Ստադ դը Ֆրանսը (ֆր.՝ Stade de France) Ֆրանսիայի ազգային մարզադաշտն է, որը գտնվում է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն Դենի կոմունայում։ Տարողությունը 81.338 նստատեղ, որը դարձնում է նստատեղերով հինգերորդ ամենամեծ մարզադաշտը Եվրոպայում։ Մարզադաշտը համարվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ռեգբիի ազգային հավաքականի տնային մարզադաշտը միջազգային խաղերում։ Մարզադաշտը կառուցվել է 1998 թվականի աշխարհի առաջնության համար։ Մարզադաշտի անունը տրվել է Միշել Պլատինիի խորհրդով, ով կազմակերպչական կոմիտեի նախագահն էր։ 1998 թվականի հուլիսի 12-ին Ֆրանսիան այս մարզադաշտում հաղթելով Բրազիլիային 3–0 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն։

Ստադ դը Ֆրանս
Изображение логотипа
Տեսակֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ, Օլիմպիական մարզադաշտ և մարզական կառույց
Մարզաձևֆուտբոլ, ռեգբի 15 և թեթև աթլետիկա
ՏեղագրությունՍեն Դենի[1][2]
Երկիր Ֆրանսիա[1][2]
Հիմնադրվածմայիսի 2, 1995
Անվանված էՖրանսիա
Բացվածհունվարի 28, 1998[3]
ՃարտարապետMichel Regembal?[4], Michel Macary? և Aymeric Zublena?
ՍեփականատերՖրանսիական պետություն[2][5]
ԳործաղեկավարConsortium Stade de France?[3][6][7][…]
Տարողություն81 338[8]
Տնային թիմՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական, France national rugby union team? և Team Vitality?
Դաշտի չափսեր119x75 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?[9]
Կայքstadefrance.com(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Stade de France Վիքիպահեստում

Ստադ դը Ֆրանսը ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել է 4-րդ կատեգորիայի մարզադաշտ, այստեղ բացի 1998 թվականի Աշխարհի առաջնության խաղերից անցկացվել են նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ 2000 և 2006 թվականներին, բացի այդ Ռեգբիի 1999 և 2007 թվականների աշխարհի առաջնության որոշ խաղեր՝ լինելով միակ մարզադաշտը, որտեղ կայացել են ՖԻՖԱ աշխարհի գավաթի և Ռեգբիի աշխարհի գավաթի եզրափակիչներ։ Մարզադաշտում է անցկացվել նաև 2003 թվականի թեթեև ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այստեղ անցկացվեց նաև Եվրո 2016-ի որոշ խաղեր, ներառյալ եզրափակիչը։

Մարզադաշտում կայանում են նաև համերգներ և այլ սպորտային իրադարձություններ։ Այստեղ են ելույթ ունեցել այնպիսի աստղել ինչպիսիք են Ռոջեր Ուոթերսը, The Rolling Stones-ը, Թինա Թերները, U2-ը, Սելին Դիոնը, Մյուզը, AC/DC-ին, Բիյոնսե Նոուլզը, Ջեյ Զի-ն, Ռիհաննան, Քոլդփլեյ-ը, Էմինեմը, Լեդի Գագան, Փոլ ՄաքՔարթնին, Մադոննան, The Police-ը և Միլեն Ֆարմերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել