Ստորգետնյա աշխարհ (ստորգետնյա թագավորություն կամ հանդերձյալ աշխարհ), գտնվում է գետնի տակ՝ ի տարբերություն երկնայինի, և տեղակայված է շատ հեռու։ Ստորգետնյա աշխարհ հասկացությունը տարբեր է տարբեր ազգերի դիցաբանության մեջ։ Ստորգետնյա աշխարհի մասին որոշ առասպելների ընդհանուր գծերն են կենդանի մարդկանց մասին պատմությունները, ովքեր արշավել են ստորգետնյա աշխարհ՝ սխրագործություն կատարելու նպատակով։

Իգգդրասիլ (սկանդինավյան դիցաբանություն)

Հոգիների մուտքը դեպի ստորգետնյա աշխարհ պահանջում է հատուկ արարողակարգերի պահպանում։

Լատինական բանաստեղծները, ինչպիսիք են Վերգիլիոսը, ստորգետնյա աշխարհը նկարագրել են որպես մի վայր, որտեղ մեղավորները պատժվել են, իսկ բարի մարդիկ մահվանից հետո պարգևատրվել են կյանքով։ Վերգիլիոսը նույնիսկ նշել է ստորգետնյա աշխարհի կենտրոնի աշխարհագրական դիրքը։ Այնտեղ տանող ճանապարհը անցնում էր մի վայրով, որտեղ Ահերոն գետը միաձուլվում է Կոկիտուս գետի հետ։

Դասական հնությունների բառարանը նույնացնում է ստորգետնյա աշխարհը, մահացածների թագավորությունը և Հադեսի կացարանը[1]։ Հնագիտության բառարանը ստորգետնյա աշխարհը անվանում է Հադեսի կացարան[2]։

Խտոնիկը՝ տեխնիկական ածական է, որը վերաբերում է ստորգետնյա աշխարհին։ Ստորգետնյա աշխարհ հասկացությունը գոյություն ունի գրեթե յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ և «կարող է լինել նույնքան հին, որքան մարդկությունը»։

Տարբեր դիցաբանություններում խմբագրել

  • Հադեսի կացարան – հին հույների ստորգետնյա աշխարհը, Հադեսի թագավորությունը։
  • Ամենտի – ստորգետնյա աշխարհը Հին Եգիպտացիների մոտ, մահացածների թագավորություն։
  • Դիույ– մահացածների թագավորություն կամ «դժոխք» չինական առասպելաբանության մեջ։
  • Դուատ – եգիպտական դիցաբանության մեջ «շատ խորը, շատ մութ ու անծայրածիր» մի վայր, որտեղ բնակվում էին մահացածները։
  • Ել – ստորգետնյա աշխարհը ինգուշների և չեչենների դիցաբանության մեջ։
  • ԵմԻ – (եմԻ-նո Կունի, եմոցուկունի, եմիցուկունի), ստորգետնյա աշխարհ ճապոնացիների մոտ, մահացածների թագավորություն։
  • Զինդոնօսերի ստորգետնյա աշխարհը, որտեղ էր նաև դժոխքը։
  • Իրկալան – Միջագետքի դիցաբանության մեջ շումերների և աքքադցիների ստորգետնյա աշխարհն է։
  • Միկտլան – ստորգետնյա աշխարհ ացտեկների դիցաբանության մեջ։
  • Պատալա – ստորգետնյա աշխարհը հնդկական դիցաբանության մեջ[3]։
  • Սպանդարամետ – ստորգետնյա աշխարհի ոգին և ստորգետնյա աշխարհը հայկական դիցաբանության մեջ։
  • Տարտարոս – հնագույն հույների ստորգետնյա աշխարհն է, այն վայրը, որտեղ Զևսը տապալեց Քրոնոսին և տիտաններին։
  • Շիբալբա – ստորգետնյա աշխարհ մայաների մոտ։

Տես ավելին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Подземный мир // Словарь классических древностей
  2. Подземный мир Արխիվացված 2019-04-11 Wayback Machine // Словарь античности
  3. В. И. Кальянов Махабхарата. Книга пятая. Удьйогапарва или книга о старании, Л. 1976.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորգետնյա աշխարհ» հոդվածին։