Ստեփան Հակոբյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Հակոբյան (1851, Կ. Պոլիս - 15 մարտի, 1917), հայ բժիշկ

Ստեփան Հակոբյան
Ծնվել է1851
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է15 մարտի, 1917
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան կայսերական վարժարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոդայի հիվանդանոց

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1851 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Կուզգունջուկ թաղամասի միջնակարգ վարժարանում (իդադիե), ապա՝ Կում կափու թաղամասի Պեզճյան դպրոցում։ 1874 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական վարժարանը։ 1874-77 թվականներին զինվորական բժիշկ է ծառայել Օսմանյան կայսրության դանուբյան նահանգներում և մասնակցել Սերբիական պատերազմին։

1877-1917 թվականներին՝ 40 տարի Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի Մոդայի հիվանդանոցի բժիշկ է աշխատել։ Այդ ընթացքում կատարելագործման կարճատև դասընթացներ է անցել Փարիզում և Վիեննայում։ Եղել է Ընկերությանց տնօրենների ժողովի անդամ և Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի Ուսումնական խորհրդի անդամ։ Տասը տարի եղել է Կադըգյուղի Արամյան վարժարանի հոգաբարձության անդամ։

Գիտաբժշկական և գիտահանրամատչելի հոդվածներ է տպագրել «Երկ­րա­գունտ», «Մա­սիս», «Բիւ­զան­դի­ոն» և «Բժիշկ» թերթերում։

Եղել է Կադըգյուղի բազմազգ բնակչության սիրելի և հարգելի բժիշկը։ Չնայած առաջացած տարիքին՝ առողջ, առույգ, կենսախինդ անձնավորություն է եղել։

Մահացել է 1917 թ. մարտի 15-ին ժանտախտից՝ 66 տարեկանում։

Աշխատություններ խմբագրել

  • Առողջապահական գիտելիք։ (Գրքույկը տպագրել է Սովելոց հանձնաժողովը և գրեթե ձրի բաժանվել գավառներում։)
  • Հիւանդին բարեկամը, գիրք, 1884։

Գրականություն խմբագրել

  • Ընդարձակ օրացոյց Սուրբ Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։