Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց

Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց (շվեդ.՝ Kungliga Musikhögskolan i Stockholm), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Ստոկհոլմում։ Բարձրագույն դպրոցը հիմնադրվել է 1771 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենահին բարձրագույն երաժշտական դպրոցներից մեկը։ Այն նախկինում հայտնի էր որպես Թագավորական երաժշտական ակադեմիական կոնսերվատորիա, անուն, որը մինչ այժմ շատերի կողմից օգտագործվում է որպես կեղծանուն։ Բարձրագույն դպրոցը պատրաստում է պրոֆեսիոնալ երաժշտության ուսուցիչներ, եկեղեցական երաժիշտներ, տեսաբաններ, կոմպոզիտորներ, դիրիժորներ, գործիքավորողներ և այլն։

Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն, Կոնսերվատորիա և Swedish government agency?
Հիմնադրված է1771
Աշակերտներ1017[1]
Երկիր Շվեդիա[2]
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՀասցեValhallavägen 105, 115 51 Stockholm[2]
Կայքkmh.se

Ֆակուլտետներ խմբագրել

  • Դասական երաժշտության ֆակուլտետ
  • Ժողովրդական երաժշտության ֆակուլտետ
  • Ջազի և աֆրոամերիկյան երաժշտության ֆակուլտետ
  • Երաժշտության և մուլտիմեդիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Կոմպոզիցիայի և դիրիժորության ֆակուլտետ
  • Երաժշտության մանկավարժության և սոցիոլոգիայի ֆակուլտետ

Ռեկտորներ խմբագրել

  • 2006 - Յուհաննես Յուհանսոն (շվեդ.՝ Johannes Johansson), կոմպոզիտոր
  • 2000-2006 - Գունիլլա ֆոն Բար (շվեդ.՝ Gunilla von Bahr), ֆլեյտա
  • 1993-2000 - Իյորան Մալմգրեն (շվեդ.՝ Göran Malmgren)
  • 1987-1993 - Գուննար Բուկտ (շվեդ.՝ Gunnar Bucht), կոմպոզիտոր
  • 1905-1910 - Օսկար Բուլանդեր, դաշնակահար

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Տուր Աուլին (1866-1914) - կոմպոզիտոր և դիրիժոր
  • Վիլհելմ Պետերսոն-Բերգեր (1867-1942) - կոմպոզիտոր և երաժշտական քննադատ
  • Հուգո Ալվեն (1872-1960) - կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և նկարիչ
  • Օտտո Ուլսոն (1879-1964) - երգեհոնահար և կոմպոզիտոր , 1908 թվականից այդ դպրոցի մանկավարժ, 1924 թվականից պրոֆեսոր
  • Ալլան Պետտերսոն (1911-1980) - ալտահար, ջութակահար և կոմպոզիտոր
  • Արնե Մելլնես (1933-2002) - կոմպոզիտոր
  • Հերբերտ Բլոմստեդտ (ծնվ. 1927) - դիրիժոր
  • Դանիել Բյորտց (ծնվ. 1943) - կոմպոզիտոր
  • Ստաֆֆան Սկեյյա (ծնվ. 1950) - դաշնակահար
  • Կրիստիան Լինդբերգ (ծնվ. 1958) - տրոմբոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր
  • Ֆրեդերիկ Սիկստեն (ծնվ. 1962) - երգեհոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր
  • Քինգ Դայմոնդ (ծնվ. 1956) - վոկալիստ, կոմպոզիտոր (ավարտել է ջութակի բաժինը)
  • The Real Group շվեդական ա-կապելային խմբի բոլոր մասնակիցները

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց» հոդվածին։