Սպլիտսկո Դալմատինսկա (խորվ.՝ Splitsko-dalmatinska županija), ժուպանիա, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու Դալմաթիա պատմական երկրամասում[1]։

Սպլիտսկո Դալմատինսկա
Splitsko-dalmatinska županija
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԺուպանիա
Մտնում էԴալմաթիա
Ներառում է16 քաղաք
39 գյուղ
367 բնակավայր
ՎարչկենտրոնՍպլիտ
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
Հիմնական լեզուԽորվաթերեն
Բնակչություն (2011)
454 798 (2-րդ տեղ)
Տարածք4540  (2-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 1762 մ
Սահմանակցում էՇիբենիկ Կնին, Դուբրովնիկ Ներետվա և Բոսնիա և Հերցեգովինա
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդHR-17
dalmacija.hr

Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սպլիտն է՝ ավելի քան 221,000 մարդ բնակչությամբ։

Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանիան գտնվում է Միջին Դալմաթիայում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ։ Բացի ցամաքային տարածքներից, ներառում է նաև բազմաթիվ խոշոր կղզիներ, որոնցից ամենախոշորը Բրաչն է։

Աշխարհագրություն խմբագրել

Սպլիտսկո Դալմատինսկան տարածքով երկրորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 4540 կմ² տարածք)։

Ամենաբարձր կետը Սվետի Յուրե լեռնագագաթն է՝ 1762 մետր բարձրությամբ։ Երկրամասի տարածքով անցնում է Ցետինա գետը։

Ափամերձ գոտիներում և կղզիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանամեձ գոտում կլիման բարձր լեռնային է։

Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 26 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Սպլիտսկո Դալմատինսկայի բնակչությունը կազմում է 463 676 մարդ։

Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 96 %-ը։

Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը (1,19 %), ալբանացիները (0,19 %), բոսնիացիները (0,19 %), սլովենները (0,19 %) և չեռնոգորցիները (0,13 %)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանություն». dalmacija.hr. Խորվաթիայի Հանրապետություն. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.