Սվեաբորգ (շվեդ.՝ Sveaborg, բառացի՝ Շվեդական ամրոց) կամ Սուոմենլինա (ֆիններեն՝ Suomenlinna, բառացի՝ Ֆիննական ամրոց), բաստիոնային ամրությունների համակարգ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մերձակայքում։ Վարչականորեն Հելսինկիի շրջաններից է։ 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ամրությունները պաշտպանել են Հելսինգֆորսը (այժմ՝ Հելսինկի) ծովի կողմից, իսկ 1960-ական թվականներից վերածվել են բնակելի թաղամասի և թանգարանի։

Սվեաբորգ
Նկարագրություն
Տեսակամրոց, ծովային ամրոց և fortress island?
ՏեղագրությունSuomenlinna?
Վարչական միավորՀելսինկի և Ֆինլանդիայի մեծ իշխանություն
Գտնվում է ափինՖիննական ծոց
Երկիր Ֆինլանդիա
Համալիրի մասKrepost Sveaborg?
Կազմված է մասերիցՎալիսաարի, Kuninkaansaari?, Harakka?, Länsi-Musta?, Pikku-Musta?, Iso Mustasaari?, Susisaari?, Särkkä?, Pormestarinluodot? և Lonna?
Կառուցված1748
Վերահսկվում էEhrensvärd Society?
ԻրադարձություններSiege of Sveaborg? և Սվեաբորգի ապստամբություն
Կայքsuomenlinna.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Suomenlinna Վիքիպահեստում

Գայլային ժայռակղզիներ խմբագրել

Ամրոցային շինությունները կառուցվել են ժեռուտ յոթ կղզիներում, որոնք կոչվում են Գայլային ժայռակղզիներ (շվեդ.՝ Vargskär, ֆիններեն՝ Susisaaret):

Սուոմենլինայի շրջանի մեջ մտնում են ութ կղզիներ, որոնցից հինգը՝ Կուստաանմիեկան, Իսո Մուստասաարին, Պիկու Մուստասաաարին, Լյանսի Մուստասարին և Սուսիսաարին, իրար հետ կապված են կամուրջներով և ցամաքային նեղ հատվածներով, իսկ երեք կղզիները՝ Սյարկյան, Լոնան և Պորմեստարինլուոդոտը, անջատ են։

Կուստաանմիեկան իրար կապված հինգ կղզիներից ամենից հարավայինն է։ Այն Սուսիսաարիի հետ կապված է ցամաքային նեղ հատվածով, որով անցնում է պաշտպանական հողապատնեշը։ Հարավային ծայրամասում են գտնվում զենքերով բաստիոնները և Արքայական դարպասները։ Կղզու կենտրոնում՝ ժայռերի մեջ, կան ջրային մի քանի ոչ մեծ տարածքներ։ Սուսիսաարին գտնվում է կղզու կենտրոնում՝ Կուստաանմիեկայի և Իսո Մուստասաարի միջև։ Կղզում կան բազմաթիվ բաստիոններ, մաքսատնային թանգարանններ, սուզանավեր։ Կղզին Իսո Մուստասաարիի բաժանված է նեղուցով, որի վրա փայտե կամուրջ է կառուցված։ Իսո Մուստասաարին պահակազորի առավել լավ կառուցված հատվածն է, որ գտնվում է հյուսիս-արևելքում։ Այստեղ են գտնվում եկեղեցին, ամրոցի թանգարանը, տիկնիկային թանգարան և գլխավոր նավակայանը։ Լյանսի Մուստասաարին և Պիկու Մուստասաարին գտնվում են հյուսիս-արևմուտքում։ Նրանք կապված են կամրջակով, իսկ Պիկու Մուստասաարին կամրջով միացած է Իսո Մուստասաարիին։

Կղզիների ընդհանուր մակերեսը 80 հա է։ Այնտեղ ապրում է մոտ 900 մարդ։

Անվանում խմբագրել

Կառուցումից հետո ամրոցը ստացել է շվեդական անուն՝ Սվեաբորգ (Շվեդական ամրոց)։ Ֆիններենով այն ստացել է նաև Վիապորի (Viapori) անունը, որը ծագել է շվեդական անվանումից։

1918 թվականին՝ Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո, ֆիննական Վիապորի անվանումը փոխարինվել է Սուոմենլիննա (Suomenlinna) անվանումով։ Դա տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ լրացել է ամրոցի կառուցման ճիշտ 170-ամյակը։ Ընդ որում, շվեդերենում, որը Ֆինլանդիայի անկախացումից հետո պահել է պետական երկրորդ լեզվի իր կարգավիճակը, մնացել է նախկին Սվեաբորգ անվանումը։ Ժամանակի հետ (1940-ական թվականներից ոչ ուշ) Սուոմենլիննա անվանումը ֆիններենում վերափոխվել է Սուոմենլինա-յի և այդ ձևով էլ անցել ռուսերենին[1][2]։

Պատմություն խմբագրել

Շվեդիայի Թագավորության կազմում խմբագրել

Գայլային ժայռակղզիների ամրացման մասին որոշումը շվեդական կառավարությունն ընդունել է ռուս-շվեդական պատերազմի (1741-1743) ավարտից հետո Աբոյի համաձայնագրով (1743)։

1746 թվականին ամրոցաշինական աշխատանքների ղեկավարությունը վստահվել է 36-ամյա մայոր Ավգուստին Էրենսվերդին, որը համագործակցել է ճարտարապետ Տունբերգի հետ[3][4]։

Բացի այդ՝ 1756 թվականին Էրենսվերդի նախաձեռնությամբ վերակազմավորվել է շվեդական գալերային նավատորմը, որը բանակային անվանում է ստացել։ Նրա գլխավոր բազան դարձել է նորակառույց Սվեաբորգը։ Նույն թվականին Էրենսվերդը ստացել է գեներալ-մայորի կոչում։

1748-1758 թվականներին ձևավորվել է ներկայիս Կուստաանմիեկան։ Բոլոր աշխատանքներն ավարտին են հասցվել 1770 թվականին. դրանց ընդհանուր արժեքը կազմել է 25 միլիոն տիքսդալեր։

1808 թվականին՝ ռուս-շվեդական պատերազմի ժամանակ, ամրոցը պաշարվել է ռուսների կողմից և ոչ երկարատև պաշարման արդյունքում ապրիլի 26-ին հանձնվել։ Հաղթողներին բաժին է հասել 7.5 հազար գերի և 110 ռազմանավ։ Սվեաբորգի պարետ է նշանակել ռուս գեներալ Միխայիլ Բուլատովը։

Ֆինլանդական մեծ իշխանություն խմբագրել

1809 թվականին Ֆրիդրիխսհամի հաշտության պայմանագրով Ֆինլանդիան դարձել է Ռուսական կայսրության մի մասը, և Սվեարբորգը դարձել է ռուսական ամրոց՝ պահպանելով նախկին անվանումը։ 1811 թվականին բեռլինցի ռազմական բժշկի ընտանիքում ծնվել է Վիսարիոն Բելինսկին։ 1826-1827 թվականներին ամրոցի բանտում է պահվել դեկաբրիստ Միխայիլ Լունինը։

1835 թվականի հուլիսի 1-ին ամրոցի պարեկ է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Յակովլևը, որը «իրեն ենթակա ցածր պաշտոնյաների նկատմամբ դրսևորած հոգատարության համար» բազմիցս արժանացել է բարձր պարգևների, դրամական խրախուսանքների ու շքանշանների գեներալ-ադյուտանտ կոմս Արսենի Զակրևսկու և Ֆինլանդիայում զորքերի ղեկավար իշխան Ալեքսանդր Մենշիկովի կողմից։

 
9-դյույմանոց (229 մմ) անվավոր ականանետի տեղափոխում ափային գիծ (1870-1910-ական թվականներ)

1855 թվականին՝ Ղրիմի պատերազմի ժամանակ, Սվեաբորգը հրետակոծման է ենթարկվել անգլո-ֆրանսիական նավատորմի կողմից։ 1855 թվականի հուլիսի 28-ին (օգոստոսի 9) Սվեաբորգին է մոտեցել նավատորմը՝ բաղկացած 10 գծանավից, երկու կորվետից, մեկ բրիգից, հատուկ կառուցվածքի չորս նավերից, տրանսպորտային երեք նավերից, 25 նավակներից[5]։ Հրետանային երկօրյա կռվից հետո նավատորմը հեռացել է Սվեաբորգից՝ կորցնելով մի քանի նավեր և ամրոցին հասցնելով ոչ էական վնաս։ Ամրոցի պահակազորը կորցրել է 44 աստիճանավորի, ունեցել 110 վիրավոր։

Ղրիմի պատերազմից հետո ամրոցը վերակառուցվել է, կառուցվել են նոր ամրություններ և հրետանային դիրքավորումներ, տեղադրվել են առավել ժամանակակից զինատեսակներ։

20-րդ դարի սկզբին Սվեաբորգն ուներ 1.500 բնակիչ՝ չհաշված պահակազորը։ Հելսինգֆորսի հետ հաղորդակցությունն ամռանը պահպանվել է փոքր նավերի միջոցով։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հելսինգֆորսի մերձակայքում կառուցվել է պաշտպանական շինությունների շղթա, որի նպատակն է եղել Ռուսական կայսրության Բալթյան նավատորմի բազայի անվտանգության ապահովումը և Պետրոգրադի պահպանումը գերմանացիների հնարավոր ներխուժումից։

