Սև արև (գերմ.՝ Schwarze Sonne) կամ Կենտրոնական արև (գերմ.՝ Zentral Sonne), էզոթերիկ գաղտնի նշան, որը լայնորեն օգտագործվել է գերմանական նեոհեթանոսական և նացիստական միստիցիզմում[1]։ Այժմ օգտագործվում է նեոնացիստների, որոշ նեոհեթանոսների և էզոթերիկների կողմից, չնայած ծագումը հասնում է մինչև միջնադարյան ալքիմիկոսներին և հերմետիստներին[2]։

Նախապատմություն խմբագրել

 
Սև արև

Սև արևի կոնցեպցիան ներկայացված է թեոսոֆ Ելենա Բլավատսկայայի «Գաղտնի ուսմունք» (1888) գրքում[3]։

Այդ գրքում Բլավատսկայան «կենտրոնական արևը» համարում է Տիեզերքի անտեսնելի կենտրոն, ամբողջ գոյի սկզբնապատճառ, այն ինչ գնոստիկներն անվանել են «ստեղծարար լույս», իսկ ուղղափառ իսիհաստ-պալամիտները՝ «լույս աստվածային»։ Բլավատսկայայի մոտ «սև լույս» հասկացությունը վերագրվում է բացառապես արիական գաղտնի ուսմունքին, որը սկզբնավորվել է հեռավոր Հյուսիսում։ Այդ «կենտրոնական արև»-ի հետ կապված ծիսակատարությունները Բավատսկայան կապել է լեգենդար, հին ազգության հետ, որը, ենթադրաբար, ապրել է բևեռային շրջանում[4]։

1910 թվականին Գվիդո ֆոն Լիստը գրել է «նախակրակի» մասին, որը հնարավոր չէ տեսնել և որը հայտնվել է, ըստ նրա կարծիքի, արիո-գերմանացիների Աստծուն։ Օկկուլտիստ Պերիտ Շոուն «Ապագա Գերմանիան տիեզերաբանական զարգացման տեսանկյունից» աշխատությունում «կենտրոնական արև»-ը կապում է իր այն համոզման հետ, որ կա անտեսանելի կենտրոն, որի շուրջ պտտվում են բոլոր մոլորակային համակարգերը, և 1923 թվականին պատրաստվել է «Ջրհոսի Դար»-ում ելույթ ունենալուն (այժմ այդ աստղագիտական գաղափարներն օգտագործվում են «Նյու Էյջ» թեորիայում)[3]։

Նացիստական Գերմանիա խմբագրել

 
Վեվելսբուրգի դղյակ

Երրորդ Ռայխում «Սև արև» հասկացությանը ավելացել էր պանգերմանական իմաստ, շրջանառության մեջ է դրվել Կառլ Վիլլուգուտի կողմից։ Էմիլ Ռյուդեգերը և Ռուդոլֆ Մունդը բացատրում էին, որ «Սև արևից»[5] եկած լույսը սկանդինավյան ռասային տալիս էին հատուկ ունակություններ և գրավում էր գերմանական դիցաբանությունը, որտեղ հիշատակվում է կայծակի աստված Ֆարբաուտրը։ Այն պատճառով, որ այժմ այդ երկնային մարմինը անհնար է տեսնել, քանի որ այն կորցրել է իր ուժը, այն կարող են տեսնել միայն գերբնական անձնավորությունները, ովքեր այդ բանի համար դիմել են մեդիտացիայի և մերսման։ Չտեղեկացված մարդիկ, ովքեր տեսել էին «Սև արևը», խելագարվել էին[3]։ Поддержку оккультизма в рамках арийского мифа проводил рейхсфюрер СС Гиммлер[источник не указан 812 дней]. В оккультном центре СС в замке Вевельсбурга, в его центральном зале имеется мозаика, изображающая Чёрное Солнце. Արիական առասպելի շրջանակներում գաղտնիության պահպանումը իրականացնում էր ԷՍԷՍ-ի ռեյխֆյուրեր Հիմլերը։ ԷՍԷՍ-ի գաղտնիության կենտրոնում՝ Վեվելսբուրգի դղյակում, կենտրոնական դահլիճի հատակին կա խճանկար, որը պատկերում է Սև արևը։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

