Վազգեն Սարգսի Սիսլյան (հոկտեմբերի 20, 1956(1956-10-20), Բեյրութ, Լիբանան), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ, որը գրավել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը, ինչի արդյունքում 2 մարդ վիրավորվել են, այնուհետև նրանցից մեկը մահացել է, 56 մարդու պատանդ են վերցրել, բայց հետո ազատ արձակել։

Վազգեն Սիսլյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1956(1956-10-20) (67 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  Հայաստան
ԱնդամությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Սիսլյանը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20-ին Բեյրութի արվարձան` Բուրջ Համուդ շրջանում։ Դպրոց հաճախել է մինչև 12 տարեկան հասակը, որից հետո հիվանդության պատճառով երեք ամիս կուրացել է և մեկուկես տարի ոչնչով չի կարողացել զբաղվել։ 1986 թվականին ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։ Լիբանանում աշխատել է որպես մեխանիկ, 1979-1981 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների։ Վազգեն Սիսլյանը սահուն խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն։ Լիբանանյան պատերազմի տարիներին երիտասարդ Սիսլյանը, ինքնապաշտպանական ջոկատի հետ միասին, պաշտպանել է հայկական թաղամասերը։ Թուրքիայի հյուպատոսությունում պատանդներ վերցնելուց մի քանի ամիս առաջ Սիսլյանն ու նրա համախոհները Բեյրութում հայտնի են դարձել «Armenian Magazine» ամսագրի խմբագրությանը հրապարակում ուղարկելով։ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին, 25 տարեկան հասակում, նա ղեկավարել է «ԱՍԱԼԱ» կազմակերպության մարտիկների խմբին (Հակոբ Ջուլֆայան, Գևորգ Գուզելյան, Արամ Բասմաջյան)՝ նպատակ ունենալով գրավել Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը։ Գործողության ընթացքում հյուպատոս Կայի Ինալը և երկու զինվոր ծանր վիրավորվել են, 56 հոգու պատանդ են վերցրել և 16 ժամ պահել հյուպատոսության շենքում։ Վազգեն Սիսլյանը և Հակոբ Ջուլֆայանը նույնպես լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Օթել Դիո» հիվանդանոց, որտեղ Վազգենը 5-6 օր անգիտակից վիճակում է եղել․ նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ, այնուհետև նա ուշքի է եկել։ ԶԼՄ-ներում իրենց պահանջները հրապարակելուց հետո մարտիկները կամավոր հանձնվել են Ֆրանսիայի իշխանություններին։ Սակայն «Թուրքիայում հայ, թուրք և քուրդ քաղբանտարկյալներին ազատելու» նրանց պահանջները չեն բավարարվել։ Հետագայում Փարիզի դատարանի որոշմամբ, Վազգեն Սիսլյանը և նրա խմբի անդամները դատապարտվել են 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի «Ֆրեն» բանտում, այնուհետև «Ֆլորի Մերոժես» բանտում, հետագայում մարտիկները դիմել են 15-օրյա հացադուլի, որից 8-ն առանց ջրի՝ իշխանություններին հիշեցնելով իրենց պահանջների մասին։ Նրանք ճանաչվել են քաղբանտարկյալներ։ 1986 թվականի օգոստոսի 6-ին երեք մարտիկներ ազատ են արձակվել և մեկնել Լիբանան, նրանցից մեկը` Արամ Բասմաջյանը, ինքնասպան է եղել բանտում (թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը

Որոշ ժամանակ անց Վազգեն Սիսլյանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին։ 2016 թվականի ապրիլի սկզբին Վազգեն Սիսլյանը ջոկատ է հավաքել և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի հետ հակամարտության սրման ընթացքում[1]։ «Արցախը հայկական հող է, և թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարողանա դա մեզնից խլել։ Հիմա նրանք հարձակման են անցել։ Մենք բոլորս պետք է միավորվենք, և միասնական ոտքի կանգնենք Արցախը պաշտպանելու համար։ Մենք բոլորս այստեղ պետք է հավաքվենք Արցախը պաշտպանելու համար։ Այն միշտ եղել է հայկական հող, և ոչ ոք չի կարող այն խլել մեզանից», - ասել է նա հարցազրույցներից մեկում։

Վազգեն Սիսլյանը «Ուխտ Արարատի» (Արարատի ուխտ) հասարակական կազմակերպության անդամ է, որը միավորում է «ԱՍԱԼԱ»-ի նախկին քաղբանտարկյալ մարտիկներին։ Վազգեն Սիսլյանը և Հակոբ Ջուլֆայանն աշխատում են նույն ընկերությունում, Վազգենը էլեկտրատեխնիկ է, Հակոբը վարչական աշխատող[2]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է Հայաստան տեղափոխվելուց հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вазген Сислян: Мир должен признать независимость Нагорно-Карабахской Республики | AnalitikaUA.net». AnalitikaUA.net - cвой взгляд на мир. 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Париж: процесс, разрушивший стену молчания (окончание) - yerkramas.org». yerkramas.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.