Ստորին տունդրա (ալբոմ)

երաժշտական ալբոմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստորին տունդրա (այլ կիրառումներ)

«Ստորին տունդրա» (ռուս.՝ «Нижняя тундра»), ռուսական «Վա Բանկ» ռոք խմբի ստուդիական ալբոմը, որը ձայնագրվել և թողարկվել է 1999 թվականին։ Վիկտոր Պելևինի համանուն պատմվածքի յուրատեսակ «սաունդթրեքն» է[1], որը գրվել է հատուկ ալբոմի թողարկման համար և տպագրվել է ծալաթերթիկի ներդիրում[2]։

Ստորին տունդրա
«Վա Բանկ» ռոք խմբի
Թողարկված1999
Ձայնագրված1999, Մոսկվա
Ժանրարտ ռոք, ինդասթրիալ
Տևողություն3943 վայրկյան
Լեզուռուսերեն
ԼեյբլSoLyd Records

Ստեղծման պատմություն խմբագրել

«Չապաևն ու Պուստոտան» վեպը կարդալուց հետո «Վա Բանկ» խումբը շատ է տպավորվում Վիկտոր Պելևինի ստեղծագործությունից։ «Վա Բանկ»-ի անփոփոխ ղեկավար Ալեքսանդր Ֆ. Սկլյարի գլխում միտք է հղանում[3].

  իսկ ինչ կլինի, եթե փորձենք նոր ժանր հորինել՝ չգրված պատմվածքի համար սաունդթրեք ստեղծենք։
- Ալեքսանդր Ֆ. Սկլյար
 

Գաղափարն այն է, որ Վիկտոր Պելևինը ստեղծում է նոր պատմվածք, իսկ «Վա Բանկ» խումբը գրում է դրա սաունդթրեքը, և դա տպագրվում է որպես բազմաժանր ստեղծագործական արտադրանք։

Երաժշտական լրագրող Անդրեյ Գավրիլովը Ալեքսանդր Ֆ. Սկլյարին տալիս է Պելևինի հեռախոսահամարը։ Ալեքսանդրը զանգահարում է Վիկտորին և շարադրում գաղափարը։ Մի քանի ամիս անց Վիկտորը վերադառնում է դրական պատասխանով։ Ստեղծագործական աշխատանքը նույնպես տևում է մի քանի ամիս[3]։ Վիկտոր Պելևինը ձեռագիրը հանձնում է «Վա Բանկ» խմբին։ Ձեռագրում լինում են ապագա երգերի անվանումներով նշումներ։ Ալբոմի թողարկումը տևում է մոտ 9 ամիս։ Վիկտոր Պելևինը ալբոմի պրեմիերային ներկա չի լինում[3]։

Երգերի ցանկ խմբագրել

Բոլոր երգերը գրված են խմբի երաժիշտների կողմից, բացառությամբ նշվածների:

# Անվանում Տևողություն
1. «Интро»   01:40
2. «Путешествие в Китай» (խոսքերը՝ Ե. Գոլովինի) 04:54
3. «Кукла-мандарин» (խոսքերը՝ Ե. Գոլովինի) 04:40
4. «Холодный мир»   04:35
5. «Джон Донн 2000» (խոսքերը՝ Ե. Գոլովինի) 05:13
6. «Агрессия созвучий» (խոսքերը՝ Ե. Գոլովինի) 04:05
7. «Небесные грибы»   04:21
8. «Шаман»   06:56
9. «Вальс Чжэнь Чжао»   04:30
10. «Пилоты»   03:51
11. «Вася-совесть»   04:59
12. «Склиф» (խոսքերը՝ Ե. Գոլովինի) 04:09
13. «За гагарой с чёрным пером»   11:50

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

  • Ալեքսանդր Ֆ. Սկլյար՝ վոկալ, կիթառ
  • Եգոր Նիկոնով՝ կիթառ, վոկալ
  • Ալիկ Իսմագիլով՝ բաս կիթառ, վոկալ
  • Անդրեյ Բելիզով՝ հարվածային գործիքներ
  • Օլեգ Լիտվիշկո՝ ամբողջ էլեկտրոնիկան և սեմփլներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Play № 44, с.29. Некоторые другие музыкальные путешествия Александра Ф. Скляра — Нижняя тундра
  2. Ъ-Газета — Пелевин пошел ва-банк
  3. 3,0 3,1 3,2 Алексей Певчев (2020 թ․ մարտի 4). ««Мы — саундтрек к жизни отверженных»». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել