Սպոլետո (իտալ.՝ Spoleto, լատին․՝ Spoletium), քաղաք Իտալիայի Պերուջա գավառում, որը գտնվում է Հռոմից 95 կմ հեռավորության վրա։ 2017 թվականի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմել է 38 035 մարդ։

Բնակավայր
Սպոլետո
իտալ.՝ Spoleto
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես348,14 կմ²
ԲԾՄ396±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն36 271 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0743
Փոստային դասիչ06049
Ավտոմոբիլային կոդPG
Պաշտոնական կայքcomune.spoleto.pg.it(իտալ.)
Սպոլետո (Իտալիա)##
Սպոլետո (Իտալիա)

Պատմական տեղեկություն խմբագրել

 
Սպոլետոյի Սանտա Մարիա դել Ասունտայի տաճար

Սպոլետոն Ումբրիայի ամենահին քաղաքներից է, մ․թ․ա 241 թվականին եղել է հռոմեական Սպոլեցի գաղութը (լատ․՝ Spoletium), սակայն Հաննիբալը հաջողությամբ այն ազատագրել է։ Ֆլամինիայի ճանապարհին գտնվելը նպաստել է Սպոլետոյի բնակչության աճին, հատկապես գոթական պատերազմի ժամանակ։ Գոթերի ոչնչացումից հետո Ներսես պատրիկը քաղաքը վերականգնել է։ Դեպի հարավ շարժվող լանգոբարդները 570 թվականին այն դարձրել են դքսության մայրաքաղաք, որն այդ տարիներին գրավել է Պապական մարզի արևելքում գտնվող ամբողջ Կենտրոնական Իտալիան և դաժան պատերազմներ սկսել Ռավեննայի էկզարխության հետ։ Պաշտոնապես, այդ դքսությունը շարունակել է գոյություն ունենալ մինչև 1213 թվականը, բայց 9-րդ դարասկզբին Սպոլետոն կորցրել է իր կարգավիճակը՝ որպես Իտալիայի ամենահին քաղաքական կենտրոններից մեկը։ Մինչև 1354 թվականը քաղաքի բնակիչները հիմնականում գվելֆեր և գիբելիններ էին։ 1860 թվականին համառ պաշտպանությունից հետո պիեմոնտի զորքերը գրավել են Սպոլետոյի ամրոցը և այ վերածել բանտի։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Հռոմեկան թատրոն
 
Ռոքա Ալբորնոցիանա

Միջնադարյան քաղաքը գեղատեսիլորեն տարածված է մի բարձունքի վրա, որի վերևում՝ դքսության միջնաբերդի տեղում, 1355-64 թվականներին կառուցվել է հսկայական հենակետ (Ռոկկա)։ Սպոլետոյի տաճարը (օծվել է 1198 թվականին, վերակառուցվել է 1634-44 թվականներին), բացի ութ գոթական ոճի պատուհանից և 1207 թվականին արված մեծ խճանկարից, հայտնի է նաև Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի «Կույս Մարիամ Աստվածածնի նշանադրությունը» որմնանկարով, որը պահպանվում է այդ տաճարում։

Ավելի հին հուշարձաններից պահպանվել է կարևոր ջրանցույցը՝ 206 մ երկարությամբ և 81 մ բարձրությամբ, որը դրված է գետի վրա միջնադարյան կամրջի երկայնքով (1364 թվական), մ․թ․ա 1-ին դարի «Արյունոտ կամուրջը», նախահռոմեական և հռոմեական ամրոցների ավերակները, հնագույն թատրոնը (մասամբ վերականգնվել է) և ինչ-որ հին տաճարի ավերակների մոտ գտնվող Դրուսուսի կամարը (մ.թ.ա. 23 դար)։ Կան բազմաթիվ հին եկեղեցիներ, որոնց կառուցման ճշգրիտ ամսաթիվը հաճախ գիտական բանավեճի առարկա է դառնում, որոնցից են՝ Սան Սալվադոր (կամ 5-րդ, կամ 8-րդ դարեր), Սանտա Յուֆեմիա (10-րդ դար), Սան Պիետրո (13-րդ դար), Սան Գրեգորիո (12-րդ դար) և այլն։

Հայտնի բնակիչներ և բնիկներ խմբագրել

  • Գայ Մեկենաս Մելիսուս - հռոմեացի քերական և դրամատուրգ մ․թ․ա I դարում
  • Իսահակ Նինվեցի - քրիստոնյա սուրբ և գրող

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպոլետո» հոդվածին։