Սրդան Գոլուբովիչ

Սերբացի ռեժիսոր և սցենարիստ

Սրդան Գոլուբովիչ (սերբ.՝ Срдан Голубовић, օգոստոսի 24, 1972(1972-08-24)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։

Սրդան Գոլուբովիչ
Ծնվել էօգոստոսի 24, 1972(1972-08-24)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0326740

Գործունեություն խմբագրել

Սրդան Գոլուբովիչի առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Բացարձակ հարյուրը»[2], ցուցադրվել է շուրջ 30 միջազգային կինոփառատոների գլխավոր ծրագրերում (Սան Սեբաստիան, Թորոնթո, Սալոնիկ, Քոթբուս, Ռոտերդամ, Պուսան և այլն) և արժանացել 10 միջազգային և 19 տեղական մրցանակների։ Գոլուբովիչի երկրորդ լիամետրաժ «Թակարդը» ֆիլմի[3] համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականին Բեռլինում և արժանացել է 21 միջազգային մրցանակների։ Ֆիլմը ներկայացվել է նաև «Օսկարի» «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Գոլուբովիչը Բելգրադի Արվեստների համալսարանի դրամատիկական արվեստների բաժնի պրոֆեսորի ասիստենտ է։

«Շրջաններ» ֆիլմը 2013 թվականին ներկայացվել է 86-րդ ակադեմիական մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ[4]։

Ֆիլմեր խմբագրել

  • Ավտոբուսի երրորդ հատվածը (1995, կարճամետրաժ)
  • Բացարձակ հարյուր (2001)
  • Թակարդը (2007)
  • Շրջաններ (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Vom Kusturica-Klischee zum "normalen" Arthaus». Kleine Zeitung (German). 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Young, Deborah (2001 թ․ մարտի 1). «The Trap». Variety. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Serbian movie "Circles" candidate for Oscar». In Serbia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել