Սոնի Ջոն Մուր (անգլ.՝ Sonny John Moore,հունվարի 15, 1988(1988-01-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ավելի հայտնի է Սքիլլեքս[3][4][5][6] (Skrillex) բեմական կեղծանունով, ամերիկյան երաժիշտ և պրոդյուսեր։ From First to Last ռոք խմբի նախկին անդամ։ Մասնակցել է Korn խմբի The Path of Totality ալբոմի ձայնագրությանը։

Սքրիլլեքս
Բնօրինակ անունանգլ.՝ Skrillex
Ի ծնե անունանգլ.՝ Nelsón Lion Of Valle
Նաև հայտնի է որպեսSkrillex / Macas
Ծնվել էհունվարի 15, 1988(1988-01-15)[1] (36 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
ԺանրերEDM, Դաբստեպ և future house?
Մասնագիտությունդիջեյ, երգերի հեղինակ, DJ producer և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներկիթառ, վոկալ, սինթեզատոր և բաս կիթառ
Գործունեություն2002 - ներկա
ԼեյբլBig Beat Records?, OWSLA, Atlantic Records և mau5trap?
ԱնդամակցությունFrom First to Last?, Jack Ü և Dog Blood?
ԿապվածFrom First to Last, Dog Blood, Jack Ü
Պարգևներ
Կայքskrillex.com
 Skrillex Վիքիպահեստում

2012 թվականին Սքրիլլեքսը հայտնվել է երկրորդ տեղում թոփ-10 ամենաբարձր վարձատրվող դիջեյների շարքում, ըստ Forbes-ի և իր 15 մլն դոլար եկամտով առաջ է անցել այնպիսի աստղերից ինչպիսիք են Դեյվիդ Գետտան, Swedish House Mafia-ն և այլն[7]։

Սոնի Մուրին ունի երկու ակտիվ նախագծեր՝ Dog Blood (դուետ Boys Noise-ի հետ) և Jack Ü (դուետ Diplo-ի հետ)։

Skrillex-ը 2011 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության համար առաջադրվել էր հինգ մրցանակների, այդ թվում նաև «Լավագույն նոր կատարող» անվանակարգում[8]։ «Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխություն»-ում նա ստացել է մրցանակներ երեք անվանակարգերում՝ Scary Monsters and Nice Sprites Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ, «Scary Monsters and Nice Sprites» Լավագույն պարային ձայնագրություն, «Benny Benassi — Cinema (Skrillex Remix)» Լավագույն ռեմիքս։ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությանը, նա առաջադրվել է և պարգևատրվել է երեք կատեգորիաներում՝ Bangarang լավագույն պարային ձայնագրություն, Bangarang EP լավագույն էլեկտրոնային ալբոմ, Promises (Skrillex & Nero Remix) լավագույն ռեմիքս։

Skrillex-ը և Diplo-ն Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխությանը, նրանք շահել են արձանիկներ 'Jack Ü' ալբոմի համար 'լավագույն պարային էլեկտրոնային ալբոմ' կատեգորիայում, իսկ 'Where Are Ü Now' երգը հաղթեց 'լավագույն պարային ձայնագրություն' կատեգորիայում։

Կյանքն ու կարիերան խմբագրել

Մանկություն խմբագրել

Մուրը ծնվել է Հայլենդ այգում՝ Լոս Անջելեսի հարավարևելյան նահանգոմ[9][10], բայց երկու տարեկանում տեղափոխվել է Ֆորեստ Հիլլում, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա հաճախեց տարրական դպրոց։ Ինից տաս տարեկաններում հաճախել է տեղի գիշերօթիկ դպրոցը, որը տեղակայված է Մոջովե անապատում, բայց, ի վերջո, վերադարձել է Հյուսիսային Կալիֆորնիա։ Այդ ժամանակ նա եղել է 12 տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց հյուսիս-Լոս-Անջելեսի հարավ արևելք, որտեղ նա ընդունվել է մասնավոր դպրոց-ակադեմիան։ Ավելի ուշ, 14 տարեկանում, Մուրը սկսեց կրթություն ստանալ տանը, դպրոցում ծաղրանքների արժանանալու պատճառով։ 2004 թվականին նա իմացավ, որ որդեգրված է[11] և լքեց ընտանիքը[12][13]։ Երիտասարդ դեռահաս Սոնի Մուրը մասնակցում է փանք-համերգների Լոս Անջելեսի հարավարևելյան մեքսիկա-ամերիկյան թաղամասերում[14][15]։

