Գինոսյան (Կինոսյան) Ստեփան Եղիայի (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900, Սաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 29, 1965(1965-09-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945), ԽՄԿԿ անդամ (1922

Ստեփան Գինոսյան
հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900 - սեպտեմբերի 29, 1965(1965-09-29)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՍաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Զորատեսակցամաքային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան (1925), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1950)
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Virtuti Militari «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ Հաղթանակի և Ազատության մեդալ և Գրյունվալդի Խաչ շքանշան

Ավարտել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անվան (1925 թ., Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոցները (1929 թ., Թիֆլիս), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1936 թ.)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբին մասնակցել է Լեհաստանի դեմ խորհրդային-գերմանական ագրեսիային, Խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ», 1939-1940), իսկ արդեն խորհրդա-գերմանական պատերազմի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945 թթ.) տարիներին, որպես 33-րդ, այնուհետև 49-րդ բանակի շտաբի պետ, մասնակցել է Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելառուսական, Արևելապրուսական և Վիսլա-Օդերյան օպերացիաներին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշաններով։ Հետպատերազմյան տարիներին եղել է ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1950 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ արվեստի ամբիոնի դասախոս։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 72