«Սև արև»-ը հայտնվել է Սերրանոյի[6] և նախկին էսէսական Վիլհելմ Լանդինգի աշխատություններում[7]։

Լինդիգը ձևավորում է «Սև արև»-ի կոնցեպցիան՝ իբրև գրաֆիկական սիմվոլ, որը փոխարինում է սվաստիկային և հանդիսանում է միստիկ էներգիայի աղբյուր՝ «արիական ռասայի» վերածննդի համար։

Սերրանոն իրենց անվանում է «էզոթերիկ հիտլերական», համարելով, որ այն կարող է դառնալ նոր կրոն, որը ունակ է փոխակերպել «ժամանակակից մատերիալիստ մարդուն նոր հերոս-իդեալիստի», և նույնիսկ ավելին, քան կրոն. այն «հերոսից Աստված դառնալու ճանապարհ է»։

1984 թվականին Սերրանոն հրատարկեց «Adolf Hitler, el ultimo avatara» գիրքը, որը նվիրեց «ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հերոսացմանը»։ Այդ գրքում նա խոսում է մի պայմանագրի գոյության մասին, որի արմատները հասնում են հին ժամանակներ, և որը միտված է մոռացման մատնել մարդկության իրական արարումը։ Այսպիսով, ըստ նրա, Ալեքսանդրիայի գրադարանում ոչնչացվել են որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերվում էին կենդանի օրգանիզմների Առաջին Հիպերբորիային այլ գալակտիկայում։ Առաջին Հիբերբորիան եղել է հոգևոր ոետություն և չի ընդունել դեմիգուրի իշխանությունը, որը ստեղծել է նեանդերտալացոիներին` երկրագնդում անվերջ բազմանալու անիմաստ նպատակով։ Հիպերբորիացիները ժխտում էին բազմացումը, և իրենց մահից հետո վերադառնում Երկիր՝ բիդհիսատտվների տեսքով և այն էլ՝ ցանկության դեպքում։ Վաղ շրջանի հիպերբորիացիները վերարտադրվում էին հոգեկան պրոեկցիայի օգնությամբ, Վրիլի ուժը օգնում էր ինքնակառավարվել, Սև արևի լույսը հոսում էր նրանց երակներով, իսկ իրենք տեսնում էին երրորդ աչքի օգնությամբ։

Սերրանոյի մոտ Սև արևը երկնային մարմին է։ Լանդինգը կարծում է, որ Սև արևը ԷՍԷՍ-ի անդամների ցանցի գաղտնի մանուշակագույն սիմվոլն էր, որոնց գաղտնի կայսրությունը, ըստ իր կարծիքի, գտնվում էր Տիբեթում։

Ռասսել ՄաքՔլաուդի վեպը խմբագրել

Ռասսել ՄաքՔլաուդ կեեղծանունով 1991 թվականին հրադարակված քաղաքական թրիլլեր «Die Schwarze Sonne von Tashi Lhunpo»-ով Սև արև հասկացությունը փոխակերպվել է 12 ճառագայթ ունեցող սվաստիկայի, որը պատկերված է Վեվելսբուրգի դահլիճում։ Այդ ամրոցը իսկապես կարևոր նշանակություն ունի գրքի համար, իսկ եթե տեսնենք առաջին հրատարակության վերնագրային էջը, ապա կտեսնենք, որ այնտեղ նույնպես պատկերված է 12 ճառագայթ ունեցող արևը։

Վեպը ապշեցուցիչ տպավորություն է թողել, այն համարել են «մեր շրջանի ավտածաշունչ»[8]։ 1992 թվականին այն «Nation und Europa»-ի[9] կողմից անվանվել է «ամսվա գիրք»։ «Սև արև»-ի հետ կապված էյֆորիան շարունակվում է մինչև այսօր։ Այժմ շուկայում կան բազմաթիվ ապրանքներ՝ «սև արևի» պատկերով։ Այդպիսի իրեր առաջինը սկսել է արտադրել «Thule-Watch» ընկերությունը[10]։

Ռասսել ՄաքՔլաուդը գերմանացի գրող և լրագրող Շտեֆան Մյոգլ-Շտադելի[11] կեղծանունն է (ծնվ. է 1965 թվականին)։ Այդ դետեկտիվ-արկածային, հակաուտոպիական դետալներով վեպը թարգմանվել է ռուսերեն 2012 թվականին ({{lang-ru|«Черное солнце Ташилунпо») և հրապարակվել համացանցում։

Արդի օրեր խմբագրել

1991 թվականից հետո Սև արևը օգտագործվում է իրբև զինանշան՝ բազմաթիվ նեոնացիստական կազմակերպությունների կողմից[2], որոնք զբաղվում են արիոսոֆիայով և նեոհեթանոսությամբ։ Այս սիմվոլը ներթափանցում է նաև գերմանական ծայրահեղական երաժշտություն՝ սկսած տյուրինգացի կոմպոզիտոր Ֆայթի «In eine neue Zeit» CD-ից մինչև Staatsfeind խմբի «Democrazy»-ի CD-ին։ Այդ երգում Սև արևի փառաբանումն ուղեկցվում է ռազմատենչ կոչերով.

  Վերցրեք Սև արևը և ցույց տվեք աշխարհին՝ իբրև մեր ազատության խորհրդանիշ...  

: Դեպի Սև արևը ծայրահեղ հակումներ ունեն ֆոլքիշ-սատնանիստները Լյուցիֆերի սև շարքերից (գերմ.՝ Schwarzer Orden von Luzifer)[12]:

Ռուսաստանում էզոթերիկական, օկկուլտական և աստղագիտական գաղափարները Սև արևի շուրջ ուսումնասիրվում և պրոպագանդվում են Սպիտակ Ավանդույթներ[13] կազմակերպության կողմից։ Հատուկ տարածում Սև արևը ունի քաոս-քնոստիկների մոտ, որտեղ համարվում է մետաֆիզիկական մակարադկ Սև Լոգոսի հոմանիշը[14]։

Սև արևը հիշատակվում է նաև Wolfenstein 2009 համակարգչային խաղում, որտեղ ունի բանալային դեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Friedrich Paul Heller, Anton Maegerle: Thule. Von den völkischen Mythologien zur Symbolsprache heutiger Rechtsextremisten. Schmetterling Verlag, 3. überarb. Aufl. 2007. — S. 81
  2. 2,0 2,1 Nicholas Goodrick-Clarke: Black Sun: Aryan Cults, Esoteric Nazism and the Politics of Identity. New York University Press, New York 2001, ISBN 0-8147-3124-4.
  3. 3,0 3,1 3,2 Васильченко А. В. Оккультный миф III Рейха. — М.:Яуза-пресс, 2008. — С. 597—598
  4. Rüdiger Sünner Schwarze sonne. Hintergrunde des nationalsozialismus. 1998
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Miguel Serranos: Das Goldene Band, Esoterischer Hitlerismus (1987)
  7. Wilhelm Landig. Трилогия «Gotzen gegen Thule» (1971), «Wolfszeit um Thule» (1980) и «Rebellen fur Thule» (1991)
  8. Sigill 11, 1996, цит. по: Tom Stallone/ Ourizo Cacho: Arun-Verlag & Gaia-Versand, A Walk in the Park, Arun in the Dark, in: Grufties gegen Rechts Bremen/ Music for a new Society (Hg.): Die Geister die ich rief…, Ausgabe 2, Juni 2000, S. 26f., hier S. 26.
  9. См. Nation und Europa 42. Jg., 1992, Heft 4, S. 66f.
  10. Norbert Hess: Die Schwarze Sonne von Tashi Lhunpo, Das Drehbuch, Engerda 1995. См. к тому же Heller/Maegerle: Thule, S. 153, 161. См. также Stefan Ulbrich, Verleger: Es ist leichter Atome zu spalten als Vorurteile…: www.arun-verlag.de/arun/selbstportraet/antwort_wenger.html.
  11. velesova-sloboda.vho.org/archiv/pdf/mccloud-chernoe-solnze-tashilunpo.pdf
  12. Daniela Siepe: Wewelsburg und «Okkultismus». п. 3.2.: Чёрное солнце
  13. Сообщество Белые Традиции. Статьи о Чёрном Солнце
  14. Smierc Polarstern. «Смешная метафизика. Критика одной хаософии»

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել