Ստյուարտների վերականգնում

Ստյուարտների վերականգնում, 1660 թվականին Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի տարածքում միապետության վերականգնում է, որը նախապես լուծարվել էր Մեծ Բրիտանիայի պառլամենտի 1649 թվականի մարտի 17-ի հրամանով։ Միասին վերցրած երեք պետությունների թագավոր է դարձել Չարլզ II Ստյուարտը՝ անգլիական հեղափոխության ժամանակ գլխատված Չարլզ I Ստյուարտի որդին։

Կառլոս II Ստյուարտ թագավոր

Պատմական վիճակը վերականգնումյից առաջ խմբագրել

1658 թվականի սեպտեմբերին մահանում է Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։ Այդ պահին Շոտլանդիան և Իռլանդիան, որոնք մինչ այդ անկախ պետություններ էին՝ միացվել էին Անգլիական հանրապետությանը։ Անգլիան ներքաշված էր երկարատև և քայքայիչ պատերազմի մեջ Իսպանիայի հետ։ Երկրի տնտեսական վիճակը վատացել էր, և միապետության վերականգնման կողմնակիցների քանակը զգալիորեն աճել էր։ Դեռևս 1649 թվականին՝ Կառլոս I-ի մահապատժից հետո, նրա որդի արքայազն Կառլոսը փախչելով Հոլանդիա, հայտարարել էր իրեն Անգլիայի օրինական թագավոր։ Օլիվեր Կրոմվելը միայն 1651 թվականին է կարողացել ճնշել ռոյալիստների դիմադրությունը։

Օլիվեր Կրոմվելի մահվանից հետո լորդ-պրոտեկտորի պաշտոնը անցել է նրա որդուն՝ Ռիչարդ Կրոմվելին, որը միանգամից նոր պառլամենտ է հավաքել։ Պատգամավորները միանգամից անցել են պրոտեկտորատի կազմալուծման աշխատանքներին, փորձել են վերականգնել խորհրդարանական հանրապետությունը, և առաջին հերթին բանակը դնել իրենց ենթակայության տակ։ Բանակը ընդվզել է սրա դեմ և Ռիչարդ Կրոմվելից պահանջել է ցրել պառլամենտը։ Ռիչարդը ստիպված ենթարկվել է։

Այնուամենայնիվ կողմնակիցներ չունեցող պրոտեկտորատի պառակտումը շարունակվել է։ Ցրված պառլամենտի փոխարեն Բարձրագույն գեներալներից և Երկար պառլամենտից (Պռոտեկտորատի շրջան) մնացած պատգամավորներից հավաքվել է Պետական խորհուրդ։ Ռիչարդ Կրոմվելը և նրա եղբայրները որպես փոխհատուցում ստացել են անշարժ գույք, դրամական եկամուտներ, և փակվել է նրանց բոլոր պարտքերը։ Նրանք բոլորն էլ այսուհետ չեն մասնակցել քաղաքական կյանքին և չեն հետապնդվել[1]

Այս ընթացքում ակտիվացել են ռոյալիստները, որոնց միացել են պրեսբիտերականները, (երիցականներ), և պառլամենտի պատգամավորների մի մասը և հասարակ ժողովուրդը։ 1659 թվականին սկսել է խոշոր ռոյալիստական խռովություն, որը ճնշել է գեներալ Ջոն Լամբերտը։ Երկու ամիս անց Լամբերտի զորքերը ցրել են պառլամենտը, բայց մյուս գեներալները նրա սատար չեն կանգնել։

Հակամարտությունը հանկարծակի լուծում է ստացել։ Ժողովրդականություն վայելող գեներալ Ջորջ Մոնքը, որը չէր ընդգրկվել կառավարող զինվորական խմբի մեջ, 1660 թվականին շարժում է իր զորքը Շոտլանդիայից Լոնդոն և պետական հեղաշրջում իրագործում։ Լամբերտին ձերբակալում են և նետում Թաուեր։ Մոնքը նոր Պառլամենտ է հավաքում և այնտեղ ներգրավում Փրայդի մաքրման ժամանակ բոլոր տուժածներին։ Պառլամենտի առաջին որոշումով չեղյալ են հայտարարվում հանրապետական իրավական բոլոր ակտերը (1648 թվականից հետո ընդունված)։ Հետո Մոնքը հաստավում է երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար, որից հետո հայտարավում են պառլամենտի ընտրություններ (մարտ, 1660)։

Միապետության վերականգնում խմբագրել

 
Ջորջ Մոնք

Նոր իրադրությունում պատգամավորների մեծ մասը միապետության վերականգնմանը կողմ հանդես եկել, և Մոնքը սկսել է բանակցությունները արքայազն Կառլոսի հետ, նրա կանցլեր Էդուարդ Հայդի միջոցով[2]։ 1660 թվականի ապրիլի 4-ին Կարլը հրապարակել է Բրեդի հռչակագիրը, որով խոստանում էր՝

  • հեղափոխության բոլոր մասնակիցներին (բացառությամվ «թագավորասպանների», ովքեր ստորագրել են Կառլոս I-ի դատավճիռը) հայտարել համաներում
  • պարտքը սպաներին և զինվորներին անհապաղ վճարել
  • չպահանջել սեփականության վերաբաժանում և հարգելու է Պառլամենտի և քաղաքացիների իրավունքներն ու արտոնություններ
  • Անգլիկան եկեղեցին գերիշխող է մնում Անգլիայում, մյուս դավանանքներին հանդուրժողականություն է ցուցադրվելու
  • մնացած վիճելի հարցերը հանձնվելու են պառլամենտին, որոշում կայացնելու համար։
 
Կրոմվելի, Բրեդշոուի ևՀենրի Այրթոնի դիակների քառատումը

Ապրիլի 25-ին նորընտիր պառլամենտը, որտեղ մեծամասնությունն էին ռոյալիստներն ու պրեսբիտերականները, հրավիրել է Կառլոս II-ին գրավել երեք թագավորությունների գահը։ Միաժամանակ վերականգնվել է լորդերի պալատը իր հին կազմով։ 1660 թվականի մայիսի 29-ին՝ իր 30-ամյակի օրը Կառլոս II-րդը հանդիսավոր վերադառնում է Լոնդոն և հայտարարվում է թագավոր, թեև ձևականորեն համարվում է, որ նա թագավորել է Կառլոս I-ի մահապատժի օրվանից։ Այդ ժամանակից մայիսի 29-ը տոն է Անգլիայում (Royal Oak Day

Վերականգնումից հետո Անգլիան, Շոտլանդիան և Իռլանդիան սկսեցին համարվել առանձին պետություններ մեկ թագավորով։ Պատերազմը Իսպանիայի հետ 1660 թվականի սեպտեմբերից ավարտվել է խաղաղությամբ, որից հետո անգլիական բանակը՝ բողոքականության հենարանը, ցրվել է (մասնակի հանձնվել է տեղական իշխանություններին)։ Անգլիկան եկեղեցին վերականգնում է իր արտոնությունները (հատկապես պետական ծառայողների համար), իսկ բողոքական դավանանքի հետևորդները ենթարկվել են տարբեր ճնշումների, ընդհուպ 1688 թվականի «Փառավոր հեղափոխությունը»։

Ազնվական-արտագաղթյալները վերադարձել են Անգլիա և ստացել որոշ փոխհատուցում իրենց ունեցվածքի կորուստի փոխարեն։ Ջորջ Մոնքը առատաձեռն պարգևատրվել է և ստացել ասպետի կոչում, Թորինգթոնի կոմսի և Ալբերմիլի դուքսի տիտղոսները (Duke of Albemarle), երկու բարոնություն տարբեր կոմսություններում, նաև թագավորական ախոռապետի (Master of the Horse) պաշտոնն ու 700 ֆունտ գումար տարեկան։ 1668 թվականին թագավորին նվիրված ազնվականներից կազմվել է կառավարություն, որը մտել է պատմության մեջ Կաբալ հապավումով։

