Ստելլա Գրիգորյան

հայ քանդակագործ, նկարիչ

Ստելլա Խաչատուրի Գրիգորյան (նոյեմբերի 4, 1989(1989-11-04), Արագածավան, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ։

Ստելլա Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1989(1989-11-04) (34 տարեկան)
ԾննդավայրԱրագածավան, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի և ուսուցչուհի
Ստելլա Գրիգորյան Վիքիքաղվածքում
 Stella Grigoryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստելլա Գրիգորյանը ծնվել է 1989 թվականին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ 2010-2014 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում։ 2016 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժնի մագիստրատուրան։ 2016-2019 թվականններին Մուղդուսյան արվեստի կենտրոնում եղել է կերպարվեստի ուսուցչուհի[1], 2019-2021 թվականներին՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի խեցեգործության ուսուցչուհի, 2021 թվականի սեպտեմբերի-դեկտեմբերի ամիսներին՝ Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ուսանողական տարիների ընթացքում Ստելլա Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ 2013 թվականի Երիտասարդական ցուցահանդեսը, «Բրոնզ և ծավալ» խորագրով ցուցահանդեսը։ 2014 թվականին Ստելլան մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթին։

2015 թվականին «Հարյուրտարիանց» խորագրով Հայոց եղեռնին նվիրված ցուցահանդեսին ներկայացել է յուրօրինակ քանդակային աշխատանքով։

Նույն թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է Ստելլա Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Զբոսանք» խորագրով[2][3][4], 2016 թվականին Նարեկացի արվեստի միությունում՝ երկրորդ անհատական ցուցահանդեսը։ Հեղինակը նույն տարում մասնակցել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնի, Հայաստանի նկարիչների միության և այլ ցուցահանդեսների։

2016 թվականի նոյեմբերի 4-ին Լոֆթ-ում մեկնարկել է «Օրգանոն» խորագիրը կրող Ստելլա Գրիգորյանի երրորդ անհատական ցուցահանդեսը, 2017 թվականի մայիսին՝ «Գույնի ֆենոմենը» ցուցահանդես-ինստալյացիան[5], 2017 թվականին «IN TOUCH» («Կապի մեջ, դիպչելով») խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով ներկայացել է «Դալան» ցուցասրահում[6], 2018 թվականին Ստելլա Գրիգորյանի ստեղծագործությունները ցուցադրվել են Ռուս-հայկական համալսարանի «Արտ-ակվարիում» սրահում[7][8]։

2022 թվականին Հայաստանի և Սփյուռքի  ժամանակակից արվեստի  Ցուցասրահ, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, ՆՓԱԿ

  • 2013 - ՀԲՄ, Աբովյան 16, «Երիտասարդական մրցույթ-ցուցահանդես», Երևան։
  • 2013 - Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, Իսահակյան 36, «Բրոնզ և ծավալ» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2014 - ՀՆՄ, Աբովյան 16, «Սբ. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես մրցույթ», Երևան։
  • 2014 - Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, Իսահակյան 36, «Ֆրանսիան հայ արվեստագետի աչքերով» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2014 - ՀՆՄ, Աբովյան 16, «Հանրապետական քանդակի ցուցահանդես», Երևան։
  • 2015 - ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, «Սբ. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ», Երևան։
  • 2015 - ՀԱՊ, Արամ 1, «Պատասխան 100 տարի անց» ցուցահանդես-մրցույթ, Երևան։
  • 2015 - ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, «Զբոսանք» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2015 - Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Արամ 1, «Անցյալը ներկայում» ցուցահանդես-մրցույթ, Երևան։
  • 2016 - ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, «Սբ. Սարգսի տոնին նվիրված» ցուցահանդես-մրցույթ, Երևան։
  • 2016 - ՀայԱրտ մշակութային կենտրոն, Մաշտոցի 7ա, «Գարնանային ցուցահանդես» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՆԱՄ, Վարդանանց 16/1, «Վերադարձ» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, «Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՀայԱրտ մշակութային կենտրոն, Մաշտոց 7ա, «Silhouette» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՆԱՄ, Վարդանանց 16/1, «Զբոսանք» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, «Մագիստրոսական վրձնահետք» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - ՀայԱրտ մշակութային կենտրոն, Մաշտոց 7ա, «Հայ ֆեստ միջազգային երիտասարդական բաց փառատոն», Երևան։
  • 2016 - ՀՆՄ, Աբովյան 16, «Հանրապետական ցուցահանդես նվիրված անկախության 25 ամյակին», Երևան։
  • 2016 - ՀՆՄ, Աբովյան 16, «Արտֆեստ միջազգային երիտասարդական բաց փառատոն» խմբակային ցուցահանդես, Երևան։
  • 2016 - The LOFT, Մոսկովյան 3, «Օրգանոն» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2017 - The LOFT, Մոսկովյան 3, «Գույնի ֆենոմենը» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2017 - Դալան ցուցասրահ, Աբովյան 12, 2-րդ հարկ, «INTOUCH» («Կապի մեջ, դիպչելով») անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2018 - Հայ-ռուսական համալսարան, Հովսեփ Էմին 123, “Внутренние течения”, անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2018 - AEON, Տերյան 3ա, «Էմոցիոնալ տատանումներ» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2019 - Գևորգ Գրիգորյանի (Ձիոտտո) արվեստանոց-թանգարան, Մաշտոց 45ա, «Այլ աշխարհ» անհատական ցուցահանդես, Երևան։
  • 2021 - ՆՓԱԿ, Բուզանդ 1/3, «Պոլիֆոնիա իստալացիոն արվեստի ամենամյա փառատոն», Երևան։

Մրցանակներ խմբագրել

  • Սուրբ Սարգիս մրցանակ, 2015
  • Սուրբ Սարգիս մրցանակ, 2016
  • Արտ ֆեստ միջազգային երիտասարդական բաց փառատոն 2016, լավագույն քանդակագործական աշխատանքի համար
  • Հայոց ցեղասպասնության 100-րդ տարելիցին նվիրված «Անցյալը ներկայում» խորագրով մրցույթ-ցուցադրության մրցանակակիր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stella Grigoryan | Armenia Art». armeniaart.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Զբոսանք ծավալների և գույների աշխարհում». www.erit.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Ստելլա Գրիգորյանի «Զբոսանք» ցուցահանդեսը». www.erit.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. ««Զբոսանք» Ստելլա Գրիգորյանի հետ | ԼյունՍե». lyunse.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Երևանում բացվեց Ստելլա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  6. «Ստելլա Գրիգորյանի գունավոր քանդակները «IN TOUCH» ցուցահանդեսում (լուսանկարներ)». www.hraparak.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Внутренние течения Стеллы Григорян - Новости - РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ». РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Stella Grigoryan». armenianartworks.blogspot.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել