Սրեբրենիցայի ջարդեր (սերբ.՝ Масакр у Сребреници, հաճախ անվանում են նաև Սրեբրենիցայի ցեղասպանություն)[1][2][3][4], 1991- 1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը։ Այն ամենաարյունալի իրադարձությունն է Բոսնիական պատերազմի ժամանակ։

Սրեբրենիցայի ջարդեր
թաղված են 465 ճանաչված դիակներ
Սպանության ձևգնդակահարություն
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Մասն էԲոսնիական պատերազմ
Կոորդինատներ
Ամսաթիվ1995 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22
Սկիզբհուլիսի 11, 1995
Վերջհուլիսի 22, 1995
Ժամանակ11 օր
ՀարձակվողներՍերբական Հանրապետության ԶՈՒ
ՍպանվածներՄոտ 8000 մուսուլման բոսնիացիներ

Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվել է բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին։

Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000- 8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ[5]։ Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ[6]։ Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի առաջին դատապարտվածն Սրեբրենիցայի ջարդերի հարցով եղավ և 10-րդ դիվերսիոն- հետախուզական ջոկատի պայմանագրային զինծառայող Դրաժեն Էրդեմովիչ, ով 1996 թվականին դատապարտվեց 5 տարի ազատազրկման։ Սակայն Էրդեմովիչը երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց։ Նրա ցուցմունքի հիման վրա 2001 թվականին դատապարտվեց գեներալ Ռադիսլավ Կրստիչը, ով բոսնիացի սերբերի ռազմական բարձրաստիճան ղեկավարներից էր։

2003 թվականին խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը[7]։ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը դատապարտել է ջարդերը։

2007 թվականի հունվարին միջազգային տրիբունալը սերբերի գործողությունները որակավորեց որպես «ցեղասպանություն» (Սրեբրենիցայի ցեղասպանութուն, բոս․՝ Genocid u Srebrenici): Իր հերթին 2009 թվականին ԵԽհուլիսի 11-ը հռչակեց «Սրեբրենիցայի ցեղասպանության հիշատակի օր»։

Այս իրադարձություններցի հետո ՆԱՏՕ-ն ընդունեց սերբական հենակետերը ռմբակոծելու որոշում։ Սերբերը մտադիր էին հարձակում գործելու մեկ այլ «անվտանգության գոտու»` Գորաժդեի վրա։ Հետագայում, Ալիա Իզետբեգովիչի կառավարության «7- 10 հազար Սրեբրենիցայի մուսուլմանների անհայտացման» և «Սարաևոյի Մարկալե շուկայում տեղի ունեցած պայթյունները» հիմք հանդիսացան ՆԱՏՕ-ի համար սկսելու Սերբական Հանրապետության հենակետերի ռմբակոծումը։ ՆԱՏՕ-ի օգնությամխ խորվաթները և բոսնիակները հարձակումներ գործեցին սերբական ուժերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.icty.org/x/cases/krstic/tjug/en/krs-tj010802e.pdf
  2. «Decision Enacting the Law on the Center for the Srebrenica-Potocari Memorial and Cemetery for the Victims of the 1995 Genocide». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Texts adopted - Thursday, 15 January 2009 - Srebrenica - P6_TA(2009)0028
  4. «Parliament of Canada's Bill C–533 in honor of Srebrenica Genocide Remembrance». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. International Tribunal for the Prosecution of Persons Responsible for Serious Violations of International Humanitarian Law Committed in the Territory of Former Yugoslavia since 1991. Case No. IT-98-33-T. — P. 174.

    «The Trial Chamber concluded that almost all of those murdered at the execution sites were adult Bosnian Muslim men and that up to 7000-8000 men were executed»

  6. «Резня в Сребренице: украинские миротворцы и вмешательство НАТО» (ռուսերեն). BBC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Vreme 704 - Izvestaj Komisije Vlade RS o zlocinu u Srebrenici 1995: Otvaranje najmracnije stranice» (սերբերեն). vreme.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեբրենիցայի ջարդեր» հոդվածին։