From First to Last (2004 — 2007) խմբագրել

2004 թվականին, Մուրը պայմանավորվեց From First to Last խմբի Մետ Հուդի հետ, որ նվագի կիթառի վրա, իրենց դեբյուտային ալբոմի համար։ Ջորջիա մեկնելուց հետո, Մուրը ընտրվեց երեք պրոդյուսերների՝ Դերիկ Թոմասի, Էրիկ Դեյլի և Մակհեյլ Բատլերի կողմից և ընտրվեց խմբի սոլիստ։ 2004 թվականի հունիսին, Epitaph Records-ը թողարկեց նոր ալբոմ, նոր մասնակիցներով՝ Dear Diary, My Teen Angst Has և Body Count: Երկու հաջող շրջագայություններից հետո՝ Vans Warped Tour և Dead by Dawn tour, նրանք ձեռնամուխ եղան ձայնագրել իրենց Heroine երկրորդ ալբոմը, պրոդյուսեր Ռոս Ռոբինսոնի հետ։ Ալբոմը թողարկվել է 2006 թվականի մարտին Epitaph Records-ում։ Ալբոմի հաջող վաճառքից հետո նրանք կազմակերպեցին շատ շրջագայություններ, բայց, Մուրի ձայնի հետ կապված խնդիրներ առաջացան, ինչի պատճառով ստիպված եղան չեղյալ համարել դրանք։ From First to Last-ի վերջին շոուն Մուրի հետ տեղի է ունեցել նրանց հայրենի քաղաքի Բլյուզի տանը, Atreyu-ի հյուրախաղերի ժամանակ։

Սոլո կարիերա (2007 — ներկա) խմբագրել

Մուրը հայտարարել է, որ հեռացել է From first to Last խմբից, որպեսզի զբաղվի սոլո կարիերայով։ Ապա իր MySpace էջում, նա տեղադրել է իր նոր երգերի երեք դեմո հոլովակները (Signal, Equinox և Glow-Virus)։ Դա իր առաջին ելույթներն էին, առանց From First to Last: 2007 թվականի ապրիլի 7-ին Քերոլ Ռոբինսի հետ միասին, նա նվագեց մի քանի երգեր տեղի արվեստի շենքում։

Մի քանի ամիս անց, Մուրը նվագել է Team Sleep Tour-ում ամբողջ խմբի հետ։ Շրջագայությանը մասնակցել են նաև Monster in the Machine և Strata խմբերը։ Սոնին ձայնագրեց մի քանի սկավառակներ և 30 շոու կազմակերպեց։ Դրանք հատուկ դիսկեր էին փաթեթավորված ծրարների մեջ, որի վրա Մուրի և նրա կոլեգաների նկարներն էին։

2008 թվականի փետրվարին Alternative Press Magazine-ը հայտարարեց ամենամյա AP Tour-ի մասին, որին մասնակցելու էին All Time Low, The Rocket Summer, The Matches, Forever the Sickest Kids խմբերը, ինչպես նաև Սոնի Մուրը։ Բոլոր խմբերը, որոնք մասնակցում էին շրջագայությանը, հայտնվեցին Alternative Press Magazine-ում 100 Խմբեր, որոնց մասին դուք պետք է իմանաք (անգլ. 100 Bands You Need to Know) բաժնում և նրանց վերցրեցին հարցազրույց Alternative Press Podcast ռադիո հաղորդման շրջանակներում։

2009 թվականի ապրիլի 7-ին Մուրը թողարկեց Gypsyhook մինի ալբոմը, որը բաղկացած է երեք երգից և չորս ռեմիքսիցԼ Նաև հրատարակվեց Mora երգի ճապոներեն տարբերակը, որը կոչվում է 海水 (Kai Sui): Մայիսի 2-ին Innerpartysystem և Paper Route խմբերի հետ հյուրաղացերից հետո, ինչպես նաև Chiodos բացման շոուից և նրանց եվրոպական շրջագայությունից հետո, Մուրը հանդես է գալիս Bamboozle-ում։ 2009 թվականի ապրիլին նա մասնակցել է Hollywood Undead խմբի հետ, ելույթ ունենալով Sonny and the Blood Monkeys անունով։

Մուրը հայտարարեց, որ Bells ալբոմը չի թողարկվի։

Կարիերայի զարգացում խմբագրել

 
Ձախից աջ: Պորտեր Ռոբինսոն, Zedd, Սքրիլլեքս

2008 թվականին Լոս Անջելեսի ակումբներում Մուրը սկսեց հանդես գալ Skrillex կեղծանունով։ Ավելի վաղ համացանցում հայտնի էր Twipz կեղծանունով։ 2010 թվականի հունիսի 7-ին Սոնին Skrillex կեղծանունով թողարկեց My Name is Skrillex EP անվճար դեբյուտային ալբոմը[16]

Մուրը Bring Me the Horizon խմբում զբաղեցրեց վոկալիստի դիրք, իրենց երրորդ ալբոմի There Is a 'Hell, Believe Me I' ve Seen It.There Is a Heaven, Let ' s Keep It a Secret երրորդ ալբոմի համար[17]։ Ավելի ուշ Մուրը սկսեց շրջագայություն երկրով Deadmau5-ի հետ, այն բանից հետո, երբ պայմանագիր է ստորագրեց mau5trap Records-ի հետև թողարկեց իր երրորդ EP Scary Monsters and Nice Sprites ալբոմը։

Սկավառակագրություն խմբագրել

From First to Last խմբի հետ խմբագրել

  • Dear Diary, My Teen Angst Has a Bodycount (2004)
  • Heroine (2006)

Ինչպես Sonny EP խմբագրել

  • Demos (2007)
  • Gypsyhook EP (2009)

Ինչպես Skrillex EP խմբագրել

  • My Name Is Skrillex (2010)
  • Scary Monsters and Nice Sprites (2010)
  • More Monsters and Sprites (2011)
  • Bangarang (2011)
  • Make It Bun Dem: After Hours (2012)
  • Leaving (2013)
  • Try It Out (2013)

Ինչպես Sonny SP խմբագրել

  • Mora (2009)

Ինչպես Skrillex SP խմբագրել

  • Weekends!!! (feat. Sirah) (2010)
  • Scary Monsters and Nice Sprites (2010)
  • First of the Year (Equinox) (2011)
  • I!! (Nadastrom-ի հետ համատեղ) (2011)
  • Ruffneck (FULL Flex) (2011)
  • Get Up! (Korn-ի հետ համատեղ) (2011)
  • Narcissistic Cannibal (Korn-ի և Kill The Noise-ի հետ համատեղ) (2011)
  • Reptile's Theme (2011)
  • Breakn' A Sweat (The Doors-ի հետ համատեղ) (2011)
  • Make It Bun Dem (Դեմիան Մառլիի հետ համատեղ) (2012)
  • Wild for the Night (A$AP Rocky-ի և Birdy Nam Nam-ի հետ համատեղ) (2013)

EP Dog Blood-ի հետ խմբագրել

  • Middle finger/Next order (2012)
  • Middle finger Pt.2 (2013)

Recess LP (2014) խմբագրել

  • "All Is Fair In Love And Brostep (feat. Ragga Twins)" (2014)
  • "Recess (feat. Fatman Scoop & Michael Angelakos)" совместно с Kill The Noise (2014)
  • "Stranger (feat. Sam Dew)" совместно с KillaGraham (2014)
  • "Try It Out" совместно с Alvin Risk (2014)
  • "Coast Is Clear (feat. Chance The Rapper & The Social Experiment)" (2014)
  • "Dirty Vibe (feat. G-Dragon & CL)" Diplo-ի հետ համատեղ (2014)
  • "Ragga Bomb (feat. Ragga Twins)" (2014)
  • "Doompy Poomp' (2014)
  • "Fuck That" (2014)
  • "Ease My Mind (feat. Niki & The Dove)" (2014)
  • "Fire Away (feat. Kid Harpoon)" (2014)

Skrillex and Diplo Present Jack Ü LP (2015) խմբագրել

  • 1 "don' t Do Drugs Just Take Some Jack Ü" (2015)
  • 2. "Beats Knockin" (feat. Fly Boi Keno) (2015)
  • 3. "Take Ü There" (feat. Kiesza) (2015)
  • 4. "Febreze" (feat. 2 Chainz) (2015)
  • 5. To Ü" (feat. AlunaGeorge) (2015)
  • 6. "Jungle Bae" (feat. Bunji Garlin) (2015)
  • 7. "Mind" (feat. Kai) (2015)
  • 8. "Holla Out" (feat. Snails & Taranchyla) (2015)
  • 9. "Where Are Ü Now" (with Justin Bieber) (2015)
  • 10. "Take Ü There" (feat. Kiesza)[Missy Elliott Remix][Bonus track] (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1020540508 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Георгий Биргер. (2012 թ․ մարտի 27). «Бас не догонят. Почему все ненавидят Скриллекса и за что его стоит любить». afisha.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  4. Юрий Ильин. (2012 թ․ փետրվարի 3). «…Но шоу продолжается». Звуки.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  5. Борис Барабанов и Сергей Ходнев. (2012 թ․ փետրվարի 14). «Траурные триумфы». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  6. Стив Балтин. (2012 թ․ հունվարի 31). «Skrillex: Мур есть Мур». rollingstone.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  7. «10 самых высокооплачиваемых диджеев мира: рейтинг Forbes | Forbes.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  8. Объявлены номинанты «Грэмми»
  9. McKinley, James. «Manic Peter Pan Rules Dance Clubs». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  10. Glazer, Joshua. «Skrillex: Strictly Laptop». Hot Topic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  11. James C. McKinley, Jr. (2012 թ․ հունվարի 27). «Manic Peter Pan Rules Dance Clubs». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  12. Moore, Sonny. «Skrillex Quotes». sonnymoore.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  13. Li, Christina (2011 թ․ հունվար). «Skrillex, Former S.F. Resident, Talks Free Music, the Origin of His Name, and What Movie He'd Soundtrack». SF Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  14. Muggs, Joe. «Is Skrillex the most hated man in dubstep?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. «whodat: Skrillex». mun2.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Introducing: Skrillex». Beatportal. Beatport, LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  17. (2010) Примечания к There Is a Hell, Believe Me I've Seen It. There Is a Heaven, Let's Keep It a Secret от Bring Me the Horizon [CD insert].

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքրիլլեքս» հոդվածին։