Սվետլանա Կրյուչկովա

ռուս դերասանուհի

Սվետլանա Նիկոլաևնա Կրյուչկովա (ռուս.՝ Светлана Николаевна Крючкова, հունիսի 22, 1950(1950-06-22)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991), «Նիկա» մրցանակի դափնեկիր (1990, 2010)։

Սվետլանա Կրյուչկովա
Ծնվել էհունիսի 22, 1950(1950-06-22)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1973)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1971-այժմ
Ամուսին(ներ)Յուրի Վեկսլեր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0473047

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Կրյուչկովան ծնվել է 1950 թվականի հունիսի 22-ին Քիշնևում, զինվորականի ընտանիքում։ Հայրը ծնունդով եղել է Բելառուսական ԽՍՀ Ստրեշինի շրջանի Էրշտերմայ գյուղից (ներկայում՝ Բելառուսի Գոմելի մարզի Շլոբինի շրջանի Վոզռոժդենիե գյուղ)[2]։

Նախքան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան ընդունվելը (1969) Սվետլանա Կրյուչկովան աշխատել է տարբեր տեղերում։ 1967 թվականին նա աշխատել է Մոլդովական ԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչությանը կից հաշվողական կենտրոնում որպես օպերատոր։ 1968 թվականին եղել է փականագործ-հավաքորդ Լիխաչյովի անվան գործարանում։ 1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան եղել է ավագ դասախոս Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1967 թվականից փորձել է ընդունվել թատերական որևէ բուհ, սակայն դա նրան հաջողվել է միայն երկու տարի անց[2]։

1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է պրոֆեսոր Վասիլի Մարկովի կուրսում։ Նրա դասախոսների շարքում են եղել Ե. Մորեսը, Վ. Բոգոմոլովը, Եվգենի Ռադոմիսլենսկին[2]։

1973 թվականին Սվետլանա Կրյուչկովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Սկզբում նրան տալիս էին ճակատագրական կնոջ դերեր. ուսանողական տարիներին նա մարմնավորում էր ուժեղ կամքի տեր, կրքոտ, ուժեղ կանանց։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում նա կատարում է Ալեքսանդրինա Գոնչարովայի դերը Միխայիլ Բուլգակովի «Վերջին օրերը» բեմադրությունում։ Նաև էկրան է բարձրանում «Մեծ դասամիջոց» ֆիլմը, որում Սվետլանա Կրյուչկովան կատարում է միամիտ ու սենտիմենտալ Նելլի Լեդնյովայի դերը։

1975 թվականին Սվետլանա Կրյուչկովան ամուսնացել է Յուրի Վեկսլերի հետ և տեղափոխվել Լենինգրադ։ 1975 թվականի հոկտեմբերից եղել է Դրամատիկական մեծ թատրոնի դերասանուհի։

Սվետլանա Կրյուչկովան նկարահանվել է «Ералаш» կինոամսագրում։

Սվետլանա Կրյուչկովան Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Виват кино России!» կինոփառատոնի նախագահն է։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսին՝ Միխայիլ Ստարոդուբ, բանաստեղծ և դերասան։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան,
  • Երկրորդ ամուսին (1975-1991)՝ Յուրի Վեկսլեր, կինոօպերատոր. նկարահանել է «Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները» (ռուս.՝ «Семь невест ефрейтора Збруева»), «Ձմեռային բալ» («Зимняя вишня»), «Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները» ֆիլմերը,
    • Որդի՝ Դմիտրի Յուրևիչ Վեկսլեր (ծնվել է 1981 թվականի օգոստոսի 14-ին), ապրում է Ֆրանսիայում,
  • Երրորդ ամուսին՝ Ալեքսանդր Մոլոդցով, նկարիչ-ձևավորող,
    • Որդի՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ծնվել է 1990 թվականին)։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

  • Կիևի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Լուսինը զենիթում» ֆիլմի համար,
  • «Նիկա-1990» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Թագավորական որս», «Оно», «СВ. Спальный вагон» ֆիլմերի համար,
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (4 հոկտեմբերի, 1983),
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (20 մայիսի, 1991),
  • «Созвездие» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն էպիզոդիկ դերի համար «Արևից կիզվածները» ֆիլմի համար (1995),
  • Պուշկինի մեդալ (5 փետրվարի, 2009) − հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3],
  • «Նիկա-2010» մրցանակ կնոջ լավագույն դերակատարաման համար «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом») ֆիլմում,
  • Ցարսկոե Սելոյի Գեղարվեստական մրցանակի (Царскосельской Художественной премии) դափնեկիր (2010),
  • Ռուսաստանի Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» դերասանական ազգային մրցանակի դափնեկիր (2011)[4],
  • Սանկտ Պետերբուրգի «Виват кино России!» կինոփառատոնի մրցանակ «Մշակույթում հոգևորի համար» (2016)[5]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն խմբագրել

Դրամատիկական մեծ թատրոն խմբագրել

  • «Կատուներ-մկներ», Իշտվան Էրկեն, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Իլուշ
  • 1976 – «Ֆերյատևի ֆանտազիաները», Ալլա Սոկոլովա, բեմադրությունը՝ Սերգեյ Յուրսկու – Լյուբա
  • 1976 – «Տուն ավազի վրա», Ռ. Իբրահիմբեկով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – քույր
  • «Թագավոր Հենրիխ IV», Վիլյամ Շեքսպիր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մոլվա
  • 1977 – «Խաղաղ Դոն», Միխայիլ Շոլոխով, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Աքսինյա
  • 1977 – «Դաժան խաղեր», Ա. Արբուզով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Մաշա
  • 1980 – «Գայլեր ու ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Կուպավինա
  • 1983 – «Տարելկինի մահը», Ա. Կոլկեր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Բրանդախլիստովա
  • 1983 – «Քույրեր», Լյուդմիլա Ռազումովսկայա, բեմադրությունը՝ Գենադի Եգորովի – Օլգա
  • 1985 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մամաևա
  • 1987 – «Հատակում», Մաքսիմ Գորկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Վասիլիսա
  • «Բալենու այգի», Անտոն ՉեխովՌանևսկայա
  • «Մայրիկ Կուրաժն ու իր երեխաները», Բերտոլդ ԲրեխտԱննա Ֆիրլինգ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1971 ֆ Պահեստի սպա Офицер запаса քարտուղար
1972 հֆ Մեծ դասամիջոց Большая перемена Նելլի Լեդնյովա
1973 ֆ Ապրում էին երեք ամուրիներ Жили три холостяка Օլգա Ատամանենկո
1973 ֆ Երկուսը ճանապարհին Двое в пути Կատյա Չումակովա
1974 ֆ Երեք օր Մոսկվայում Три дня в Москве Վերա
1974 ֆ Ընկերներ իմ Друзья мои Գրոմովի կինը
1974 ֆ Պատահար Происшествие Նինա Օսիպովնա
1974 ֆ Թռիչքն ուշանում է Вылет задерживается Նյուշա
1975 ֆ Պատերազմի երկար վերստերը Долгие вёрсты войны Զինա Բոգդանովա
1975 ֆ Մրցանակ Премия Շուրոչկա
1975 ֆ Пошехонская старина Նադեժդա Վասիլևնա
1975 ֆ Չի կարող պատահել Не может быть! Զինուլյա
1976 ֆ Ավագ որդին Старший сын Նատալյա
1976 ֆ Միշտ ինձ հետ... Всегда со мною... Լյուդմիլա
1977 ֆ Ամուսնություն Женитьба Ագաֆյա Կուպերդյագինա
1977 ֆ Դժբախտություն Беда Մասլակովա
1978 ֆ Սիրո բացատրություն Объяснение в любви նորապսակ
1978 ֆ Անանուն աստղ Безымянная звезда մադմուազել Կուկու
1979 ֆ Պանի Մարիա Пани Мария Մարիա Զուբրիցկայա
1979 ֆ Երկրորդ գարունը Вторая весна Լիդա
1980 հֆ Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները Приключения Шерлока Холмса и доктора Ватсона աղախին Ագատա
1981 ֆ Ընկեր Ինոկենտի Товарищ Иннокентий Պրասկովյա
1981 ֆ Հարազատներ Родня Նինա
1981 հֆ Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները։ Բասկերվիլների շունը Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака Баскервилей Էլիզա Բերիմոր
1983 ֆ Ունիկում Уникум Էվելինա Ռոմանովնա
1983 հֆ Եթե հավատանք Լոպոտուխինին Если верить Лопотухину Ալլա Կոստանտինովնա
1983 ֆ Վառվիր, վառվիր պայծառ Гори, гори ясно Էննա
1983 ֆ Խրտվիլակ Чучело Կլավա
1984 ֆ Օլգա և Կոնստանտին Ольга и Константин Օլգա
1985 ֆ Ամուսնանալ կապիտանի հետ Выйти замуж за капитана
1985 ֆ Օձ որսացող Змеелов Զինա
1986 ֆ Ցրիչ Курьер Զինաիդա Պավլովնա
1986 ֆ Կին ռազմիկ Воительница
1986 հֆ Ես քեզ ատում եմ Я тебя ненавижу Լյուդմիլա Միխայլովա
1987 ս Կլիմ Սամգինի կյանքը Жизнь Клима Самгина Լյուբով Սոմովա
1987 ֆ Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիները Дни и годы Николая Батыгина Կուդինիխա
1989 ֆ Պայծառ անհատականություն Светлая личность Սեգիդիլիա Կարպովնա
1989 ֆ Իշխան Ուդաչա Անդրեևիչ Князь Удача Андреевич Էլինա Բոլշակովա
1989 ֆ Оно Ամալյա Շտոկֆիշ
1989 ֆ Անհանգիստ Неприкаянный
1989 ֆ Դա եղել է ծովի մոտ Это было у моря Իրաիդա Կուզմինիչնա
1989 ֆ СВ. Спальный вагон Գալինա Նիկոլաևնա
1989 ֆ Օդեսայում ապրելու արվեստը Искусство жить в Одессе Խավա Ցուդեչկիս
1990 ֆ Առաջին հարկ Первый этаж Թամարա Միխայլովնա
1990 ֆ Իմ ամուսինն ալյմոլորակային է Мой муж – инопланетянин Վերա
1990 ֆ Թագավորական որս Царская охота Եկատերինա II
1991 ֆ Հավ Курица Դիանա, դերասանուհի
1992 ֆ Երկնքի այն հատվածում... В той области небес… Նաստյա
1992 ֆ Մի՞թե ես մեղավոր եմ Виновата ли я
1992 ֆ Խավար Тьма
1992 ֆ Աչթեր Глаза Կստյայի մայրը
1992 ֆ Յոթ քառասուն Семь сорок ներգաղթյալ
1993 ֆ Բաղդադում ամեն ինչ խաղաղ է В Багдаде всё спокойно
1993 ֆ Եվ հավերժ վերադառնալ И вечно возвращаться
1993 ֆ Ջրհեղեղ Наводнение Պելագեա
1993 ֆ Մարդասպան Убийца Աննա Դյուկինա
1994 ֆ Խոստովանություն անծանոթին Исповедь незнакомцу Օլգա
1994 ֆ Արևից կիզվածները Утомлённые солнцем Կատյա Մոխովա
1996 ֆ Դժոխքից դժոխք Из ада в ад վերակացու
1996 հֆ Թատրոն Չեխոտնե։ Պատկերներ ոչ վաղ անցյալից Театр Чехонте. Картинки из недавнего прошлого Լյուբով Պետրովնա
1997 ֆ Մեղսավոր սեր Грешная любовь քննիչ
1999 ֆ Тоталитарный роман Պոլինա
2000 ֆ Պառավ յաբուները Старые клячи Մաշա
2001 ֆ Блюстители порока Իզաբելա
2001 ֆ Արծաթե հարսանիք Серебряная свадьба Софья
2002 ֆ Ռուսական սարսափներ Русские страшилки Վասիլիսա Գրոմովա
2003 ֆ Խեղճ, Խեղճ Պավել Бедный, бедный Павел Եկատերինա II
2003 ս Հինգերորդ հրեշտակը Пятый ангел Ալեվտինա Պետրովնա
2004 ս Հրաժշտի արձագանք Прощальное эхо Օքսանայի մայրը
2005 ֆ Մեկ ստվեր երկուսի համար Одна тень на двоих Զնիմենսկայա
2005 ս Բրեժնև Брежнев Վիկտորյա Պետրովնա
2005 ս Риэлтор Վալենտինա Սուսլովա
2006 ֆ Երջանկության թռչունը Птица счастья Իրինա Ֆեոդորովնա
2007 ս Յունկերներ Юнкера Ալեքսանդրովի մայրը
2007 ս Լիկվիդացիա Ликвидация
2007 ֆ Արտիստներ Артисты հովհարով կին
2007 ֆ Մատնաչափիկը Дюймовочка Գորտ
2007 ս Լիտեյնի Литейный Իրինա Վասիլևնա
2007 ֆ Լուսինը զենիթում Луна в зените Աննա Ախմատովա
2009 ֆ Թաղեք ինձ շրիշակի հետևում Похороните меня за плинтусом Նինա Անտոնովնա
2009 ֆ Ոչ ոք չի գա հետ Никто не придёт назад նստարանին նստած կին
2009 ֆ Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք Полторы комнаты, или Сентиментальное путешествие на родину Աննա Ախմատովա
2009 ֆ Одержимый (Джек Потрошитель) Նատալյա Մակարովա
2010 ֆ Ընտանեկան տուն Семейный дом Գալինա Ալեքսեևնա
2012 ֆ Երկրպագուհին Поклонница վիպասանուհի
2013 ֆ F63.9 սիրո հիվանդություն F63.9 Болезнь любви պրոֆեսոր Ռոզա Մոյժես
2013 ս Արտաքին դիտում Наружное наблюдение կամեո
2013 ս Շերլոկ Հոլմս Шерлок Холмс թագուհի Վիկտորյա

Մուտֆիլմի հնչյունավորում խմբագրել

  • 1979 - Дядюшка Ау - հարևան

Հեռուստաներկայացումներ խմբագրել

  • Վերջին այլընտրանքը (ռուս.՝ Последняя альтернатива, 1978) – Այզեկ Ազիմովի «Մերկ արևը» վեպի մոտիվներով

Հեռուստատեսություն խմբագրել

2005-2009 թվականներին Սվետլանա Կրյուչկովան վարել է «Գրատախտակի մոտ» (ռուս.՝ «К доске!») հեռուստատեսային ինտելեկտուալ խաղը ВГТРК «Петербург—5-й канал» ալիքով։ Խաղը նախատեսված էր չափահասների ու երեխաների համար։

Աուդիոգրքեր խմբագրել

  • Նիկոլայ Լեսկով, «Կին ռազմիկը» (ռուս.՝ Воительница), Радио России, Սանկտ Պետերբուրգ, տևողությունը՝ 01:49:37: Կարդում են Արխիվացված 2017-02-07 Wayback Machine Սվետլանա Կրյուչկովան ու Սերգեյ Դրեյդենը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Биография на kryuchkova.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 5 февраля 2009 года № 117». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  4. Премия «Фигаро» и День Рождения Андрея Миронова — новости театров Санкт-Петербурга
  5. «Фильм "Инсайт" Александра Котта удостоен Гран-при XXIV Фестиваля "Виват кино России!"». ТАСС. 19 мая 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  6. «Роли Светланы Крючковой на сцене театра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Կրյուչկովա» հոդվածին։