Վազգեն Սարգսյան փողոց (Երևան)

Երևանի փողոց

Վազգեն Սարգսյան փողոց, փողոց Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ռազմա-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ։

Վազգեն Սարգսյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն300[1]
ՍկիզբՀանրապետության հրապարակ
ԱվարտՇահումյանի պուրակ
Վազգեն Սարգսյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Վազգեն Սարգսյան փողոց (Երևան)
Վազգեն Սարգսյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Վազգեն Սարգսյան փողոց (Երևան)

Տվյալներ խմբագրել

Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Շահումյանի պուրակին հարակից Իտալիայի փողոց և Մովսես Խորենացու փողոցի հատման խաչմերուկ։ Հատող փողոցներ՝

Պատմություն խմբագրել

Խորհրդային տարիներին փողոցի կենտ համարների շենքերով մայթին հարող հատվածը կոչվել է Շահումյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո վերանվանվել է Խորհրդարանի փողոց՝ ի պատիվ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի։ Փողոցի զույգ համարների շենքերով մայթին հարող հատվածը մաս է կազմել Նալբանդյան փողոցին։ Փողոցի մի մասը Վազգեն Սարգսյանի անունով կոչվել է 2000 թվականին։ Նույն թվականին Խորհրդարանի փողոցից անջատվել է ևս մի հատված, որն անվանվել է Բեյրութի փողոց։

Նշանակալի օբյեկտներ խմբագրել

Վազգեն Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում են գտնվել Բանկի շենքը. Գյուղատնտեսական բանկը և Գյուղբանկի աշխատողների բնակելի տունը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)

Աղբյուրներ խմբագրել