Սևաթև սարյակ (լատին․՝ Sturnus melanopterus), ոչ խոշոր երգեցիկ թռչուն սարյակների ընտանիքի սարյակներ ցեղից։ Ինդոնեզիայի Յավա և Բալի կղզիների էնդեմիկ կենդանի։ Սավաննաների բնակիչ, երբեմն հանդիպում է մարդկանց կողմից օգտագործվող գյուղատնտեսական տարածքներում՝ մարգագետիններ, պտղատու այգիներ։ Միջազգային Կարմիր գրքում այս տեսակը գրանցված է վտանգված տեսակներ բաժնում։ Այս թռչունների համար ռիսկի հիմնական գործոն է հանդիսանում որպես ընտանի կենդանու վաճառքը, ինչպես նաև որսը։ 1960-ականների տվյալներով վայրի բնության մեջ թվաքանակը կտրուկ նվազել է և մնում է շատ ցածր մակարդակում[1]։

Սևաթև սարյակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Սևաթև սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus melanopterus
Daudin, 1800
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563167
NCBI 513300
EOL 1051052

Նկարագիր խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 22—24 սմ, թևերի բացվածքը՝ 120—129 սմ։ Միջին մեծության և ամուր կառուցվածքով թռչուն է։ Փետրածածկը մեծ մասամբ սպիտակ է, բացառությամբ պոչի և թևերի, որից էլ առաջացել է կենդանու անվանումը։ Գլխի փետուրներն ունեն ոչ շատ արտահայտված փայլուն երանգ։ Կտուցն ու ոտքերը դեղին են, աչքի ծիածանաթաղանթը մուգ դարչնագույն է։ Աչքի շուրջ ունի դեղնավուն կամ վարդագույնին մոտ գունավորում փետրածածկից զուրկ հատվածում։ Պոչը սև է՝ սպիտակ եզրերով։ Արուներն ու էգերն առանձնապես չեն տարբերվում միմյանցից իրենց արտաքին հատկանիշներով։ Երիտասարդ առանձնյակների գլխի վերին մասը, մեջքն ունեն մոխրագույն երանգ, իսկ քաքուլն ու աչքի շրջանակը բացակայում են։ Այս թռչունների ձայնը բարձր է և հիշեցնում է կտրուկ շվվոց[2]։

Տարածում խմբագրել

Տարածված է Ինդոնեզիայի Յավա և Բալի կղզիներում։ Երբեմն թռչում է մոտակա կղզիներ՝ Մադուրա և Նուսա Պենիդա։ Վաղ շրջանում տեղեկություններ կային այն մասին, որ այս թռչնատեսակի պոպուլացիաներ կան Լոմբոկ կղզում, բայց հիմա առկա են միայն պատահական չուեր։ Ներկայացված է Սինգապուրում[1]։ Բնակավայրեր հանդիսանում են խոտածածկ տարածությունները, այդ թվում նաև անասնապահության համար նախատեսված վայրերը։ Յավա կղզու արևելյան մասում հանդիպում են մինչև ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա[1]։ Նաև բնակվում է մուսոնային լուսավոր անտառներում։

Բազմացում խմբագրել

Բները կառուցում են ժայռերի ծերպերին, ակացիաների փչակներում։ Բալի Բարատ ազգային պարկում կան արհեստական բներ, որոնք պատրաստում են մարդիկ[3]։ Բազմացման սեզոնը փոփոխվում է կախված բնակության վայրի հետ, օրինակ՝ Յավայի արևմուտքում բազմացման սեզոնն սկսվում է մարտ-մայիս ամիսներին, իսկ Բալիի արևելքում՝ հունիսին։ Ձվադրում է 3—4 առանց բծերի կապույտ ձվեր, որոնց չափերը կազմում են (25—28) x (19—20) մմ։

Սնունդ խմբագրել

Սնունդ հայթայթում են գետնին և ծառերի տերևների վրա։ Երբեմն նաև սնվում են գոմեշների վրա ապրող մակաբույծներով։ Կենդանական սննդացանկի մեջ ներառված են մորեխները, տերմիտները, խավարասերները, աղոթարարները, Coccinella repanda և այլն։ Սնվում է նաև բուսական կերով, այդ թվում նաև բրնձատեսակներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Sturnus melanopterus». IUCN 2008 Red List. IUCN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 14 октября 2008-ին.
  2. «Black-winged Starling». BirdLife Species Factsheet. BirdLife International. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 14 октября 2008-ին.
  3. 3,0 3,1 «Black-winged Starling Sturnus melanopterus» (PDF). BirdBase. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 15 октября 2008-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. Starlings and Mynas. — Princeton: Princeton University Press, 1999. — 285 с. — ISBN 0-691-00496-X