունից հետո ավելի ուշ ժամանակահատվածում նույնպես գրանցվել են ձախողումներ, երբ սերմնատար ծորանների անցանելիության ինքնաբերաբար վերականգնման արդյունքում տեղի է ունեցել հղիության[3]։ Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջը վկայում է՝ գոյություն ունի ուշ ձախողումների համաձայնեցված ցուցանիշ, որը կազմում է շուրջ մեկ դեպք 2000 վազէկտոմիայի ենթարկվածների շրջանում, ինչը շատ ավելի լավ ցուցանիշ է, քան արգանդափողերի կապման ցուցանիշը՝ մեկ դեպք յուրաքանչյուր 200-300 վիրահատվածներից[4]։

Բարդությունները խմբագրել

Հետվիրահատական կարճատև հնարավոր բարդություններից են վարակները, վնասվածքները և արյունահոսությունը ամորձապարկում, ինչի արդյունքում տեղի է ունենում արյան կուտակում (հեմատոմա/արյունահավաք)։ 2012 թ. անցկացված մի հետազոտության համաձայն՝ վազէկտոմիայից հետո վարակման ցուցանիշը կազմել է 2.5%[5]։

Հիմնական երկարատև բարդություններն են քրոնիկական ցավերը կամ համախտանիշները ամորձապարկի, կոնքի և/կամ որովայնի ստորին հատվածի շրջաններում, ինչը հայտնի է որպես վազէկտոմիայի հետվիրահատական ցավի համախտանիշ։ Վազէկտոմիան ազդեցություն չի ունենում շագանակագեղձի և ամորձիների քաղցկեղի առաջացման վտանգի վրա[6]։ Վազէկտոմիայի ենթարկված տղամարդկանց շրջանում երկարատև ցավեր ունենալու հաճախականությունը տատանվում է 15%-ից 33%-ի միջև[7]։ Վազէկտոմիայի հետվիրահատական ցավի համախտանիշը քրոնիկական, երբեմն հյուծվածությամբ ուղեկցվող վիճակ է, որ կարող է զարգանալ միջամտությունից անմիջապես հետո կամ մի քանի տարի անց[8]։

Հոգեբանական ազդեցությունները խմբագրել

Տղամարդկանց շուրջ 90%-ն ուսումնասիրությունների ընթացքում, հայտնել է, որ գոհ է մնացել վազէկտոմիայի արդյունքից[9], մինչդեռ 7-10%-ը զղջացել է որոշման համար[10]։ Ավելի պակաս զղջումը հատուկ է այն դեպքերին, երբ երկու զուգընկերն էլ համաձայն են եղել վիրահատական միջամտություն կատարելուն։

Հետազոտություններից մեկի արդյունքները վկայում են, որ վազէկտոմիայի ենթարկվելու պահին երիտասարդ հասակում գտնվող տղամարդկանց շրջանում զգալիորեն ավելի մեծ է զղջման և վազէկտոմիան դարձելու փորձերի հավանականությունը։ Այսպես, հետազոտություններից մեկը փաստում է, որ ասենք քսան-քսանինը տարեկանում վազէկտոմիայի ենթարկված տղամարդիկ շուրջ 12.5 անգամ ավելի մեծ հավանականությամբ են դիմում վազէկտոմիան դարձելու միջամտության հետագա կյանքում[11]։ Սա թելադրում է մինչվիրահատական առավել ծավալուն խորհրդատվության պարտադիր պահանջի անհրաժեշտությունը։

Որպեսզի հնարավոր լինի ապահովել վերարտադրողականությունը վազէկտոմիայից հետո՝ արհեստական բեղմնավորմամբ, որոշ տղամարդիկ, նախքան ամլացումը, նախընտրում են սպերմայի կրիոկոնսերվացումը (սառեցում)։ Վազէկտոմիայի դիմող բոլոր տղամարդկանց խորհուրդ է տրվում մտածել սերմնահեղուկի որոշ քանակության սառեցման մասին՝ նախքան միջամտությունը։

Վազէկտոմիայի դարձելիությունը խմբագրել

Թեև վազէկտոմիայի դիմող տղամարդիկ չպետք է միջամտությունը դարձելի համարեն և թեպետ վազէկտմիայի ենթարկված տղամարդիկ ու նրանց զուգընկերները մեծ մասամբ գոհ են մնում վիրահատության արդյունքից[12][13], այդուհանդերձ, կյանքի պայմաններն ու հայացքները կարող են փոփոխվել։ Նման դեպքում գոյություն ունի վիրահատական միջամտություն՝ վազովազոստոմիա, սերմնածորանների անցանելիության վերականգնում (միկրովիրահատության տեսակ, որն առաջին անգամ իրականացրել է Ըրլ Օուենը 1971 թվականին[13][13]։ Եթե վազէկտոմիայի դարձելության միջամտությունից հետո հետո անցել է մինչև 10 տարի, ապա հետվիրահատական շրջանում հղիանալու հաջողման տիպական ցուցանիշը շուրջ 55% է։ Ցուցանիշը նվազում է մինչև 25%-ի, եթե վիրահատությունից անցել է ավելի քան 10 տարի[14]։ Դարձելիության միջամտությունից հետո սերմնաբջիջների քանակն ու շարժունակությունը սովորաբար շատ ավելի ցածր են լինում նախավիրահատական մակարդակից։ Փաստերը վկայում են, որ վազէկտոմիայի ենթարկված տղամարդկանց մոտ կարող է արտադրվել շատ ավելի մեծ քանակությամբ ոչ նորմալ սպերմա, ինչը թերևս կարող է բացատրել, թե ինչու դարձելիության կատարման առումով հաջողված միջամտությունից հետո միշտ չէ, որ վերականգնվում է պտղաբերությունը[15][16]։ Վազէկտոմիայի դարձելիության դիմած տղամարդկանց սերմնահեղուկում անէուպլոիդ և դիպլոիդ բջիջների բարձր ցուցանիշը կարող է հանգեցնել պտղի ձևավորման արատների ավելի բարձր հաճախականության[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Popenoe P (1934). «The progress of eugenic sterilization». Journal of Heredity. 25 (1): 19.
  2. 2,0 2,1 2,2 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  3. Philp, T; Guillebaud, J; Budd, D (1984). «Late failure of vasectomy after two documented analyses showing azoospermic semen». BMJ. 289 (6437): 77–79. doi:10.1136/bmj.289.6437.77. PMC 1441962. PMID 6428685.
  4. Griffin, T; Tooher, R; Nowakowski, K; Lloyd, M; Maddern, G (2005). «HOW LITTLE IS ENOUGH? THE EVIDENCE FOR POST-VASECTOMY TESTING». The Journal of Urology. 174 (1): 29–36. doi:10.1097/01.ju.0000161595.82642.fc. PMID 15947571.
  5. Nevill et al (2013) Surveillance of surgical site infection post vasectomy. Journal of Infection Prevention. January 2013. Vol 14(1) http://bji.sagepub.com/content/14/1/14.abstract
  6. Schwingl, Pamela J; Guess, Harry A (2000). «Safety and effectiveness of vasectomy». Fertility and Sterility. 73 (5): 923–936. doi:10.1016/S0015-0282(00)00482-9. PMID 10785217.
  7. McMahon AJ, Buckley J, Taylor A, Lloyd SN, Deane RF, Kirk D (1992 թ․ փետրվար). «Chronic testicular pain following vasectomy» (PDF). Br J Urol. Blackwell Publishing Ltd. 69 (2): 188–91. doi:10.1111/j.1464-410X.1992.tb15494.x. PMID 1537032.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Nangia, Ajay K.; Myles, Jonathan L.; Thomas Aj, Anthony J. (2000). «VASECTOMY REVERSAL FOR THE POST-VASECTOMY PAIN SYNDROME: : A CLINICAL AND HISTOLOGICAL EVALUATION». The Journal of Urology. 164 (6): 1939–1942. doi:10.1016/S0022-5347(05)66923-6. PMID 11061886.
  9. THONNEAU, P.; D'ISLE, BÉATRICE (1990). «Does vasectomy have long-term effects on somatic and psychological health status?». International Journal of Andrology. 13 (6): 419–432. doi:10.1111/j.1365-2605.1990.tb01050.x. PMID 2096110.
  10. Labrecque, Michel; Paunescu, Cristina; Plesu, Ioana; Stacey, Dawn; Légaré, France (2010). «Evaluation of the effect of a patient decision aid about vasectomy on the decision-making process: a randomized trial». Contraception. 82 (6): 556–562. doi:10.1016/j.contraception.2010.05.003. PMID 21074020.
  11. POTTS, J.M.; PASQUALOTTO, F.F.; NELSON, D.; THOMAS, A.J.; AGARWAL, A. (1999 թ․ հունիս). «PATIENT CHARACTERISTICS ASSOCIATED WITH VASECTOMY REVERSAL» (PDF). The Journal of Urology. 161 (6): 1835–1839. doi:10.1016/S0022-5347(05)68819-2. PMID 10332448. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  12. Landry E, Ward V (1997). «Perspectives from Couples on the Vasectomy Decision: A Six-Country Study» (PDF). Reproductive Health Matters. (special issue): 58–67. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 «About Vasectomy Reversal». Professor Earl Owen's homepage. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. Cited in Laurance, Jeremy (2009) "Vasectomy Reversal: First Cut Isn't Final" in The Independent 30 March 2009 http://www.independent.co.uk/life-style/health-and-families/health-news/vasectomy-reversal-first-cut-isnt-final-1657039.html
  15. Sukcharoen, Nares; Ngeamvijawat, J; Sithipravej, T; Promviengchai, S (2003). «High sex chromosome aneuploidy and diploidy rate of epididymal spermatozoa in obstructive azoospermic men». Journal of Assisted Reproduction and Genetics. 20 (5): 196–203. doi:10.1023/A:1023674110940. PMC 3455301. PMID 12812463.
  16. Abdelmassih, V.; Balmaceda, JP; Tesarik, J; Abdelmassih, R; Nagy, ZP (2002). «Relationship between time period after vasectomy and the reproductive capacity of sperm obtained by epididymal aspiration». Human Reproduction. 17 (3): 736–740. doi:10.1093/humrep/17.3.736. PMID 11870128.
  17. Horovitz, D. (2012 թ․ փետրվար). «Vasectomy reversal provides long-term pain relief for men with the post-vasectomy pain syndrome». National Center for Biotechnology Information, U.S. National Library of Medicine. 187: 613–7. doi:10.1016/j.juro.2011.10.023. PMID 22177173.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազէկտոմիա» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել