Սվյատոսլավ Տեոֆիլովիչ Ռիխտեր (մարտի 7 (20), 1915[1], Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 1, 1997(1997-08-01)[1][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), խորհրդային դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դաշնակահար (1977

Սվյատոսլավ Ռիխտեր
Բնօրինակ անունռուս.՝ Святослав Рихтер
Ծնվել էմարտի 7 (20), 1915[1]
Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 1, 1997(1997-08-01)[1][3][4][…] (82 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքsviatoslavrichter.ru
 Sviatoslav Richter Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է դաշնակահար և երգեհոնահար հորից։ 1933-1937 թվականներին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր։ 1934 թվականին տվել է առաջին մենահամերգը (Օդեսայում), 1937-1947 թվականներին (ընդմիջումներով) սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ․Գ․ Նեյգաուզի դասարան)։

Երաժիշտ-կատարողների համամիութենական 3-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (Մոսկվա, 19451940 թվականից հանդես է գալիս ԽՍՀՄ քաղաքներում, 1950-ական թվականների կեսերից՝ արտասահմանում։ Ռիխտերը ժամանակակից ականավոր դաշնակահարներից է։ Նրա կատարումն առանձնանում է գեղարվեստական վառ անհատականությանը բնորոշ գծերով, խոր բովանդակությամբ, ներթափանցված է կերպարային բացառիկ ուժով և ստեղծագործական աննկուն կամքով, աչքի է ընկնում տեխնիկական փայլուն վարպետությամբ, հնչերանգի հարստությամբ։

Նվագացանկն ընդգրկում է համարյա բոլոր ոճերը՝ Ս․Բախից մինչև Կ․Դեբյուսի, Ս․Պրոկոֆև, Դ․Շոստոկովիչ։ Հանդես է գալիս նաև որպես անսամբլիստ։ Ելույթներ է ունեցել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, ականավոր դիրիժորների ղեկավարությամբ (Հ. Կարայան, Յու․ Օրմանդի, Շ․ Մյունշ, Ե․ Մռավինսկի), Բեթհովենի, Բորոդինի, Կոմիտասի անվան կվարտետների հետ։

Ռիխտերը Ֆրանսիայում անցկացվող կանոնավոր ամառային փառատոների նախաձեռնողն է (1963 թվականից)։

Մրցանակներ խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակ (1950)։ Լենինյան մրցանակ (1961

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Рихтер Святослав Теофилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118600532 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվյատոսլավ Ռիխտեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։