Սև թատրոն (չեխ․՝ černé divadlo), թատերական բեմականացման տեսակ՝ «սև սենյակի» սկզբունքի կիրառմամբ։ «Սև սենյակը» օպտիկական էֆեկտ է, որին հասնում են սև ֆոնով բեմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ՝ դերասաններին, դեկորացիաները, բեմի առարկաները թաքցնելու կամ ընդգծելու նպատակով։ Բեմական արվեստի այս տեսակը, որը սկիզբ է առել Ասիայից, ներկայումս տարածված է ամբողջ աշխարհում։ Այն դարձել է Պրահայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որտեղ շատ թատրոններ կիրառում են այս տեխնիկան[1]։

Հատված HILT թատրոնի շոուից

Սև թատրոնի առանձնահատկությունը սև վարագույրների, մգեցված բեմի և «սև լույսի» (ուլտրամանուշակագույն լամպ) կիրառումն է լուսածորային հանդերձանքի հետ օպտիկական խաբկանքի էֆեկտ ստեղծելու նպատակով։ Սև սենյակի էֆեկտը կիրառել է Ժորժ Մելիեսի և թատերական հեղափոխական Կոնստանտին Ստանիսլավսկու կողմից։ Այս տեխնիկայի կիրառումն արտահայտիչ գեղարվեստական պարի, մնջախաղի և ակրոբատիկայի համադրմամբ թույլ է տալիս բեմական հատուկ էֆեկտ ստեղծել[2][3][4]։

Օպտիկական էֆեկտ խմբագրել

Սև թատրոնի հիմնական սկզբունքը սև առարկաները սև ֆոնին չտեսնելն է։ Այս առանձնահատկությունը կարելի է կիրառել, որպեսզի անտսանելի դարձվի ցանկացած առարկա, որը լուսավորված չէ «սև լույսով»[5]։ Սև թատրոնում կիրառվող երկրորդ օպտիկական էֆեկտը՝ լուսածորային առարկաների լուսավորումն է ուլտրամանուշակագույն լամպերով։ Սև լամպերը նույնքան լույս են տալիս, որքան և սովորականները, ուղղակի մարդու համար անտեսանելի են։ Այն ժամանակ, երբ առարկաների մեծ մասը կամ կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը կամ արտացոլում է այն նույն մաքրությամբ, լուսածորային առարկաները կլանում են կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, այնուհետև ճառագայթում են լույսը ավելի երկար ալիքով, որը մարդու աչքը կարող է ֆիքսել։ Այս երկու էֆեկտները միասին կիրառելով՝ բեմադրիչները կարող են առարկան լավ տեսանելի (այնպես, իբր այն գտնվում է ամբողջությամբ լուսավորված սենյակում) կամ էլ վատ տեսանելի դարձնել (կարծես այն գտնվում է միանգամայն մութ սենյակում)[6]։

Պատմություն խմբագրել

«Սև սենյակի» հնարքը՝ սև հագած դերասանների խաղը սև ձևավորմամբ բեմին, կիրառվել է հազարամյակներ շարունակ։ Հայտնի է, որ աճպարարները, որոնք Հին Չինաստանում հանդես էին գալիս կայսեր առաջ, տիրապետում էին տվյալ տեխնիկային[7]։ Ճապոնացիները զարգացրին այս տեխնիկան իրենց Բունրակու թատրոնում, որտեղ տիկնիկավարը սև էր հագնում, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնի տիկնիկի վրա (բացի այդ ըստ ճապոնական ավանդույթի՝ սև գույնը խորհրդանշում էր չգոյությունը)[8]։

