Ստեֆան Ռաիչկովիչ

սերբ գրող

Ստեֆան Ռաիչկովիչ (սերբ.՝ Stevan Raičković; հուլիսի 5, 1928(1928-07-05)[1], Neresnica, Kučevo, Սերբիա - մայիսի 6, 2007(2007-05-06)[1], Բելգրադ, Սերբիա), սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիայի լիիրավ անդամ (1993):

Ստեֆան Ռաիչկովիչ
Stevan Raičković
Ծնվել էհուլիսի 5, 1928(1928-07-05)[1]
ԾննդավայրNeresnica, Kučevo, Սերբիա
Վախճանվել էմայիսի 6, 2007(2007-05-06)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, գրող և թարգմանիչ
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գրողների միություն և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
 Stevan Raičković Վիքիպահեստում

Ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1947): 1949-1959 թվականներին աշխատակցել է «Радио Белграда»-ի գրական խմբագրությանը։

1945 թվականից սկսած՝ բանաստեղծություններով հանդես է եկել «Литература», «Юность», «Լիտերատուրնայա գազետա», «Политика» պարբերականներին։

Հրատարակել է ավելի քան քսան բանաստեղծական գրքեր, յոթ գիրք՝ մանուկների համար, մի քանի ակնարկների ժողովածու։ Հեղինակ է քնարական «Լռության երգը» (1952), «Տիսա» (1961), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածուներին։ Երկերի ժողովածուն հրատարակել է 1998 թվականին։ Թարգմանել է Աննա Ախմատովայի, Մարինա Ցվետաևայի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու և ժամանակակից ռուս բանաստեղծների։ Թարգմանել է նաև Շեքսպիրի և Պետրարկայի սոնետները։

Ստեֆան Ռաիչկովիչը հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ռաիչկովիչ» հոդվածին։