Ստեֆան-Բոլցմանի հաստատուն


Ստեֆան-Բոլցմանի հաստատուն, ֆիզիկական հաստատուն, համեմատականության գործակիցը Ստեֆան-Բոլցմանի օրենքում, ըստ որի՝ սև մարմնի մակերևույթի միավոր մակերեսից միավոր ժամանակում ճառագայթված էներգիան ուղիղ համեմատական է ջերմաստիճանի չորս աստիճանին։ Նշանակվում է հունարեն σ տառով։

ՄՄ համակարգում Ստեֆան-Բոլցմանի հաստատունի արժեքը՝ σ = 5.670373(21)×10−8 Վտ•մ−2•Կ−4։

ՍԳՎ համակարգում՝

էրգ·սմ-2·վ-1Կ-4
կալ·սմ-2·օր-1Կ-4:

ՄՄ համակարգում հաստատունի արժեքը կարելի է մտապահել՝ հիշելով 5,6,7,8 թվերը և 8-ի բացասական նշանը։

Ստեֆան-Բոլցմանի հաստատունի արժեքը կարելի է ստանալ ինչպես փորձնական ճանապարհով, այնպես էլ՝ հիմնարար ֆիզիկական հաստատունների միջոցով։ Բոլցմանի հաստատունի միջոցով այն կարելի է գտնել հետևյալ կերպ՝

որտեղ

CODATA-ի հանձնարարալի արժեքը հաշվարկվում է համապիտանի գազային հաստատունի միջոցով՝

որտեղ

σ-ի հետ կապված է a ճառագայթման հաստատունը (կամ ճառագայթման խտության հաստատուն), որը տրվում է[1]

Ծանոթագրություններ խմբագրել