ՎՌ-40 Լանգուստա լեհական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

ՎՌ-40 Լանգուստա
ՎՌ-40 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Լեհաստան Լեհաստան
Արտադրման տարիներ 2007-ից մինչ օրս
Մեքենայի Քաշ 20.1 տ
Մեքենայի Երկարություն 8.6 մ
Մեքենայի Բարձրություն 2.54 մ
Մեքենայի Լայնություն 2.74 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 350 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 650 կմ
Հրթիռների քանակ 40
Հրթիռների տրամագիծ 122 մմ
Կրակի Հեռահարություն 1.6-42 կմ
Կրակի Տևողություն 20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 7 րոպե

Ընդհանուր բնութագիր խմբագրել

ՎՌ-40 Լանգուստա (Wyrzutnia Rakietowa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, ԲՄ-21 Գրադ համակարգի ավելի արդիականացված տարբերակն է։ ՎՌ-40-ը արտադրվում է Լեհաստանում 2007 թվականից մինչ օրս։ 2007 թվականից էլ գտնվում է Լեհաստանի զինված ուժերի սպառազինությունում։ Այս համակարգերի արտադրության հիմնական նպատակը հնացած ԲՄ-21 համակարգերի փոխարինումն է։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

ՎՌ-40 Լանգուստա համակարգը տեղադրված է Jelcz-662 6x6 ամենագնացի շասսի վրա, քանի որ ԲՄ-21 գրադի բեռնատարները (Ուրալ-375D) չափազանց հին են և գտնվում են տեխնիկական բավականին վատ վիճակում։ ՎՌ-40 համակարգն ունի թույլ զրահապատում։ Մեքենան սնուցվում է 350 ձիաուժ հզորությամբ Iveco-Aifo դիզելային շորժիչով, զարգացնելով 85 կմ/ժ արագություն։

Մարտավարական տվյալներ խմբագրել

ՎՌ-40 Լանգուստան ունի 40 հատ 122 մմ-անոց հրթիռային ուղորդիչներ։ Այս համակարգը յուրաքանչյուր մեկ վայրկյանում արձակում է մեկ հրթիռ։ ՎՌ-40 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ղեկավարվում են 4-6 հոգանոց անձնակազմի կողմից։ Վերալիցքավորումը տևում շուրջ 7 րոպե։ Վերաբեռնավորումն իրականացվում են ուղեկցող մեքենայի օգնությամբ։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել