Սև նետը (անգլ.՝ Black Arrow: A Tale of the Two Roses), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի պատմությունը՝ հրատարակված 1888 թվականին։ Ստեղծագործության ժանրը՝ պատմական արկածային վեպ կամ պատմվածք։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1883 թվականին՝ «Տենսթոլյան անտառի պատմություն» պատմվածաշարի տեսքով[1]։ 1883 թվականի վերջին ստեղծագործությունն ավարտի հասցվեց։ Ստեղծագործությունը տպագրվել է գրողի` «Կապիտան Ջորջ Նորս» կեղծանունով[2]։

Սև նետը
անգլ.՝ The Black Arrow: A Tale of the Two Roses
ՀեղինակՌոբերտ Լուիս Սթիվենսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն, պատմական գեղարվեստական գրականություն և արկածային
ԹեմաԱլ և Սպիտակ վարդերի պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱնգլիա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1889
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/robert-louis-stevenson/the-black-arrow
 The Black Arrow Վիքիպահեստում

Դիպաշար (սյուժե) խմբագրել

 
Ստեղծագործության հեղինակը՝ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը

Գործողությունները տեղի են ունենում Անգլիայում՝ կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ։ Պատմվածքում գրված է երիտասարդ Ռիչարդ Շելթոնի պատմության մասին (պատմվածքում նրան հաճախ անվանում են Դիկ՝ Ռիչարդի կրճատ տարբերակով)։

Նախաբան խմբագրել

Տենսթոլյան անտառում՝ մեկուսացած Տենսթոլ գյուղակի մոտ գտնվում է Մոտ ամրոցը՝ Շելթոնների ապրելավայրը, որտեղ փոքր որբուկ Ռիչարդի մասին հոգում է խնամակալը՝ քաջ, դաժան ու անխիղճ Դենիել Բրեքլին։ Պարոն Դենիելը մշտապես մեծացնում է իր տիրապետությունը պատերազմում կենդանի մնալու համար։ Սակայն նրան պետք է ամրապնդվել։ Բեննեթ Հեթչը համայնքի հարկահավաքն է և պարոն Դենիելի աջ ձեռքը, խաղաղ և պատերազմական ժամանակ պետք է տանի նրան մարտունակ գյուղացիներին, իսկ ամրոցի պաշտպանությունը՝ հանձնի հին նետաձիգ Էպլյարդին, ոբ ապրում էր գյուղում։ Հենց ամենասկզբից Դիկ Շելթոնի շուրջ թանձրանում է չար մթնոլորտ. նախ՝ գյուղացիներից մեկի ակնարկը պարոն Դենիելի բարոյական հատկանիշների վերաբերյալ, այնուհետև՝ Էպլիարդի չար կատակները, և վերջապես՝ ծեր նետաձիգի՝ սև փետուրներով ծածկված սև նետով շատ հեռու տարածությունից անհայտ մարդու կողմից իրագործված մահը Դիկի և Հեթչի աչքերի առաջ։

Այժմ ամենափոքր կայազորով անգամ ամրոցի պաշտպանությունն իրականցնել ոչ ոք չէր կարող, քանի որ Հեթչը ստիպված էր մնալ ամրոցում և ապահովել պարոն Դենիելի ևս մեկ կողմնակիցի՝ Օլիվեր Օատսի անվտանգությունը։ Նախքան ջոկատի՝ եկեղեցական դռների մոտ անհավատալի սրբապղծության համար ուղարկվելը, գտնվում է մի ուղերձ ոմն «Ջոն՝ վրեժխնդիր բոլորի համար»-ից, ով խիստ հանգավորված բանաստեղծության միջոցով խոստանում է սև նետով հարվածել պարոն Դենիելի, Հեթչի, Օատսի և իր կողմնակիցներին շատերի՝ այդ թվում և Հարրի Շելթոնի կործանման և մահվան համար։ Դիկը ջոկատը ուղարկում է Դենիելին՝ Հեթչի փոխարեն։

«Երկու տղա» խմբագրել

Հենց այդ գիշեր Դիկը առաջնորդում է ջոկատին Քեթլի գյուղակ, որտեղ գտնվում էր պարոն Դենիելն իր զորքով վճռական ճակատամարտի նախօրեին։ Պարոն Դենիելը փարատում է իր հոր սպանության վերաբերյալ կասկածները՝ պատմելով «սև գործի» մասին, որում կասկածում էին ոմն Դեկուորտին և, հովացնելով երիտասարդի մարտական եռանդը իր՝ սպասելու փոխարեն մարտի բռնվելու մասին ցինիկ հայտարարությամբ, միանում է հաղթող կողմին։ Այդ ժամանակ պարոն Դենիելի մոտից փախչում է մի շատ կարևոր պատանդ։ Նամակով հանդերձ՝ Դիկն ուղարկվում է պարոն Օլիվերի մոտ։ Ճանապարհին նա բռնում է մի տղայի՝ Ջոն Մետչեմին, ով կորցրել էր ձիուն ճահճում և ով իրեն անշահախնդրորեն օգնում է Հոլիվուդի աբբայության ճանապարհի խոչընդոտներում՝ լինելով 18 տարեկան և չհասկանալով, որ իր դիմաց տղամարդու զգեստներ հագած կին է, ով հանդիսանում էր պարոն Դենիելի կինը։ Միասին նրանք դառնում են Սենդելի հավաքականը հետապնդելու ուղարկված աղջա մահվան ականատեսը, (Տենսթոլյան անտառում ավազակները սև նետերով սպանում են իրենց թշնամիներին, իսկ Դիկը սպանում է ավազակներից մեկին իր դաշույնով) միասին ընկնում են գաղտնի ավազակային ճամբար, լսում են ավազակների խոսակցությունները, ում ներկայացուցիչը՝ Էլլիս Դեկուորտը ուղիղ կերպով մեղադրում է պարոն Դենիելին Հարրի Շելթոնի սպանության մեջ, այդ պատճառով նրանք վիճաբանում են, այնուհետև՝ հաշտվում, գիշերը միասին են անցկացնում ավազե ձորում, արևածագին փախչում են մի կույր բորոտից, ով, պարզվում է, որ պարոն Դենիելն էր, ապա նրա հետևից գնում են Մոտ ամրոց։

«Ամրոց Մոտ» խմբագրել

Չնայած հուսահատ դրությանը, որը պարոն Դենիելի խաղի պարտության արդյունքն էր՝ ամրոցում կատարվում էին տարօրինակ բաներ։ Ջոնն անհետանում է, Դիկին ապրելու նպատակով տեղափոխում են մատուռի տակ գտնվող սենյակ, Օաթսի քահանայի երդումը վերածվում է գաղտնի սարսափելի նշանների փոխանակման՝ «կենդանի» գորգի հսկողության տակ և կրկին հաղորդագրությամբ սև նետ...

Երեկոյան Դիկի սենյակում հայտնվում է փախած Ջոնը, և Դիկը վերջապես հասկանում է մեծերի ծաղրը։ Ջոնն աղջիկ է՝ Ջոաննա Սենդլին։ Երիտասարդները սիրո խոստովանություն են անում և երդվում մահանալ միասին։ Այժմ Դիկն արդեն չի կասկածում խնամակալի դավաճանության մեջ։ Շուտով գաղտնի մուտքով սենյակ է փորձում թափանցել մարդասպանը, սակայն նրա ծրագրերը ձախողվում են «ամրոցի վրա հարձակման պատճառով»։ Դիկն ու Ջոաննան փախչում են նույն գաղտնի մուտքով՝ հասնելով ամրոցի ամենաստորին շերտը։ Նրանք ճանապարհին բացում են գորգի մասին գաղտնիքը։ Հեթչն ինքն է բացում երիտասարդներին ելքը բացելու զսպանակի գաղտնիքը և հուշում է, թե ինչպես փախչել ամրոցից։ Սակայն փախչելը ստացվում է միայն Դիկին։ Վիրավոր և սպառված՝ նա հայտնվում է Էլլիս Դեկուորտի մոտ...

«Միլորդ Ֆոքսգեմ» խմբագրել

 
Գրքի նոր հրատարակության կազմը

Անցնում է կես տարի։ Դիկն այժմ Դակուորտի օգնականներից մեկն էր՝ պարզվելով ոչ այնքան ավազակ, ինչքան Յորք մասի հետախույզ։ Շորբի-նա-Թիլլ քաղաքում Դիկը Ջոաննայի հետքերի փնտրտուքներում ոչ բավականաչափ է հետևում իր նախկին խնամակալին։ Ստանալով տեղեկատվություն, որ Ջոաննային թաքցնում են քաղաքի արվարձանի մեկուսի տներից մեկի մեջ՝ Դիկը գնում է այնտեղ հետախուզելու նպատակով։ Նա սկզբում տեսնում է Ջոաննային՝ կնոջ զգեստով և մասնակցում է պայքարի անծանոթների հետ։ Այդ անծանոթների հրամանատարը, պարզվում է, Ջոաննայի նախկին խնամակալն էր՝ լորդ Ֆոքսհեմը։ Միավորելով ուժերը՝ Դիկի և Ֆոքսհեմի մարդիկ գողանում են նավահանգստից մի հարմար նավ և փորձում են գողանալ Ջոաննային։ Ձմեռային փոթորիկը խափանում է նրանց ծրագիրը։ Լորդ Ֆոքսհեմը վիրավորվում է։

«Վերահանդերձավորում» խմբագրել

Լոուլեսսի տիրապետության տակ Դեկուորտի աշխատողներից մեկը՝ Դիկը որոշում է թափանցել պարոն Դենիելի տուն, որ գողանա Ջոաննային ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ։ Այնտեղ նա ծանոթանում է Ալիսա Ռայզինհեմի՝ լորդ Ռայզինհեմի քաղաքի բանակի հրամանատար Լանկեստերի դստեր հետ, հանդիպում է սիրելիի հետ, սպանում լորդ Շորբիի հետախույզին, ում պարոն Դենիելն այժմ նախատեսում էր ամուսնացնել Ջոաննայի հետ, փորձում է փախչել և գերի է ընկնում եկեղեցում։ Քահանա Օլիվեր Օաթսը դարձնում է նրան Ջոաննայի և լորդ Շորբիի հաջորդ օրվա հաջողակ հարսանիքի գերին։ Հարսանիքի ժամանակ իր կողմնակիցների հետ թափանցելով եկեղեցի՝ Դեկուորտը սպանում է լորդ Շորբիին և վիրավորում պարոն Դենիելին։ Օաթսը դավաճանում է Դիկին։ Դիկը հանձնվում է լորդ Ռայզինհեմի դատին, ոմ հետագայում փոխանցվում է պարոն Դենիել Յորքի՝ հիմնապես պահպանված դավաճանական փասթաթուղթը։ Լորդ Ռայզինհեմը բաց է թողնում Դիկին։

«Կուզիկը» խմբագրել

Դիկը ծանոթանում է Ռիչարդ Գլոստերի՝ ապագա Ռիչարդ 3-րդ թագավորի հետ, քաջաբար մասնակցում է Շորբիի կռվում, ինչի համար նվիրվում է թագավորին, սակայն իմանում է, որ պարոն Դենիելին հաջողվել է փախչել գերությունից իր գերիների հետ միասին։ Դիկը ստանում է դուքսին 50 ձիավորներից և գնում է հետապնդելու նրան։ Ճանապարհին նա վերցնում է Ալիսիա Ռայզինհեմին, ում այդտեղ էին շպրտել պարոն Դենիելի թափթփուկները՝ բաժանված 2 մասի։ Դիկը ճշգրտորեն իմանում է, թե դրանցից որում է գտնվում Ջոաննան, սակայն հարձակման ժամանակ պարզվում է, որ ինքը՝ պարոն Դենիելը կռվում էր իր խուզարկուների դեմ։ Դիկի զորքը ցրված է, իսկ Ջոաննային հաջողվում է փախչել։ Երիտասարդները ոտքով ուղևորվում են Հոլիվուդ։ Այդ իսկ առավոտյան Էլլիս Դեկուորտը սպանում է պարոն Դենիելին վերջին սև նետով՝ խոստանալով խնայել քահանաին։ Սև նետի եղբայրությունը կազմալուծվում է։

Այդ ժամանակվանից Դիկն ու Ջոաննան երջանիկ ապրում են այդ անտառում, ուր ծնվել էր նրանց սերը՝ հեռու քաղաքակրթությունից ու պատերազմից։

Գործող անձինք խմբագրել

  • Ռիչարդ (Դիկ) Շելթոն
  • Ջուաննա Սենդլի
  • Էլլիս Դեկուորտ
  • Պարոն Դենիել Բրեքլի
  • Պարոն Օլիվեր
  • Բեննեթ Հեթչ
  • Էպպլյարդ
  • Ռիչարդ Գլոսթեր
  • Պարոն Շորբի

Հայերեն թարգմանություն խմբագրել

Գիրքը թարգմանված է նաև հայերեն։ Ռուսերենից այն հայերեն է թարգմանել Գ. Վրիպյանը։ Գիրքը «Գանձերի կղզին» գրքի հետ միասին լույս է տեսել "Մատենաշար Արկածային գրադարան" շարքի տակ Հայպետհրատ հրատակչությամբ 1959 թ.-ին, Երևանում[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պատմվածքի առաջին կադրը
  2. http://www.sc.edu/library/spcoll/britlit/rls/rls3.html/ «Սև նետի» նկարագիրը
  3. Ռոբերտ Լուիս Սթիվենսոն «Գանձերի կղզին», Հայպետհրատ, Երևան 1959
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև նետը» հոդվածին։