Ստամբուլի երկու դեմքը

հեռուստասերիալ

Ստամբուլի երկու դեմքը (թուրքերեն՝ Fatih Harbiye), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2013 թվականի օգոստոսի 31-ից FOX, այնուհետև Show TV հեռուստաընկերություններով[1]։ Գլխավոր դերերում խաղում են Կադիր Դողուլուն, Նեսլիհան Աթագյուլը, Յունուս Էմրե Յըլդըրըմերը, Դիլարա Օզթյունչը և Սեդա Թյուրքմենը։ Գլխավոր ռեժիսորը Սադուլլահ Ջելենն է, իսկ պրոդյուսերը՝ Աթա Թյուրքօղլուն։

Ստամբուլի երկու դեմքը
թուրքերեն՝ Fatih Harbiye
Изображение логотипа
Ժանրդրամա, մելոդրամա
Երկիր Թուրքիա
ՀիմքQ6043023?
ՌեժիսորՍադուլլահ Ջելեն
Գլխավոր
դերերում
Կադիր Դողուլու, Նեսլիհան Աթագյուլ, Յունուս Էմրե Յըլդըրըմեր, Դիլարա Օզթյունչ, Սեդա Թյուրքմեն
ՊրոդյուսերԱթա Թյուրքօղլու
ՍցենարիստՀայրիե Էյսոզ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ50
Էկրաններին էօգոստոսի 31, 2013-ից դեկտեմբերի 10, 2014
ՀեռուստաալիքFOX (2013)
Show TV (2013 -2014)
ԸնկերությունKoliba Film
Պատկերի ձևաչափ1080i (HDTV)

Սցենար խմբագրել

Սցենարը հիմնված է թուրք գրող և հրապարակախոս Փեյամի Սաֆայի համանուն վեպի վրա։

Սերիալը բացահայտում է Ստամբուլի երկու տարբեր աշխարհները։ Մի կողմից, Ֆաթիհն է, որը Ստամբուլի ամենաաղքատ թաղամասերից մեկն է, որտեղ ապրում է Ներիմանը (Նեսլիհան Աթագյուլ)։ Նա երազում է դառնալ հայտնի նկարչուհի։ Թողել է համալսարանական կրթությունը երրորդ կուրսում՝ աղքատության պատճառով։ Ունի մանկության ընկեր Շինասին, ով սիրահարված է աղջկան։

Երկրորդ աշխարհը Հարբիյեն, որը Ստամբուլի ամենահարուստ թաղամասերից մեկն է։ Այստեղ էլ բնակվում է Մաջիթը (Կադիր Դողուլու)։ Երիտասարդը հարուստ ընտանիքից է, ով ցոփ կյանք է վարում։ Պատահական մի օր պարահանդեսի ժամանակ Մաջիթը տեսնում է Ներիմանին և սիրահարվում։ Արդյոք կարող են Ստամբուլի երկու հակադիր պատկերները լինեն միասին։ Ներիմանը և Մաջիթը իրենց սիրո համար պետք է անցնեն մի շարք փորձություններով։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Կերպար Սերիա
Կադիր Դողուլու Մաջիթ Արջաօղլու 1 - 50
Նեսլիհան Աթագյուլ Ներիման Սոլմազ 1 - 50
Յունուս Էմրե Յըլդըրըմեր Շինասի 1 - 50
Դիլարա Օզթյունչ Պելին Դեմիրհան 1 - 50
Սեդա Թյուրքմեն Ֆահրիյե 1 - 50
Իթիր Էսեն Ինջի Արջաօղլու 1 - 50
Գյոզդե Աքյըլդըզ Ասլը 1 - 50
Պինար Դիքիչի Շահիկա 3 - 50
Սեվինչ Սըրմա Նեզահաթ 1 - 50
Ֆիրաթ Թոփքորուր Ջիհան 1 - 50
Բաշակ Փառլաք Ռույա 10-40
Էբրու Սամ Օզլեմ 1 - 9
Օկտայ Կորունան Ֆաիզ Սոլմազ 1 - 50
Օզհան Ջարդա Կերիմ Արջիօլղու 1 - 48

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fatih Harbiye».