Ստրատոստատ, մեծ ծավալի (մինչև 100000 մ³) ազատ օդապարիկ, որը նախատեսված է գիտական և սպորտային նպատակով։ Անձնակազմը (հերմետիկ գոնդոլով) և սարքավորումը ստրատոսֆերա բարձրացնելու համար։ Ստրատոստատով ուսումնասիրում են օդի հոսանքները և տիեզերական ճառագայթումը, մարզական թռիչքներ են կատարում պարաշյուտով, օդերևութաբանական հրթիռներ արձակում և այլն։ Ստրատոստատով առաջին թռիչքը իրականացվել է Բելգիայում 1931 թվականի մայիսի 27-ին (Ա․ Պիկար և Պ․ Կիպֆեր)։

Օդապարիկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 153
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրատոստատ» հոդվածին։