Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրեբրենիցա (այլ կիրառումներ)

Սրեբրենիցա (սերբ.՝ Сребреница, բոս․՝ Srebrenica), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական և իրավական տարածք հանդիսացող Սերբական Հանրապետությունում՝ Բոսնիա և Հերցեգովինայի ծայր արևելքում՝ Սերբիայի հետ պետական սահմանի մոտ։

Քաղաք
Սրեբրենիցա
Srebrenica
Դրոշ Զինանշան

Քաղաքի համայնապատկերը
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
Առաջին հիշատակում14-րդ դար
Մակերես527 կմ²
ԲԾՄ275 մետր
Բնակչություն2607 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 53
Փոստային դասիչ75430
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք
Սրեբրենիցա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Սրեբրենիցա (Բոսնիա և Հերցեգովինա)

Տնտեսության գերակա ճյուղերն են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրեբրենիցան հատկապես հայտնի է եղել 1992-1995 թվականներին տեղի ունեցած Բոսնիական պատերազմի շրջանում[1]։ Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ 1995 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպանել են մոտ 8000 մուսուլման բոսնիացիների[1][2][3] Իրադրությունը նախկին հարավսլավական երկրներում։

Աշխարհագրություն խմբագրել

Սրեբրենիցան գտնվում է Սուսանիցայի լեռնային շրջանում՝ Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում։ Այն գտնվում է Կրլևիցա գետի հովտում՝ ծովի մակարդակից 448 մետր բարձրության վրա։

Սրեբրենիցան գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյից 160 կմ, իսկ Թուզլայից՝ 120 կմ հեռավորության վրա։ Սրեբրենիցան գտնվում է Սերբիայի և Բոսնիա Հերցեգովինայի միջպետական սահմանի շրջակայքում։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սրեբրենիցայի բնակչությունը կազմում է 2 607 մարդ։ Հիմնական բնակիչները բոսնիացիներն են, սակայն գերակշիռ մաս է կազմում նաև քաղաքի սերբ բնակչությունը։

Գյուղ Քաղաք
Սերբեր 8315 (22.67 %) Սերբեր 1632 (28.4 %)
Բոսնիացիներ 27572 (75.19 %) Բոսնիացիներ 3673 (63.92 %)
Հարավսլավացիներ 380 (1.03 %) Հարավսլավացիներ 328 (5.7 %)
Խորվաթներ 38 (0.1 %) Խորվաթներ 34 (0.59 %)
Այլ 361 (1.01 %) Այլ 79 (1.39 %)

Պատմություն խմբագրել

Հին և միջնադարյան շրջանի պատմություն խմբագրել

 
Սերբական ուղղափառ եկեղեցի Սրեբրենիցայում

Սրեբրենիցան մարդկային քաղաքակրթության հնագույն օջախներից է։ Այս տարածքները դեռևս հնագույն ժամանակներից բնակեցված են եղել մարդկանց կողմից։ Այն պայմանավորված է բարենպաստ աշխարհագրական դիրքով և ընդերքում արծաթի հանքաքարի խոշոր պաշարների առկայությամբ։

Քաղաքի բնակեցման մասին առաջին հիշատակումը եղել է դեռևս մեր թվարկությունից առաջ՝ հռոմեացիների կողմից։ Սրեբրենիցան պատմական տարբեր ժամանակահատվածներում կոչվել է Արգենտարիա, Արգենտում և այլն։

1378 թվականին Սրեբրենիցան հիշատակվել է, որպես հանքաքարային գործունեության խոշոր կենտրոն։ Միջնադարյան ժամանակաշրջանում Սրեբրենիցայի արծաթի հանքաքարերը կռվախնձոր էին բոսնիացի, սերբ և հունգար ավատատերերի միջև։

1463 թվականին Սրեբրենիցան և գրեթե ամբողջ Բոսնիան անցնում են Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Այս իշխանությունն ամրապնդվում է 1526 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած ճակատամարտի արդյունքներից ելնելով։ Մոհաչիի ճակատամարտում օսմանյան հեծելազորը ջախջախեց հունգարական, խորվաթական և չեխական միացյալ ուժերին, որի արդյունքում աճեց թուրքական ազդեցությունը Բալկանյան թերակղզու տարածքներում։

Միջնադարյան ժամանակաշրջանում սկսվեց նաև սուր էթնիկական խռովությունները Սրեբրենիցայում։ Հատկապես լարվածություն առաջացավ բոսնիացի մուսուլմանների և սերբ քրիստոնյաների միջև։

Նոր պատմություն և Բոսնիական պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սրեբրենիցայում արյունալի մարտեր են ընթացել ավստրիացիների և սերբերի միջև։

Պատերազմից հետո քաղաքը դարձավ Սերբիայի թագավորության մի մասը, իսկ հետագայում պատկանեց խորվաթներին և սլովենացիներին։

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Սրեբրենիցայի բնակչության ճնշող մեծամասնությունը սերբերն էին։ Նացիստական գաղափարախոսություն ունեցող Խորվաթիայի անկախ պետության հռչակումից հետո քաղաքը հնազանդվեց խորվաթներին։

Այս շրջանում սկսվեցին ազգամիջյան կրոնական հակասությունները։ 1991-1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը համարվում է այս քաղաքում տեղի ունեցած մասսայական կոտորածները։ Այն ամենաարյունալի իրադարձությունն է Բոսնիական պատերազմի շրջանում։

Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվել է բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին։

Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000-8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ։

Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ։ Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի առաջին դատապարտվածն Սրեբրենիցայի ջարդերի հարցով եղավ և 10-րդ դիվերսիոն-հետախուզական ջոկատի պայմանագրային զինծառայող Դրաժեն Էրդեմովիչ, ով 1996 թվականին դատապարտվեց 5 տարի ազատազրկման։ Սակայն Էրդեմովիչը երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց։ Նրա ցուցմունքի հիման վրա 2001 թվականին դատապարտվեց գեներալ Ռադիսլավ Կրստիչը, ով բոսնիացի սերբերի ռազմական բարձրաստիճան ղեկավարներից էր։

2003 թվականին խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը։ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը դատապարտել է ջարդերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սրեբրենիցայի ջարդերի հետևանքները Բոսնիա և Հերցեգովինայում սերբ զինյալները անմեղ մարդկանց կյանքեր են խլում
  2. Հարավսլավիան միջազգային կրիմինալիստիկայի թատերաբեմ
  3. «Բոսնիական պատերազմ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեբրենիցա» հոդվածին։