Ստեփան Մնացականյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մնացականյան (այլ կիրառումներ)

Ստեփան Խաչատուրի Մնացականյան (նոյեմբերի 5 (18), 1917[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ[1] - 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1967), պրոֆեսոր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից[2]։

Ստեփան Մնացականյան
Ծնվել էնոյեմբերի 5 (18), 1917[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ[1]
Մահացել է1994
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1941)[1]
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1]
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
Ստեփան Մնացականյան Վիքիդարանում

Ինժեներ-շինարար Սեդա Պետրոսյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։

Մասնակցություն պատերազմին խմբագրել

Մնացականյանը ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Կույբիշևի անվան ռազմա-ինժեներական ակադեմիայի դասընթացները լեյտենանտի կոչումով ավարտելուց հետո, Ստալինգրադի, ապա Բելգորոդի մարզում եղել է կամրջաշինարարական վաշտի հրամանատար։ Դնեպրի վրա (Իզդեշկովո կայարանի մոտ) նրա անմիջական նախագծով և ղեկավարությամբ 1943 թվականին մի քանի կամուրջներ են կառուցվել, որոնք նպաստել են 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը դեպի արևմուտք տեղափոխելուն և գերմանական ելուզակներին ջախջախիչ հարված հասցնելուն։ Նա քաջաբար է իրեն դրսևորել Դանուբի գետանցման և Բուդապեշտի ազատագրման համար ծավալված մարտերում, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի օգոստոսին մասնակցել է Յաշ-Քիշնևյան մարտերին, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի և Հունգարիայի ազատագրության համար ծավալված գործողություններին, կազմակերպել է զորքերի գետանցումները Պրուտի, Տիսայի և Դանուբի վրայով։ Մնացականյանը զորացրվել է պատերազմի ավարտից հետո[3]։

Գործունեություն խմբագրել

1950 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, 1965-1994 թթ.՝ կերպարվեստի բաժնի վարիչ։

Մնացականյանն ուսումնասիրել է պատմական հայ ճարտարապետության կենտրոնագմբեթ կառույցների ձևերի էվոլյուցիան՝ հիմք ունենալով Զվարթնոցի համակարգը։ Մնացականյանի գիտական աշխատանքների մյուս կարևոր արդյունքը հայ ճարտարապետության Սյունիքի դպրոցի հետազոտումն ու նրա գիտական հիմնավորումն է։

Գրքեր խմբագրել

  • "Архитектура армянских притворов". Ереван, 1952.
  • Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Երևան։ 1956։
  • Սյունիքի հայկական ճարտարապետության դպրոց, Երևան, 1960։
  • Հայկական ճարտարապետության պատմության ակնարկ, 1964։
  • Հաղպատ, Միլան, 1968 (իտալերեն, անգլերեն)։
  • "О некоторых вопросах истории армянской архитектуры". Ереван, 1969.
  • Նիկողայոս Մառն ու հայկական ճարտարապետությունը, Երևան, 1969։
  • Երևանն ու նրա շչջակայքը. ճարտարապետական հուշարձաններ, Երևան, 1971։
  • "Звартноц". Москва, 1971.
  • Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971։
  • "Памятники архитектуры в Советской Армении". Ленинград, 1971.
  • "Армянский светский рельеф IX-XIV вв.". Ереван, 1976 (հայերեն)։
  • "Архитектурные памятники в Советской Армении". Москва, 1978 (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն).:
  • "Очерки по истории архитектуры древней и средневековой Армении". Ереван, 1978.
  • "Искусство средневековой Армении". Берлин, 1981; Вена - Мюнхен, 1982 (գերմաներեն, անգլերեն)։
  • "Каменных дел мастера". Ереван, 1982:
  • Ախթամար, Երևան, 1983։
  • Ախթամար, Հելսինկի, 1985 (հայերեն), Հելսինկի, 1986 (անգլերեն)։
  • Սևան, Միլան, 1987 (իտալերեն, անգլերեն)։
  • "Крестово-купольные композиции Армении и Византии Y-YII вв.". Ереван, 1989.

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշանակիր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 652.
  2. 2,0 2,1 2,2 «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  3. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մնացականյան (ճարտարապետ)» հոդվածին։