Ժամանակակից թատրոնում հնարքն ընդօրինակվեց ռուս ռեժիսոր Ստանիսլավսկու, ֆրանսիացի Մելիեսի, ինչպես նաև 1950-ական թվականների ֆրանսիացի տարբեր ռեժիսոր-ավանգարդիստների կողմից, սակայն նրանք բոլորն էլ իրենց ներկայացումներում կիրառում էին «սև սենյակի» հնարքը միայն մի քանի տեսարաններում՝ ստիպելով որոշ առարկաներ անհետանալ[9]։ Սև թատրոնի հայրը (լուսարձակներով, ուլտրամանուշակագույն լամպերով սև սենյակի ժամանակակից տարբերակի հեղինակը, կիրառվում է նաև սև թավիշ, որը համարվում է բեմի և ռեկվիզիտի լավագույն լուսակլանիչ ծածկ[10]), «Սև թատրոն» անվանման հեղինակը և առաջին սև թատրոնի ստեղծողն աշխարհում համարվում է չեխ Յիրժի Սրնեցը[11]։ Նրա թատերախմբի առաջին ներկայացումը կայացավ 1959 թվականին Վիեննայում։ Թատրոնը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1962 թվականին Էդինբուրգի թատերական փառատոնին մասնակցելուց հետո։ Ավելի ուշ ի հայտ եկան նաև այլ թատերախմբեր, որոնք կիրառում էին սև սենյակի տեխնիկան՝ դնելով թատերական նոր ուղղության հիմքը[11]։

Սև թատրոնն այժմ խմբագրել

Ներկայումս գոյություն ունեն Պրահայից դուրս գործող բազմաթիվ սև թատրոններ (օրինակ՝ Լիտվայում[12], Հունգարիայում[13], Գերմանիայում[14], Ռուսաստանում[15]), որոնք իրենց ներկայացումներում օգտագործում են նույն սկզբունքները, ինչ որ չեխական սև թատրոնները։

Կատարման տեխնիկա խմբագրել

Սև թատրոնների կողմից կիրառվող էֆեկտը թույլ է տալիս անտեսանելի կատարողներին տեղափոխել տեսանելի ռեկվիզիտները՝ դրանք դարձնելով անկախ մասնակիցներ՝ դերասանների կողքին։ Հետևաբար առարկաները կամ դերասանները կարող են անսպասելի հայտնվել բեմի ցանկացած տեղում, նույնիսկ հանդիսատեսից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս էֆեկտին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել ուլտրամանուշակագույն լույսի ինտենսիվ դաշտ, որն ընդգրկում է ամբողջ բեմը ողջ ներկայացման ընթացքում։ Քանի որ սովորական ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ ճառագայթվող լույսի ինտենսիվությունը զգալիորեն նվազում է աղբյուրի տարածությունից հակադարձ համեմատական, պահանջվում է, որպեսզի բեմի տարածության մեծ մասն ամբողջությամբ մթեցվի, իսկ ներկայացումներում կիրառվում է բարդ պարարվեստ․ կատարողի մեկ ոչ ճիշտ շարժումը կարող է փչացնել ողջ ներկայացումը։ Այդ պատճառով դերասանները մանրամասն մշակում են իրենց կատարումները և հղկում են բեմական տարածության հետ փոխներգործությունը[16]։

Ժամանակակից սև թատրոնում բացի «սև լույսի» տեխնիկայից հաճախ են կիրառվում բազմաթիվ բարդ տեխնիկական սարքավորումներ։ Այս սարքավորումները թույլ են տալիս դերասաններին թռչել, ներկայացումներում կիրառել վիդեոպրոեկցիաներ և ստեղծել վիթխարի խամաճիկներ[2]։ Տեխնիկական սարքավորումները հանդիսանում են Սև թատրոնի համաշխարհային ճանաչման կարևոր գործոնը։ Քանի որ ներկայացումների իմաստային բաղկացուցիչը գերազանցապես տեսողական է, աշխարհի տարբեր անկյունների հանդիսատեսները՝ անկախ տարիքից և լեզվից կարող են հասկանալ Սև թատրոնի ներկայացումների մեծամասնությունը։

Քննադատություն խմբագրել

Որոշ մարդիկ կարծում են, որ սև թատրոնի համր ներկայացումները, որոնք հասկանալի են օտարերկրացիներին և երեխաներին, ոչ միշտ են արտահայտում թատերական արտահայտչականության խորությունը, որի պատճառով էլ «ոչ զբոսաշրջիկ» հանդիսատեսին ոչ միշտ է հետաքրքիր հաճախել ներկայացումների մի քանի անգամ։ Պրահայում գործող ամենաշատ սև թատրոնները, ըստ որոշ կարծիքների, հիմնված է գերազանցապես օտարերկրացիների վրա[17] և թատերական արվեստի համար որևէ արժեք չի ներկայացնում[18][19]։ Յուլիուս Խիրշ՝ չեխական TA FANTASTIKA թատրոնի սեփականտեր․

