Սցենարիստ՝ կինոնկարի կամ հեռուստասերիալի, ներկայացման, համակարգչային խաղերի սցենարի հեղինակ։

Սցենարիստներից մեծամասնությունը, որոնք հետագայում հայտնի են դարձել, իրենց կարիերան սկսում են լավ մտածված սցենարից։ Դա նշանակում է, որ նրանք սկսում են սցենարներ գրել առանց որևիցե աշխատանքային պատվերի կամ վարձատրության հույսի։

Սցենարիստը կարող է հորինել օրիգինալ սյուժե կամ արդեն եղած սյուժեի ադապտացիայով զբաղվել նոր ֆիլմի համար։ Ֆիլմերի համար ադապտացված սցենարները մեծ մասամբ ստեղծվում են գրական ստեղծագործությունների հիման վրա։ Սցենարիստը սցենարներ է գրում ցանկացած ժանրի ֆիլմերի համար, այդ թվում փաստագրական ֆիլմերի համար։

Հաճախ ֆիլմի ռեժիսորը նկարահանվող ֆիլմի սցենարի հեղինակը կամ համահեղինակն է։