Սև սեր (թուրքերեն՝ Kara Sevda), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով[3]։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրակ Օզչիվիտը և Նեսլիհան Աթագյուլը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Հիլալ Սարալն է, իսկ պրոդյուսերը` Կերեմ Չաթայը։ Յուրաքանչյուր սերիան տևում է 1 ժամ 45 րոպեից մինչև 2 ժամ 15 րոպե։ Սև սերը Թուրքիայի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկն է։ Այն դիտում են նաև Բալկաններում, հատկապես Հունաստանում և Բուլղարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրան և այլ երկրներում։ Ավելի քան 30 արտասահմանյան ալիք Ay Yapım ընկերությունից գնել է հեռուստասերիալը իրենց երկրում ցուցադրելու իրավունքը։

Սև սեր
թուրքերեն՝ Kara Sevda
Изображение логотипа
Ժանրդրամա, մելոդրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՀիլալ Սարալ
Գլխավոր
դերերում
Նեսլիհան Աթագյուլ, Բուրակ Օզչիվիտ, Քաան Ուրգանջըօղլու, Orhan Güner?, Zeyno Eracar?, Rüzgar Aksoy?, Hazal Filiz Küçükköse?, Çağla Demir?, Kürşat Alnıaçık?, Neşe Baykent?, Barış Alpaykut?, Burak Sergen?, Zerrin Tekindor?, Kerem Alışık?, Melisa Aslı Pamuk?, Elif Özkul?, Gökay Müftüoğlu?, Nihan Aşıcı?, Ece Yaşar?, Ali Burak Ceylan?, Uğur Aslan?, Gizem Karaca? և Metin Coskun?
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստՅոզլեմ Յըլմազ, Անըլ Էքե, Բուրջու Գյորգյուն
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ74
Էկրաններին էհոկտեմբերի 14, 2015-ից հունիսի 21, 2017
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սցենար խմբագրել

Քեմալը աղքատ ընտանիքի տղա է, ով սովորում է Ստամբուլի համալսարանում։ Մի օր նա ավտոբուսում ծանոթանում է Նիհանի հետ, ով լողալով հարստության մեջ, ցանկանում է մոտիկից ծանոթանալ հասարակ ժողովրդի կյանքին։ Նրանք սիրահարվում են։ Քեմալը չգիտի, որ Նիհանը հարուստ ընտանիքի զավակ է։ Նիհանի մայրը դեմ է լինում աղջկա և Քեմալի հարաբերություններին։ Նա ցանկանում է իր աղջկան ամուսնացնել հարուստ միլիարդատեր Էմիրի հետ, ով խենթի պես սիրահարված է աղջկան։ Քեմալը լքում է Ստամբուլը, մեկնում աշխատելու հանքերում։ Այդ ընթացքում Նիհանը պարտադրաբար ամուսնանում է Էմիրի հետ։ Մի քանի տարի անց Էմիրի գլխավորած կազմակերպությունը նոր պայմանագիր կնքելու առթիվ հանդիպում է նորահայտ մի կազմակերպության ներկայացուցչի հետ, ով նոր է ժամանել Ստամբուլ։ Պարզվում է, որ այդ կազմակերպության գլխավոր տնօրեն է նշանակվել Քեմալը։

Դերասանական կազմը խմբագրել

  • Բուրակ Օզչիվիտ Քեմալ Սոյդերե
  • Նեսլիհան Աթագյուլ Նիհան Սեզին
  • Քաան Ուրգանջըօղլու Էմիր Կոզջօղլու
  • Քյուրսաթ Ալնըաչըք Օնդեր Սեզին
  • Օրհան Գյուներ Հուսեյն Սոլդերե
  • Նեշե Բայքենթ Վիլդան Սեզին
  • Զեյնո Էրաջար Ֆեհիմե Սոյդերե
  • Ռյուզգար Աքսոյ Թարըք Սոյդերե
  • Բարըշ Ալփայքութ Օզան Սեզին
  • Զերին Թեքինդոր Լեյլա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.dailysabah.com/arts-culture/2017/11/21/turkish-drama-kara-sevda-wins-best-telenovela-at-international-emmy-awards
  2. https://www.hurriyetdailynews.com/turkish-tv-series-wins-international-emmy-award-for-first-time-122819
  3. «Burak Özçivit'in Düş Bahçesi dizisine büyük şok!». web.archive.org (թուրքերեն). 2020 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել