Սրճարանի գիշերային տեռասը

Վինսենթ վան Գոգի նկար

Սրճարանի գիշերային տեռասը (հոլ.՝ Caféterras bij nacht, ֆր.՝ Terrasse du café le soir), նիդերլանդացի գեղանկարիչ Վան Գոգի կտավն է։ Նկարիչը այն վրձնել է Առլում 1888 թվականի սեպտեմբերին։

Սրճարանի գիշերային տեռասը
Caféterras bij nacht
Terrasse du café le soir
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն80,7
լայնություն65,3
ստեղծման վայրԱռլ
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[1]
ժանրքաղաքային բնանկար
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0467.htm, https://vangoghworldwide.org/artwork/F467 կայք
Ծանոթագրություններ
 Cafe Terrace at Night (F467) Վիքիպահեստում

Վան Գոգի ստեղծագործությունների մեջ այս աշխատանքն ունի իր ուրույն տեղը։ Նրան հոգնեցրել է միօրինակությունը, և այն կտավում Վան Գոգը վարպետորեն հաղթահարում է այն։ Ինչպես նա հետո գրում է իր երբորը. «Գիշերը ավելի կենդանի և գույներով հարուստ է, քան ցերեկը: Հետաքրքիր յուրահատկությունն այն է, որ կտավը ստեղծելիս նկարիչը չի օգտագործել ոչ մի գրամ սև ներկ, ընդ որում, նրան հաջողվել է վարպետորեն պատկերել գիշերային երկինքը և աստղերի անհավանական փայլը։

Ըստ որոշ հետազոտողների՝ այս կտավը որոշ ազդեցություն ունի Լուիս Էյնքուիտինի «Դե Կլիշի ավենյուն երեկոյան» աշխատանքից[2][3]։

Վան Գոգը գրել է իր քրոջը.

Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույնով։ Փողոցի հեռավոր հատվածի շինությունների եռանկյունաձև վերնամասերը աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա[4]։

Առլյան շրջանի հիմնական հատկանիշը համարվում է դեղինի մեծաքանակ օգտագործումը, որը ներկապնակում գերակշռում է այնքան պայծառ ու հագեցած տոներով, որքան Արևածաղիկներ կտավում. գույնը ստանում է հատուկ փայլ, կարծես դուրս է թռչում նկարի խորքից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել