Ստեֆանո Օկակա

ֆուտբոլիստ

Ստեֆանո Օկակա Չուկա (իտալ.՝ Stefano Okaka Chuka, օգոստոսի 9, 1989(1989-08-09)[1][2], Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), նիգերիական ծագմամբ իտալացի ֆուտբոլիստ, անգլիական Ուոթֆորդ ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ստեֆանո Օկակա
Stefano Okaka Chuka
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ստեֆանո Օկակա Չուկա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1989(1989-08-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Հասակ 186 սմ
Քաշ 82 կիլոգրամ[3]
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 33
Պատանեկան կարիերա
2001-2003 Իտալիա «Ցենտրո-Իտալիա (Պարմա)»
2003-2004 Իտալիա «Չիտադելա»
2004-2005 Իտալիա «Ռոմա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2012 Իտալիա «Ռոմա» 33 (2)
2007-2008   Իտալիա «Մոդենա» 33 7()
2009   Իտալիա «Բրեշիա» 16 (2)
2010   Անգլիա «Ֆուլհեմ» 11 (2)
2011   Իտալիա «Բարի» 10 (2)
2012   Իտալիա «Պարմա» 14 (3)
2012-2013 Իտալիա «Պարմա» 2 (0)
2012-2013   Իտալիա Սպեցիա 38 (7)
2014-2015 Իտալիա «Սամպդորիա» 37 (9)
2015-2016 Բելգիա «Անդերլեխտ» 37 (15)
2016-այժմ Անգլիա «Ուոթֆորդ» 5 (2)
Ազգային հավաքական
2008 Իտալիա Իտալիա (մինչև 19) 7 (1)
2008-2009 Իտալիա Իտալիա (մինչև 20) 2 (2)
2009-2010 Իտալիա Իտալիա (մինչև 21) 6 (1)
2014-այժմ Իտալիա Իտալիա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 10-ի տվյալաներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի դեկտեմբերի 10-ի տվյալաներով

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Օկական սկսել է ֆուտբոլ խաղալ իր հայրենի քաղաքի «Ցենտրո-Իտալիա (Պարմա)» ակումբի կազմում։ Այնտեղից ֆուտբոլիստը տեղափոխվել է պանամական երիտաարդական ակումբ, իսկ հետո սկսել է հանդես գալ «Չիտադելա» ակումբի կազմում։ 16 տարեկան հասակաում Օակակն հայտնվեց իտալական գրանդ ակումբների՝ «Միլանի» և «Ռոմայի» ուշադրության կենտրոնում։ Սկզբում նրա տաղանդը նկատեց Զբիգնև Բոնեկը և երիտասարդ ֆուտբոլիստին երաշխավորել իր նախկին թիմակից Բրունո Կոնտիին, ով 2004 թվականին Ստեֆանոյին տեղավորել է «Ռոմայում»[4]։

Երիտասարդական հավաքականի հետ միասին Օկական «Ռոմայի» հետ 2005 թվականին հաղթել Իտալիայի առաջնությունը։ Ինչպես նաև Օկական իրեն լավ է դրսևորել Վիյարենջոր մրցաշարի խաղերում։

Ակումբային կարիերա խմբագրել

2011 թվականի հունվարի 5-ին Օկական վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Բարի» ակումբ[5][6]։ 2011 թվականի հունվարի 6-ին «Լեչե» ակումբի դեմ արտագնա խաղի ժամանակ Օկական Չուկան կատարել է իր դեբյուտը, և 78-րդ րոպեին խփել խաղի հաղթական գնդակը[7]։

2012 թվականի հունվարի 22-ին նա կես տարով վարձավճարով տեղափոխվել է «Պարմա» ակումբ[8][9]։

2012 թվականի օգոստոսի 20-ին «Ռոման» գործարքի կնքեց «Պարմա» հետ, և գնել խաղացողի բոլոր իրավունքները, որից հետո մեկ տարի վարձակալությամբ վաճառել է «Սպեցիա» ակումբին[10][11][12]։

2014 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իտալական Սամպդորիա և մնում կաումբում մինչև 2015 թվականը։ Դրանից հետո 2015 թվականի հուլիսի 28-ին հարձակվողը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է բելգիական «Անդերլեխտ»[13], ակումբի հետ կնքելով քառամյա պայամանգիր[14]։

