Սվետլանա Միխայլովնա Շոլոխովա (ռուս.՝ Светлана Михайловна Шолохова, փետրվարի 9, 1926(1926-02-09), Կարգինսկայա, Բոկովսկի շրջան), ռուս գրականագետ, տեքստաբան, Ռուսաստանի մեծ գրական մրցանակի դափնեկիր (2011)։

Սվետլանա Շոլոխովա
Սվետլանա Շոլոխովան և գրող Ալեքսանդր Ստրուչկովը Վյոշենսկայա գյուղում, 2011 թվական
Ծնվել էփետրվարի 9, 1926(1926-02-09) (98 տարեկան)
Կարգինսկայա, Բոկովսկի շրջան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1952)
Պարգևներ
ՀայրՄիխայիլ Շոլոխով
 Svetlana Sholokhova Վիքիպահեստում

Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Միխայիլ Շոլոխովի ավագ դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Միխայլովնա Շոլոխովան ծնվել է 1926 թվականի փետրվարի 9-ին, Ռուսաստանի Ռոստովի մարզի Կարգինսկայա ստանիցայում։ 1952 թվականին նա ավարտել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ ռուսագետ է։

Աշխատել է Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

10 տարի նվիրել է իր հոր՝ Միխայիլ Շոլոխովի սևագիր ձեռագրերի վերականգնմանը։ Գրող Ալեքսանդր Ստրուչկովի հետ համատեղ հրատարակության է նախապատրաստել Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հեղինակային խմբագրությունը։ Այն լույս է տեսել 2011 թվականին։ Գիրքը տպագրվել է այն տեսքով, որը գրել է հեղինակը՝ առանց խորհրդային գրաքննության միջամտությունների, որոնց հետևանքով ստեղծագործությունից դուրս էին մնացել մոտ 2000 բառ, դրվագներ, երկխոսություններ և նույնիսկ գլուխներ[1]։

Սվետլանա Շոլոխովան այժմ ապրում է Վյոշենսկայա ստանիցայում։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ Ալեքսանդր Մակսիմովիչ Տուրկովը (1925-1993), եղել է փոխծովակալ (1964)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել