Ստեփան Ղազարյան

ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Հայկի Ղազարյան (հունվարի 11, 1985(1985-01-11)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), hայ ֆուտբոլիստ։ Խաղում է «Արարատ» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականում որպես դարպասապահ։

Ստեփան Ղազարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1985(1985-01-11)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Բանանց»
Համար 88
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2005 Հայաստան Արաքս (Արարատ) 47 (-53)
2006—2008  Հայաստան Բանանց-2 30 (-?)
2007—2013 Հայաստան Բանանց 92 (-103)
2013—2015 Հայաստան Արարատ 12 (-7)
Ազգային հավաքական
2002 Հայաստան Հայաստան (մինչև 17) 2 (-3)
2002 Հայաստան Հայաստան(մինչև 19) 3 (-11)
2010 Հայաստան Հայաստան 2 (-4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիրա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Արարատի «Արաքս» ակումբում։ 2002 թվականին թիմի հետ արժանացել է փոքր արծաթե մեդալների. ակումբն անցել է Պրեմիեր լիգա, սակայն հանդես է եկել շատ վատ և զբաղեցրել վերջին տեղը։ Ղազարյանն անցկացրել է 7 խաղ, որոնց ընթացքում բաց է թողել 27 գնդակ։ 2005 թվականի մրցաշրջանում խաղացել է 7 խաղ, որից հետո դուրս է եկել առաջին լիգայից, իսկ անցկացրած 7 խաղերի արդյունքները չեղարկվել են։ Ղազարյանը մնաց առանց ակումբի։ 2007 թվականին նա պայմանագիր կնքեց Երևանի «Բանանց» ակումբի հետ, որի կազմում դարձավ Հայաստանի արծաթե մեդալակիր և Հայաստանի գավաթակիր։ 2009 թվականից Ստեփան Ղազարյանը հիմնական կազմի խաղացող էր։ 2010 թվականին, լինելով լավ մարզավիճակում, կարողացավ լավ խաղ ցուցադրել, ինչն էլ օգնեց նրան դառնալ մրցաշրջանի ամենավստահելի դարպասապահը[3]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլիր Խաղեր Գոլիր Խաղեր Գոլիր Խաղեր Գոլիր
Արաքս 2002 27 -18 0 0 0 0 27 -18
2003 7 -27 ? ? 0 0 7 -27
2004 13 -8 ? ? 0 0 13 -8
Ընդհանուր 47 -53 ? ? 0 0 47 -53
Բանանց 2007 2 -1 2 -1 0 0 4 -2
2008 8 -6 0 0 0 0 8 -6
2009 23 -24 1 -1 2 -2 26 -27
2010 26 -18 4 -5 2 -4 32 -27
2011 14 -18 4 -3 0 0 18 -21
2013/14 19 -36 1 -0 0 0 20 -36
Ընդհանուր 92 -103 12 -10 4 -6 108 -119
Արարատ 2013/14 12 -7 1 -1 0 0 13 -8
Ընդհանուր 12 -7 1 -1 0 0 8 -5
Ընդհանուր կարիերայում 139 -156 12 -10 4 -6 155 -172

Ակումբային կարիերա խմբագրել

Ղազարյանը երկար ժամանակ եղել է Հայաստանի հավաքականի մարզչական կազմի ուշադրության կենտրոնում, սակայն մշտապես զբաղեցրել է պահեստային դարպասապահի տեղը։ 2010 թվականի մայիսի 25-ին տեղի է ունեցել ընկերական հանդիպում Ուզբեկստանի հավաքականի հետ, որն անցկացվել է Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Հայաստանի հավաքականի դարպասապահներ Ռոման Բերեզովսկու և Գևորգ Կասպարովի բացակայության պատճառով[4] խաղին մասնակցել է Ստեփան Ղազարյանը[5]։ Ղազարյանը 67-րդ րոպեին գոլ է բաց թողել, բայց դա չի խանգարել թիմի հաղթանակին (3:1)[6]։

Ընդհանուր՝ 2 խաղ/ -4 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

(Ըստ 2010 թվականի օգոստոսի 11-ի տվյալների)

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Բանանց»
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2007/2010
    • Հայաստանի գավաթակիր՝ 2007
    • Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից՝ 2008/2009/2010
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից՝ 2008, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Степан Казарян - самый надежный вратарь» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 18.12.2010-ին.
  4. Каспаров тоже пропустит матч против узбеков (ռուս.)
  5. Десятый вратарь сборной (ռուս.)
  6. Հայաստան-Ուզբեկստան (անգլ.)

Արտաքիհ հղումներ խմբագրել