Ելույթները ազգային հավաքականում խմբագրել

Իտալիայի ազգային հավաքականում, 19 տարեկանում խաղացողների շրջանում, Օկական 2006 թվականին առաջին անգամ հրավիրվել էր, սակայն դաշտում դուրս չեկավ։ Միայն 2008 թվականին նա ընդգրկվեց երիտասարդական թիմի հիմնական կազմում, և նրա կազմում 2008 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնության չորս հանդիպումներին, որում Իտալիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց Գերմանիան ազգային հավաքականին։

Մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում խաղալով երկու խաղ, Օկական 2009 թվականին հանդես էր գալիս Իտալիայի երիտասարդական թիմի կզմում։ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նա իր թիմի հետ անցկացրել վեց խաղ, այդ թվում մասանակցելով նաև Բելառուսի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպմանը։ Այդ նույն հանդիպման ժամանակ Օկական խփեց իր առաջին գելը, որը սակայն չօգնեց իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ։

2014 թվականի գարնանը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան Օկակուին հրավիրեց Նիգերիայի ազգային հավաքական մասանակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Ֆուտբոլիստը ոչ երկար մտածելուց հետո հրաժարվել է այդ առաջարկից, հայտարարելով, որ ինքը խաղալու է միայն Իտալաիայի հավաքականում[15]։ 2014 թվականին Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Օկակաին հրավիրել է ազգայի հավաքական մասնակցելու Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։ Ստեֆանոն դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և խփել խաղի միակ գոլը[16]։ 2015 և 2016 թվականներին Կոնտեն մի քանի անգամ Օկակաին դուրս է բերել խաղադաշտ մասնակցելու ազգային հավաքականի ընկերական խաղերին, սակայն 2016 թվականի կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակցելու համար նրա չի ներգրավել թիմի հայատացուցակում։

Ընտանիք խմբագրել

Ստեֆանոի ծնողները՝ Օստին և Դորիսը, 1980 թվականին Իտալիա են եկել Նիգերիայից<ref name="meni" /։ Ստեֆանոին ունի խորդ քույր, որը հանդիսանում է պրոֆեսիոնալ սպորցմենուհի։ Ստեֆանոն նաև զբաղվում է վոլեյբոլով և հանդես է գալիս Իտալիայի հավաքականում։ 2006 թվականի նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը երիտասարդական հավաքականի կազմում։ Նրա մեծ եղբայրը Կարլոն հանդիսանում է Ստեֆանոի և Ստեֆանիի գործակալը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.watfordfc.com/teams/first-team/stefano-okaka
  4. Menicucci, Ernesto. (2005 թ․ մարտի 31). «Okaka, nigeriano di Perugia: la Roma ha un baby fenomeno in casa» (անգլերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  5. «Dopo Glik arriva Okaka» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Bari. 5.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  6. «Okaka: "Arrivo in un momento delicato. Per me è una sfida"» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Bari. 5.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  7. «Okaka trafigge il Lecce. Il derby al Bari» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Bari. 6.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  8. «Parma: preso Okaka dalla Roma» (իտալերեն). Sito ufficiale del Parma FC. 22.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Parma leiht Okaka» (գերմաներեն). transfermarkt.de. 22.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Okaka: la nota del Club» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 20.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Okaka: preso dalla Roma, girato in prestito allo Spezia» (իտալերեն). Sito ufficiale del Parma FC. 20.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Mercato: Stefano Okaka Chuka vestirà la maglia delle Aquile» (իտալերեն). Sito ufficiale dello Spezia Calcio. 20.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Окака Чука подтвердил, что переходит в «Андерлехт»
  14. «Stefano Okaka a été officiellement présenté aux médias» (ֆրանսերեն). Site officiel du Royal Sporting Club d'Anderlecht. 28.07.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  15. «Language Barriers Turned Okaka Away From Nigeria» (անգլերեն). SL10. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  16. Homewood, Brian. (2014 թ․ դեկտեմբերի 18). «Italy 1-0 Albania: Stefano Okaka scores on international debut to save Antonio Conte's side's blushes with late winner» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել