Սվիսլոչ (բելառուս․՝ Свіслач), գետ Բելառուսի Մինսկ և Մոգիլյով մարզերում, Բերեզինայի աջ վտակը։

Սվիսլոչ
Սվիսլոչ գետի տեսարանը Մինսկ քաղաքի կենտրոնից
Բնութագիր
Երկարություն327
Ավազանի մակերես5160 կմ²
ԱվազանԲերեզինա (Դնեպրի ստորին վտակ)
Դնեպր
Սև ծով
Ջրի ծախս24,3 (գետաբերանից 88 կմ հեռավորություն)
Ջրահոսք
ԱկունքՄինսկի բարձրավայր
Ակունքի տեղակայումՎեկշիցի գյուղ
ԳետաբերանԲերեզինա (Դնեպրի ստորին վտակ)
Գետաբերանի տեղակայումգյուղ Սվիսլոչ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերTaĺka?, Citaŭka?, Nyamiha River?, Volma?, Piarespa?, Viača River?, Loshytsa?, Cna river?, Q13032168?, Q13032192?, Q13032387?, Žycinka?, Traścianka? և Dražnia?
Ջրի մարմիններZaslawye Reservoir? և Osipovichi Reservoir?
ԵրկիրԲելառուս
ԵրկրամասՄինսկի մարզ
Մոգիլյովի մարզ
ՋրահավաքBerezina River Basin?
Գետը Վիքիպահեստում

Բնութագիր խմբագրել

Սվիսլոչ գետը սկիզբ է առնում Մինսկի բարձրավայրից՝ Մայակ լեռից ոչ հեռու (ծովի մակարդակից 335 մ բարձրության վրա)[1], գլխավոր եվրոպական ջրբաժանի վրա, Մինսկից 39 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Մինսկի շրջանի Վեկշիցի գյուղի մոտ։ Սվիսլոչ գետի մեջ են թափվում բազմաթիվ գետեր և առվակներ, որոնցից ամենախոշորների շարքին են դասվում Վոլմա և Տիտովկա գետերը, որոնց ջրի ծախսը գետաբերանում կազմում է 2,16 մ³/վ, Մինսկի տարածքում՝ Նեմիգա, Լոշիցա (աջից) և Սլեպյանկա (ձախից)։ 1976 թվականից միացվել է Վիլիա գետի հետ (Նեմանի ավազան)։ Ջրի միջին ծախսը գետաբերանից 88 կմ հեռավորության վրա կազմում է 24,3 մ³/վ։ Ջրի հոսքը կարգավորված է մի շարք ջրամբարների օգնությամբ, որոնցից ամենախոշորներն են համարվում Զասլավսկոե («Մինսկի ծով», մակերեսը 31 կմ²) և Օսիպովիչսկոե (11,9 կմ²) ջրամբարնեը։ Սառչում է հիմնականում դեկտեմբերին, հալչում է մարտ - ապրիլ ամիսներին։ Սվիսլոչ գետը Մինսկից ներքև համարվում է Բելառուսի ամենաաղտոտված գետը[2]։

Մանիպուլյացիաներ գետի հունի հետ Մինսկում խմբագրել

  • Գետի հունը լայնացվել է Տրոիցկի արվարձանի շրջանում, ստեղծվել է արհեստական կղզի
  • Տեղաշարժվել է Յակուբովի փողոցի շրջանում
  • Այժմ գետի լայնությունը Յանկի Կուպալայի անվան զբոսայգու շրջանում կազմում է ավելի քան 20 մետր (նախկինում 20 մետրից քիչ էր)։

Վտակներ խմբագրել

  • Սինյայա
  • Տալկա
  • Վյաչա
  • Լոշիցա
  • Ցնա
  • Սլեպնյա

Օբյեկտներ խմբագրել

Սվիսլոչի վրա տեղակայված են՝

Կիրառություն խմբագրել

Նախկինում կիրառվել է ձկնորսության, նավարկության և փայտանյութի փոխադրման նպատակներով։ Ներկայումս հիմնականում ունի սահմանափակ ռեկրեացիոն նշանակություն (միայն վերին հոսանքում, քանի որ Մինսկում և ավելի ներքև գետը խիստ աղտոտված է կոմունալ և արտադրական թափոններով)։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ըստ վարկածներից մեկի, անվան մեջ առկա է –վիսլ- («հոսանք») հիմքն, որն ունի հնդեվրոպական ծագում։ -ոչ վերջավորությունը գալիս է բալթյան –akis «աղբյուր» վերջավորությունից։ Անվան առաջին «ս» տառը գոյացել է նախդիրից հոսքը արտահայտելու համար, ինչի մասին վկայում է գետի նախկին անվանումը՝ Վիսլավիցա և ածականի (վիսլոչյան) օգտագործումը[3][4]։

Այլ վարկածի համաձայն, գետի անվանումը բաղկացած է սվ- (Սվիտյազ, Օսվեյա, Սվիր և այլն) և -սլ- (Իսլոչ, Օսլիկ, Սլովեչնա, Սլուչ և այլն) մասերից[5]։

Երրորդ վարկածի համաձայն, անվան հիմքը նշանակում է «խոնավություն, ճահիճ, ողողվածք»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Природа Белоруссии: Популярная энциклопедия / Редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др. — 2-е изд. — Мн.: БелСЭ им. П. Бровки, 1989. — С. 89. — 599 с. — 40 000 экз. — ISBN 5-85700-001-7
  2. Рэкі і каналы // Беларуская энцыклапедыя. — Т. 18, ч. 2: Беларусь. — С. 49.
  3. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь / Ред. Р. А. Агеева. — 2-е изд. — М.: Русские словари, 2002. — С. 372. — 512 с. — 5000 экз.
  4. Географический словарь
  5. «Свислочь и её дети». «Вечерний Минск» № 11 (10384). 2004 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
  6. Жучкевич В. А. Краткий топонимический словарь Белоруссии. — Минск: Издательство БГУ, 1974. — С. 337-338. — 448 с. — 12 700 экз.