Սքաութ Թուֆանքջյան

ամերիկահայ ֆոտոլրագրող

Սքաութ Թուֆանքջյան (անգլ.՝ Scout Tufankjian, նոյեմբերի 3, 1977(1977-11-03), Բոստոն, ԱՄՆ), ամերիկահայ ֆոտոլրագրող։ 2006-2008 թվականներին նա եղել է այն միակ լրագրողը, ով հետևել է սենատոր Բարաք Օբամային քարոզարշավի սկզբից մինչ այն օրը, երբ հայտարարվեցին քվեարկության արդյունքները՝ նրա հաղթանակով[1]։

Սքաութ Թուֆանքջյան
անգլ.՝ Scout Tufankjian
Ծնվել էնոյեմբերի 3, 1977(1977-11-03) (46 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
Կայքscouttufankjian.com

Թուֆանքջյանն արել է ավելի քան 12.000 լուսանկար ամբողջ քարոզարշավի ընթացքում[2]։ Նա հրապարակել է գիրք՝ «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմությունը նախագահական քարոզարշավի ժամանակ» վերնագրով, որտեղ տեղ գտան նրա արած լուսանկարները[1]։

2012 թվականին Սքաութ Թուֆանքջյանը լուսանկարել է Միշել Օբամայի և Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնվում էին, դրանից հետո այն հայտնվեց Օբամայի Ֆեյսբուքի և Թվիթթերի պաշտոնական էջերում արդեն՝ երկրորդ նախագահական ընտրության գիշերը (Նոյեմբերի 6, 2012 թվական)։ Այս նկարը դարձել է պատմության մեջ ամենաշատ հավանվածը (liked) Ֆեյսբուք սոցիալական կայքերում և ամենաշատ ռեթվիտվածը Թվիթթեր միկրոբլոգում[3][4]։

Աշխատանքներ խմբագրել

  • Yes We Can։ Barack Obama's History-Making Presidential Campaign (2008)
  • There Is Only the Earth: Images from the Armenian Diaspora Project, Melcher Media, 2015. A photojournalist's study of the Armenian diaspora on its 100th anniversary. (Միայն Աշխարհը Կայ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Andriana, Lynn (2008 թ․ նոյեմբերի 18). «PowerHouse Sells Out First Printing of Obama Book». Publishers Weekly. Reed Business Information. Վերցված է 2008 թ. դեկտեմբերի 15-ին.
  2. Nurwisah, Ronald (2008 թ․ նոյեմբերի 5). «Scout Tufankjian: Eyewitness to Obama's historic run». National Post. Canwest. Վերցված է 2008 թ. դեկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  3. http://www.slate.com/blogs/future_tense/2012/11/07/facebook_photo_of_barack_obama_hugging_michelle_is_most_liked_most_retweeted.html
  4. http://gizmodo.com/5959053/exclusive-the-story-behind-the-internets-most-popular-photo

Արտաքին հղումներ խմբագրել