Սևազգեստ տիկնոջ դիմանկարը (նկար)

Ռենուարի նկար

«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» (ֆր.՝ Portrait de femme en noir), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչներից Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1867 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 65 × 55,5 սմ։ «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Սևազգեստ տիկնոջ դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար[1]
տարի1876[1]
բարձրություն65,5 սանտիմետր[2]
լայնություն55,5 սանտիմետր[2]
ստեղծման վայրՓարիզ
ուղղությունիմպրեսիոնիզմ[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՁմեռային պալատ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերՊետական Էրմիտաժ[1] և Սերգեյ Շչուկին
կայք
Ծանոթագրություններ
 Woman in Black (c. 1876) by Pierre-Auguste Renoir in the Hermitage, Saint Petersburg Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» կտավում պատկերված է «ռենուարյան կնոջ» տիպիկ կեցվածք. մեծաճարտար գունային լուծումներ՝ հատկապես սևաթույր հանդերձանքի վրձնահարվածներում։ Ռենուարը այս նկարով մոտենում է իր ստեղծագործության գլուխգործոցներից մեկին՝ «Հովանոցներ» կտավին, որտեղ նույնպես սևահանդերձ կանանց է պատկերել։

Նկարի տիկնոջ անունը ցայսօր էլ անհայտ է մնում։ Կան ընդամենը մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի դիմանկարում պատկերված է տիկին Արթմանը (նոտաների հրատարակչի կինը)[3]։ Մյուս վարկածի համաձայն, որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Մոնմարտրից Աննա անունով մի կին. ի դեպ, համարվում է, որ Պիեռ-Օգյուստ Ռենուարը նրան պատկերել է «Մերկը» նկարում, որն այսօր պահպանվում է Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[4]։ Արվեստագետների մոտ շրջանառվում է նաև այն վարկածը, ըստ որի բնորդուհին Հենրիետտա Հաուզեր անունով մի տիկին էր, ով առավել հայտնի էր Նանա անունով. վերջինս ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի «Նանա» վեպի համար նախատիպ է ծառայել։ Ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Էդուարդ Մանեն նույնպես նկարել է Նանային։

Պատմություն խմբագրել

«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը գնել է 1900-ականների սկզբներին մոսկվացի վաճառական և կոլեկցիոներ Սերգեյ Իվանովիչ Շչուկինը։   Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվում է, և կտավը այլ նկարների հետ միասին տեղափոխվում է Մոսկվայի Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ դրա լուծարումից հետո՝ 1948 թվականին նկարը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի տարեվերջից ցայսօր «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (407 սրահ)[5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.։ Красная площадь, 2007. — С. 96. — ISBN 978-5-900743-34-9 (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Sito Ufficiale del Museo dell'Ermitage (անգլերեն) (ռուսերեն)