«Ակվարիում» (թուրքերեն՝ Istanbul Akvaryum` Իստանբուլ Ակվարիում), խոշոր օկեանարիում Ստամբուլում։ Բացվել է 2011 թվականի ապրիլին և համարվում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Գտնվում է Ստամբուլի Ֆլորիա թաղամասում` Ստամբուլի հարավարևմտյան ափին։ Ակվարիումը գտնվում է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա։

Ստամբուլի ակվարիում
թուրքերեն՝ İstanbul Akvaryumun
Տեսակհանրային ակվարիում
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲաքըրքյոյ
ՏեղագրությունŞenlikköy?
Հիմնվել էապրիլի 1, 2011
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա[1]
Ստամբուլի ակվարիումը գտնվում է Թուրքիաում
Ստամբուլի ակվարիում
Ստամբուլի ակվարիումը գտնվում է Երկիրում
Ստամբուլի ակվարիում

Նկարագրություն խմբագրել

Օկեանարիումի կառուցումը սկսվել է 2003 թվականին և ավարտվել է 2011 թվականին[2]։ Ստամբուլի «Ակվարիումը» զբաղեցնում է առաջատար դիրք համաշխարհային օկեանարիումների մեջ` ի շնորհիվ իր ծավալների և կենդանատեսակների բազմազանության։ Այցելուները հետևում են աշխարհագրական երթուղուն, որը ներառում է տասնվեց թեմատիկ զոնաներ, որոնք ձգվում են Սև ծովից մինչև Խաղաղ օվկիանոս։ Օկեանարիումում կա նաև արևադարձային անտառ։ Բոլոր կենդանատեսակների կեցավայրը համապատասխանեցված է նրանց իրական բնակության պայմաններին։ Օկեանարիումը կառուցվել է OCEAN Projects համաշխարհային կազմակերպության կողմից[3]։

Թվերով խմբագրել

  • Ջրի ընդհանուր ծավալը` 6800 խորանարդ մետր; ընդհանուր ծանրության 64 բաք;
  • Հսկա երկհարկանի պրոեկտ ընդհանուր 22 000 քառ. կմ տարածքով, որը մոտավորապես 100 հեկտար է կազմում;
  • Ավտոկայանը զբաղեցնում է մոտ 32000 քառ. կմ և նախատեսված է մոտ 1200 տրանսպորտային միջոցի համար;
  • Թեմատիկ այցելավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 6000 քառ. կմ;
  • մոտ 1,2 կմ ճանապարհորդական երթուղի, որը ընթացքում կարելի է անցնել «Սև ծովից» մինչև «Խաղաղ օվկիանոս»;
  • Մոտ 1500 տեսակ և ընդհանուր առմամբ մոտ 15000[4] ցամաքային և ծովային կենդանատեսակ, որոնք միանգամայն տարբեր են մեկը մյուսից;
  • Հուշանվերների խանութ մոտ 470 քառ. մետր ընդհանուր տարածքով;
  • 3 ճաշարան ըստ ճանապարհորդական երթուղու;
  • 1 ռեստորան, որի մի կողմում տեսարան է բացվում դեպի «Պանամայի ջրանցք», իսկ մյուս կողմից` ծով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.waza.org/members/waza-members/
  2. Florya Akvaryumu tamamlanıyor…
  3. OUR DEVELOPMENTS
  4. «Bu akvaryumu dünya konuşur!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.

Հղումներ խմբագրել