Ստեփանծմինդա (վրաց.՝ სტეფანწმინდა, նախկինում կոչվել է նաև Կազբեգ), քաղաքատիպ ավան Վրաստանի հյուսիս-արևելքում, Մցխեթ Մթիանեթ մխարեի կազմում գտնվող Ղազբեգի շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաքատիպ ավան
Ստեփանծմինդա
վրաց.՝ სტეფანწმინდა
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
Ենթարկումվարչական կենտրոն
Մխարե Մցխեթ Մթիանեթ
ՇրջանԿազբեգի շրջան
ԲԾՄ1750 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներՎրացերեն
Բնակչություն1326[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+995) 245
Ստեփանծմինդա (Վրաստան)##
Ստեփանծմինդա (Վրաստան)

Ստեփանծմինդան հանքաջրաբուժական առողջարանային քաղաք է Վրաստանում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 165 կմ հյուսիս և 43 կմ հարավ Վլադիկավկազից։ Բնակավայրը գտնվում է Մեծ Կովկասի կենտրոնական հատվածում՝ Կազբեկ լեռան ստորոտին, ռազմավիրական ճանապարհի վրա, Ռուսաստանի Դաշնության սահմանից 11 կմ դեպի հարավ (ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա)։

Գյուղում կան վարչակազմական օբյեկտներ՝ մշակութային, կրթական և առողջարանային օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտելներ և հանքային ջրի շշալցման արտադրատեղեր։

Կլիմա խմբագրել

Ստեփանծմինդայի ռելիեֆը բացառիկորեն գեղատեսիլ է։ Քաղաքի հովտում վեր է խոյանում հավերժական ձյունով պատված Կազբեկ լեռնագագաթը՝ 5033,8 մետր բարձրությամբ։ Բուսականությունը ներկայացված է փշատերև և սաղարթավոր անտառներ տեսքով (եղևնի, սոճի, կեչի և այլն)։

Ստեփանծմինդայի կլիման բնութագրվում է կայուն ձյան ծածկույթով մեղմ ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -5 °C) և չափավոր տաք ամառներով (օգոստոսյան միջին ջերմաստիճանը կազմում է 14 °C)։ Օդի հարաբերական խոնավությունը 72 % է, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 800 մմ։

Կլիման հիմնականում լեռնային է։ Ավանը խոշոր զբոսաշրջային կենտրոն և առողջարան է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 27 ივლისი 2016-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • "Kazbegi." Georgian Soviet Encyclopedia. Vol. 10, Tbilisi, 1984, pp. 617
  • Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանծմինդա» հոդվածին։