Սքելլիգ (անգլ.՝ Skellig), մանկական վեպ՝ գրված անգլիացի գրող Դևիդ Ալմոնդի կողմից և հրատարակված Հոդդեր հրատարակչության կողմից ((անգլ.)Hodder) 1998 թվականին։ Գիրքը հրատարակվելուց հետո լայն տարածում գտավ և սիրվեց ընթեևցողների կողմից։ Delacorte Press հրատարակությունը 1999 հրատարակեց այն առաջին անգամ[1]։ «Սքելլիգ»֊ի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, բեմադրվել է ներկայացում, դարձել է օպերա։

Սքելլիգ
անգլ.՝ Skellig
ՀեղինակԴևիդ Ալմոնդ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյուքասլ-ափոն-Թայն և Անգլիա
Կազմի հեղինակFletcher Sibthorp?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչHeadline Publishing Group?
Հրատարակման տարեթիվօգոստոսի 11, 1998
ԳՄՍՀ0-340-71600-2
OCLC41320835

Սյուժե խմբագրել

12֊ամյա Մայքլն իր ընտանիքի հետ հենց նոր է տեղափոխվել նոր բնակարան։ Նա և իր ծնողները նյարդային են։ Մայքլի հայրը վերանորոգում է բնակարանը, իսկ մայրը խնամում է նորածին աղջկան, ով վաղաժամ է ծնվել և ունի առողջական լուրջ խնդիրներ։ Երեխան հնարավոր է չապրի սրտի արատի պատճառով։ Երբ Մայքլը գնում է խորդանոց, այնտեղ հայտնաբերում է մի տարօրինակ թևավոր արարած՝ թաքնված խորդանոցի անպետք իրերի մեջ։ Մայքլը ենթադրում է, որ դա անտուն մարդ է և որոշում է խնամել նրան և սնուն տալ։ Այդ մարդը քմահաճ և արթրիտ ունի։ Այդ մարդը պատմում է, որ իր ուսերի սպիները հրեշտակի թևերի հետքերն են։

Միևնույն ժամանակ,Մայքլի դպրոցական ընկերներն ավելի ու ավելի քիչ են սկսում շփվել տղայի հետ։ Մայքլը հանդիպում է Մինա անունով մի աղջկա հետ, ով ապրում է իրենց հարևանությամբ։ Նրանք դառնում են մտերի ընկերներ։ Մինան Մայքլին սովորեցնում է տարբերակել թռչուններին, պատմում է անգլիացի գրող Ուիլյամ Բլեյքի մասին, ծանոթացնում է իր հրաշալի մայրիկի հետ։ Մինան շատ ակտիվ մասնակցություն է ունենում նաև տարօրինակ արարածի փրկության հարցում։

Վեպն այն մասին է, որ բարությունը միշտ փոխհատուցվում է բարությամբ։ Որ իսկական ընկերները երբեք իրար չեն դավաճանում, և որ բոլոր երեխաները, ըստ էության, մի քիչ հրեշտակներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Skellig" (first U.S. edition). Library of Congress Catalog Record. Retrieved 14 October 2012.