Հին ամրոցը, որտեղ տեղակայված է եղել շտաբը, արդեն ի վիճակի չի եղել ապահովելու բավարար պաշտպանվածություն, այդ պատճառով պաշտպանական գլխավոր սահմանագիծը տեղափոխվել է հին ամրոցի սահմաններից դուրս։ Ափային հրետանու ռազմական նոր մարտկոցներ են կառուցվել առանձին կղզիներում, որոնք Սվեաբորգը պաշտպանել են ծովի կողմից, մինչդեռ Հելսինգֆորսի մերձակայքի ամրության պաշտպանական գիծը պետք է կանխեր հարձակումները ցամաքի կողմից։ Սվեաբորգի ամրոցի շինարարությունը, որը 1917 թվականին դեռևս ավարտին չէր հասցվել, Փետրվարյան հեղափոխության պատճառով ընդհատվել է։ Շինարարական որոշ աշխատանքներ շարունակվել են նաև 1917 թվականին, սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շինարարությունն ամբողջովին կանգ է առել։

Ֆինլանդիայի անկախության շրջանում խմբագրել

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո ամրությունների մի մասը կիրառվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918 թվականի ամառ) ամրոցում համակենտրոնացման ճամբար է գործել ֆիննական կարմիրգվարդիականների համար։ Ամրոցը վերանվանվել է Սուոմենլինա (բառացի՝ Ֆիննական ամրոց

Ափամերձ ամրություններն անցել են Ֆինլանդիային և կիրառվել Հելսինկիի պաշտպանության ժամանակ, իսկ ցամաքային ամրությունները հիմնականում լքվել են և զինաթափվել։ 1937 թվականին ամրոցի զինամթերքի պահեստում պայթյուն է եղել, մահացել է 12 մարդ։ Հրետանին, որը գտնվել է ամրոցում, Ֆինլանդիան կիրառել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1941-1944 թվականներին ամրոցը մի քանի անգամ գնդակոծվել է խորհրդային օդուժի կողմից։

1941 թվականի ամռանից մինչև 1944 թվականի աշունը Սուոմենլինայի ռազմածովային բազայում հանգրվանել են գերմանական հրթիռակիր նավերը։ 1941 թվականին ժամանել է առաջին նավակազմը[6]։ 1944 թվականի հուլիսի վերջին Սուոմենլինան վերակազմավորվել է որպես հինգերորդ նավակազմի բազա[7]։

Պատերազմից հետո կղզիների ռազմական մարտկոցների մի մասը բաժին է հասել ԽՍՀՄ-ին, սակայն հետագայում փոխանցվել է Ֆինլանդիային։ 1973 թվականին հնացած ամրոցը փոխանցվել է քաղաքացիական իշխանություններին։ Կղզիները դարձել են Հելսինկիի մի շրջանը։

Քարտեզներ խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

Ներկայումս Սվեաբորգ ամրոցը Հելսինկիի տեսարժան վայրերից է։ 1991 թվականին այն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Նախկին ամրոցում գործում են մի քանի թանգարաններ, ֆիննական նավատորմի Ռազմածովային ակադեմիան, թեթև ռեժիմի բանտ, որտեղ բանտարկյալներն աշխատում են ամրոցի կարգը պահպանելու ուղղությամբ։ Ամրությունների կազմում կա հրետանի՝ ամրոցի զարգացման տարբեր շրջաններից։

Ամրոցի մուտքն անվճար է. հարկավոր է վճարել միայն թանգարանների մուտքի համար։ Էքսկուրսիաներ կազմակերպում է «Էրենսվորդի միավորումը» (ֆիններեն՝ Ehrensvärd-seura)[8]:

 
Սուոմենլինայի թանգարան

Թանգարաններ

  • Սուոմենլինայի թանգարան (ֆիններեն՝ Suomenlinna-museo): Թանգարանում գտնվում են Ռուսական կայսրության ժամանակաշրջանի հրետանու հազվագյուտ նմուշներ։ Այստեղ պահպանվել են 1904 թվականի արտադրության 6-դյույմանոց թնդանոթ, այլ զինատեսակներ։
  • Էրենսվերդի թանգարան (ֆիններեն՝ Ehrensvärd-museo)
  • Սուոմենլինայի խաղալիքների թանգարան (ֆիններեն՝ Suomenlinnan Lelumuseo)[9]
  • Մանեժի ռազմական թանգարան (ֆիններեն՝ Sotamuseon Maneesi): Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմները ներկայացնող թանգարան է։
  • «Վեսիկո» սուզանավ
  • Մաքսային թանգարան (ֆիններեն՝ Tullimuseo): Մուտքն անվճար է։

Ամրոցի տարածքում՝ Իսո Մուստասաարի կղզում, գործում է «Hostel Suomenlinna» հյուրատունը[10]։

1987 թվականին ամրոցում բացվել է հուշատախտակ՝ ի նշանավորումն այն հանգամանքի, որ այստեղ ծնվել է Վիսարիոն Բելինսկին։ Ցուցատախտակին ֆիններենով, շվեդերենով և ռուսերենով գրված է, որ 1811 թվականի մայիսի 30-ին այստեղ ծնվել է ռուս հումանիստ, գրաքննադատ Վիսարիոն Բելինսկին։

2016 թվականից զբոսաշրջության համար հասանելի են դարձել ևս երկու կղզի՝ ռազմական ամրությունների մնացորդներով՝ Վիլիսաարին և Կունինկաանսաարին[11]։

Բանտ խմբագրել

 
Բանտ Սուոմենլինայում

Սուոմենլինայի գլխավոր կղզում կա տղամարդկանց համար նախատեսված բանտ, որը Ֆինլանդիայի բաց տեսակի 13 բանտերից մեկն է։ Այստեղ իրենց պատիժն են կրում տարբեր տեսակի հանցանքների համար (բացի սեքսուալ հանցանքներից) դատապարտված մարդիկ։ Բանտի գլխավոր խնդիրն է բանտարկյալներին ազատությունից հետո կյանքին նախապատրաստելը։ Բանտարկյալներն աշխատում են ինչպես կղզում, այնպես էլ Հելսինկիում՝ ստանալով աշխատավարձ, որից էլ վճարում են իրենց կեցության համար[12]։

Տրանսպորտ խմբագրել

 
 
 
Suomenlinna II զբոսանավ JT-Line «ջրային ավտոբուս» Սուոմենլինայի թունել. մուտքը կղզու կողմից

Հելսինկիի և Սուոմենլինայի միջև կապն ապահովող նավերը պատկանում են Հելսինկիի քաղաքային տրանսպորտի ծառայությանը։ Նավերն ուղևորվում են Հելսինկիի Շուկայի հրապարակից առավոտյան ժամը վեցից մինչև գիշերվա երկուսն անց երեսունը 20 րոպեից 1 ժամ հաճախականությամբ։ Ճանապարհի տևողությունը 15 րոպե է։

Ամռանը հարևան կառանավայրից երթևեկում են նաև JT-Line «ջրային ավտոբուսները»[13]։ Երկկողմանի ուղևորությունը 2015 թվականի մայիսի դրությամբ արժեցել է 7 եվրո։ «Helsinki card» ունեցողները կարող են ամրոցի բոլոր թանգարաններ մուտք գործել անվճար։ Կա նաև թունել, որ կղզին կապում է Հելսինկիի հիմնական տարածքին, սակայն այն օգտագործվում է միայն արտակարգ իրավիճակներում[14]։

Զբոսանավերը կարելի է կայանել Սուսիսաարիի նավահանգստում, սակայն միայն այնտեղ ազատ տեղերի առկայության պարագայում[15]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журнал «Морской сборник», 1940
  2. Большая советская энциклопедия, Том 15. 1947
  3. ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА // Военная история ]- Сб. История русской армии
  4. Sipilä, Petri, et al.: Suomenlinnan telakka ennen ja nyt. Museovirasto, 2007. ISBN 978-951-616-174-0.
  5. Тарле Е. В. Крымская война. Глава XVI. Вторая Балтийская кампания 1855 г.
  6. Александр Широкорад — Мифы забытой войны, «Независимая газета», 20.06.2008
  7. [wunderwaffe.narod.ru/Magazine/MK/1999_02/08.htm Балтика]
  8. «EHRENSVÄRD SEURA RY». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  9. http://www.lelumuseo.fi/index_ru.html Արխիվացված 2010-08-22 Wayback Machine Suomenlinnan Lelumuseo(ռուս.)
  10. «Hostel Suomenlinna». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Валлисаари – зеленый уголок финско-русской истории». YLE. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  12. Progressive prison keeps doors open - thisisFINLAND
  13. Suomenlinna Sea Fortress Արխիվացված 2010-01-19 Wayback Machine, JT-Line
  14. Северная крепость Суоменлинна
  15. Суоменлинна, Журнал «Деньги», № 15 (722) от 20.04.2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեաբորգ» հոդվածին։