Այս բոլոր տարիներին մենք երկու ճանապարհով էինք գնացել։ Առաջին ճանապարհը՝ սև թատրոնը, որը բերում է հիմնական եկամուտը, երկրորդը՝ մյուզիքլը՝ որպես ծրագրի մեխ։ Սև թատրոնը՝ զբոսաշրջիկների համար է։

Հայտնի է, որ որոշ չեխական սև թատրոնների չի բավարարում պետական մշակութային ծրագրերի հիման վրա ֆինանսավորումը։ Չնայած տեխնիկական միջոցների կիրառմամբ ներկայացումների թանկ լինելը՝ համարվում է, որ նմանատիպ թատրոնները կարող են ինքնաֆինանսավորվել, սակայն սա ոչ միշտ է այդպես[20]։

Պարի մեջ խմբագրել

  • «Տալիոնիի թռիչքը» մանրաերկի թատրոն (1971), երաժշտությունը՝ Վ․ Մոցարտի, պարուսույց՝ Լեոնիդ Յակոբսոն
  • F.L.O.W. (For Love of Women) (2008), պարուսույց Մոզես Փենդլթոն
  • 1989 թվականին Պավել Շմոկի թատերախմբի պարողներ Ալեքսանդր Չիգարժը և Էվա Աստերովան Պրահայում հիմնեցին Image թատրոնը[21], որտեղ միավորեցին սև թատրոնի հնարքները և ժամանակակից պարը։ Թատրոնի ստեղծման պահից նրա խաղացանկում ընդգրկվեց 10 օրիգինալ ներկայացում, որոնցից յուրաքանչյուրում օգտագործվում էին լուսավորման նոր էֆեկտներ։ Դինամիկ երաժշտությունը և պարարվեստի բարձր մակարդակն այստեղ միանում են աբստրակտ պոետիկայի տարրերի հետ[22]․ հանդիսատեսը ներկայացման մի մասն է կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [«Полный список черных театров в г. Прага, Чехия (չեխ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին. Полный список черных театров в г. Прага, Чехия (չեխ.)]
  2. 2,0 2,1 «DEVELOPMENT. TA FANTASTIKA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «ЧЕРНЫЙ ТЕАТР КАК ЖАНР. — Чёрный театр TAFANTASTIKA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Божена Белениник: Добро пожаловать в «Черный театр», в царство света и музыки Արխիվացված 2016-04-09 Wayback Machine — Литовский Курьер
  5. Q & A: Why does a black light make objects glow? — Department of Physics. University of Illinois at Urbana-Champaign
  6. Принцип чёрного театра — Image Theatre, Prague.
  7. About Us Արխիվացված 2016-03-03 Wayback Machine — National Black Light Theatre Prague
  8. Кужель Ю. Л. Кукла требует игры — Ассоциация японоведов. Japanstudies.ru
  9. «DEVELOPMENT. TAFANTASTIKA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  10. Лукавые туфельки и хищные чемоданы- В мире цирка и эстрады
  11. 11,0 11,1 History — BLACK LIGHT THEATRE SRNEC
  12. Teatr czarny «Wędrówka»
  13. «Attraction Black Light Shadow Theater Hungary». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Velvets Theater». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «Черный театр Dream», Краснодар
  16. Working with Black Light Effects
  17. Tomáš Kovařík. VSTUPENKY DO ČERNÉHO DIVADLA
  18. «Aspects of Alice: It’s not a Black Light Theatre»
  19. Černé divadlo Jiřího Srnce — Štěpán&Romča
  20. Ta Fantastika končí s muzikály. Je prý diskriminovaná — Aktuálně.cz
  21. Театр «Image»
  22. Je libo naklonovat jednoduchý humor či profesionální černé divadlo? — iDNES.cz Zprávy/Kultura

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև թատրոն» հոդվածին։