Ստորջրյա հրաբուխներ, օվկիանոսների հատակում ստորջրյա հրաբխային գործունեության հետևանքով առաջացած կոնաձև բարձունքներ և լեռներ։ Հատակագծում շրջանաձև և օվալաձև են, լանջերը զառիվեր (15—20° և ավելի), 0,5—5 կմ և ավելի հարաբերական բարձրությամբ։ Ամենալայն տարածում ունեն կբղղային աղեղներում։ Հայտնաբերված են մի քանի հազարից ավելի ստորջրյա հրաբուխներ, որոնց մի մասը գործող։ Սակավ ստորջրյա հրաբուխի գագաթները բարձրանում են ջրային ավազանի մակերեսից վեր՝ առաջացնելով ոչ մեծ

Ստորջրյա հրաբուխ

կղզիներ, որոնք ալեկոծության հետևանքով արագորեն քայքայվում են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորջրյա հրաբուխներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150