Վերականգնումը վերապրած «արքայասպանները» դատվել են և մահապատժի ենթարկվել։ Կրոմվելի Հենրի Այրթոնի, Փրայդի և Բրեդշոուի դիակները հանվել են գերեզմաններից ու քառատվել[3]։

Պատմական և մշակութային ազդեցություն խմբագրել

Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայի գրավումից հետո 1799 թվականին ֆրանսիական թագավորամետ արտագաղթյալներից ստացել է բազմաթիվ կոչեր՝ «դառնալ ֆրանսիական Մոնք և նպաստել Բուրբոնների վերականգնմանը»[4]։ Բայց այս կոչերը մնացել են անպատասխան և Լուի Անտուան Անրի դե Բուրբոն Կոնդեի առևանգումն ու գնդակահարությունը ցույց են տվել, որ անգլիական օրինակով դեպքերի զարգացումը անհնարին է։

Անգլաիական հեղափոխության դրամատիկ գործողությունները իրենց անդրադարձն են գտել գրականության և արվեստի բազմաթիվ ստեղծագործություններում՝

Գրականություն խմբագրել

  • Английская буржуазная революция XVII века / Под редакцией академика Е. А. Косминского и кандидата исторических наук Я. А. Левицкого. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — 10 000 экз.
  • Барг М. А. Великая английская революция в портретах её деятелей. М.: Мысль, 1991.
  • Всемирная история в 24 томах. Том 13. — Минск: Литература, 1996. — 560 с.
  • Лавровский В. М., Барг М. А. Английская буржуазная революция. М.: Издательство социально-экономической литературы, 1958. 366 c. ISBN 978-5-9989-0205-5.
  • Черчилль, Уинстон. Британия в Новое время (XVI-XVII вв.). — Смоленск: Русич,, 2006. — 416 с. — (Популярная историческая библиотека). — ISBN 5-8138-0601-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. У. Черчилль. Британия в Новое время, 2006, с. 318.
  2. Ronald Hutton. The British Republic 1649—1660. — 2nd Edition Macmillian. — P. 130.
  3. Всемирная история в 24 томах. Том 13|1996|с=159
  4. Тарле Е. В. Наполеон. Глава V. М.: АСТ, Астрель, 2010. ISBN 978-5-17-067797-9, 978-5-271-29842-4. 416 с.

Արտաքին հղումներ խմբագրել

  • CEE staff (2007). «Restoration». The Columbia Electronic Encyclopedia (6th ed.). Columbia University Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլ-ին.
  •   Chisholm, Hugh, ed. (1911). «Lambert, John». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). Cambridge University Press. էջեր 108, 109. {{cite encyclopedia}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • EB staff (2012). Restoration. Encyclopedia Britannica Online. Վերցված է 2012 թ․ ապրիլ-ին.
  • Clark, Sir George (1953). The Later Stuarts 1660–1714 (2nd ed.). Oxford University Press. էջ 3.
  • Harris, Tim (2005). Restoration:Charles II and His Kingdoms 1660–1685. Allen Lane.
  • Hutton, Ronald (2000). The British Republic 1649–1660 (2nd ed.). Macmillan. էջ 121.
  • Jones, J.R. (1978). Country and Court: England 1658–1714. Edward Arnold. էջ 15.
  • Keeble, N. H. (2002). The Restoration: England in the 1660s, History of Early Modern England Series. Oxford: Blackwell Publishers. ISBN 0-631-23617-1.
  • Yadav, Alok (2010 թ․ հուլիսի 18). «Historical Outline of Restoration and 18th-Century British Literature». Վերցված է 2012 թ․ ապրիլ-ին.
  • http://www.debretts.co.uk/royal_connections/sovereigns_england_17_century.html Արխիվացված 2005-07-07 Wayback Machine
  • Review of 'Revolution and Counter-Revolution in England, Ireland and Scotland 1658–60', by Brian Manning Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
  • Chapter V. The Stewart Restoration By Sir Charles Harding Firth