Ստեփանոս Եպիսկոպոս (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 13-րդ դարի հայ ժամանակագիր։ Հավանաբար եղել է Սյունիքի Նորավանքի (Վայոց ձոր) եպիսկոպոսը։ Շարունակել է Սամվել Անեցու «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական երկը՝ հակիրճ ներածականից հետո շարադրելով մոտ հարյուր տարվա (11931290) պատմական իրադարձություններ։ Ստեփանոս Եպիսկոպոսի երկում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի, Կիլիկիայի և Վրաստանի քաղաքական իրավիճակի, Զաքարյանների մղած ազատագրական պատերազմների, մոնղոլական և մամլուքյան նվաճումների, Հուլավյանների գահակալման կռիվների և այլնի վերաբերյալ։

Ստեփանոս Եպիսկոպոսի երկը նախկինում սխալմամբ վերագրվել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանին և հրատարակվել նրա անունով («Ժամանակագրություն», 1942

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 135